Մեր սիրտը միաժամանակ և մեծ է և փոքր

 

 

Մարդու  սիրտը շատ հետաքրքիր է, սիրտը չափսերով  կարող է փոքր լինել, բայց կան մարդիկ, որ իրենց սիրտը ընդհանրապես չի համապատասխանում ֆիզիկապես չափերով , որովհետև նրանք այնքան բարի սիրտ ունեն: Ես կուզենայի դուք կարդաիք անցած տարվա իմ գրածը «իմ փոքրիկ սիրտը ում նվիրեմ » վերնագրով ու հիմա  կարդում եմ և մտածում եմ , որ այնտեղ ամեն ինչ գրել եմ և ոչինչ էլ ավելացնել պետք չե: Իդեպ այդ վերնագիրով մի բանաստեղծ գրել էր և մեր մայրենիի ուսուցչուհին ասաց , որ մենք այդ նույն վերնագրով գրենք շարադրություն, ՝Հույսով եմ ձեզ դուր կգա:

 

 Իմ փոքրիկ սիրտը ում նվիրեմ

 

 

Իմ սիրտը  շատ մեծ է և ուղիղ իմաստով և փոխաբերական:  Երբ մտածում եմ ինչքան  մարդ կա իմ սրտի մեջ, ինչպես են նրանք տեղավորվում, այդ  ժամանակ հասկանում եմ որ շատ մեծ է իմ սիրտը  :  Չնայաց իմ սիրտը գիտի թե ում տեղավորի , նա երբեք չի տեղավորում  ինձ համար վատ  ցանկացող և ստախոս մարդկանց , բայց դա արդեն կյանքում է : Բայց նաև իմ սրտի մեջ կա մի քաղաք  որը կոչվում է <<ընտանիք>> : Ես հաստատ կարող եմ ասել , որ իմ սրտում ամենա կարևոր տեղը դա իմ ընտանիքն է: Այդ ընտանիք անունով քաղաքում ապրում է  5 հոգի դա իմ հայրիկն  է, մայրիկը, 2 եղբայրներս և ես :  Ձեզ կթվա որ.

Հարազատներիս մոռացա.

Ասեմ , որ ոչ  ես չեմ մոռացել իմ մորաքրոչս , պապիկին, տատիկի, քեռիիս, քույրիկներիս  այսպես , որ թվարկեմ շատ կլինի ավելի լավ է 3 տառով ասաց և այլ:  Բայց ձեզ մոտ մի հարց ծագեց , որ ես չպատասխանեցի թէ ինչու նրանց չեի նշել ընտանիքի բաժնում : Ասեմ, որ իմ սրտում կան շատ քաղաքներ և ես սիրում եմ դասավորված լինեն ամեն մի հարազատ  իր քաղաքում: Նրանք ապրում են իմ <<հարազատներ>> քաղաքում: Ես նրանց  շատ եմ սիրում ուղակի իմ համար իմ սրտում ամենա թանգը <<ընտանիք>> քաղաքն է:

Հիմա ձեր մտքով կանցնի.

-Իսկ քո ընկերները ?:

-Ինչպես նշեցի իմ սրտում դասավորված են : Իմ սրտում կա նաև <<ընկերներ>> քաղաքը : Այնտեղ  միայն ապրում  են իմ մտերիմ ընկերուհիները, ինչու ես չեմ գրել ուղակի ընկերուհիները, որովհետև ես չեմ սիրում ուղղակի ընկերուհի ունենալ, պետքէ  մի քանիսը լինի, բայց լավը : Նաև ասեմ , որ  այդ քաղաքում լինում է անցու դարձ , որովհետև սկզբում դու չես իմանում թե ում հետ ես շփվում , իսկ հետո հասկանում ես թե այսքան տարիները կամ նույիսկ ժամերը  ափսոս  էր  այդ մարդու հետ շփվելը:

Չեմ ուզում ինձ գովել, բայց ես շատ  մեծահոգի ,ընկերասեր և նվիրված մարդ եմ, իսկ երբ վատ ընկերուհիները շահագործում են, նրանք այդ քաղաքից դուրս են գալիս, ու այդ քաղաքում միշտ բարի և ընկերասեր մթնոլորտ է տիրում: