Սվանեթի՝ Ուշգուլի

 

Սվանեթիում էթնո- տուր նախագծի շրջանակում ունեցանք շատ հետաքրքիր հագեցած օրեր: Մի օր էլ ուղևորվեցինք Վրաստանի և ամբողջ Եվրոպայի ամենաբարձր վայրը ՝Ուշգուլին: Մեստիայից մինչև Ուշգուլի 45 կիլոմետր է: Այն գտնվում է ծովի մակարդակից 2200 մ բարձրության վրա: Ուշգուլին մի ուրիշ աշխարհ կարծես լինի, ամբողջը պատած է խիտ բնությամբ ու ջրվեժներով: Ուշգուրիում է գտնվում ամենաշատ տուն պարիսպները, որը հիմա գործում է որպես տուն թանգարաններ; Այնտեղ է գտնվում Թամար թագուհու ամառային նստավայրը: Ամբողջ ճանապարհին ուշադիր հետևում էի անընդատ փոփոխվող հրաշագեղ տեսարաններին և հիանում այնտեղի մաքրությունից: Եղանք 12-րդ դարի<<Լամարիա>> եկեղեցի, մինչ քրիստոնեության ընդունել այն հեթանոսական էր: Լամարիան պտղաբերության թագուհին էր: Քրիստոնեության ընդունելությունից հետո այն փոխարինվեց Սուրբ Մայր Աստվածածին անունով: Սվանեթիում մինչև 20-րդ դարը կանանց չէր թույլատրվում մտնել այդ եկեղեցին: Միայն կաթողիկոս Իլիա երկրորդի օրհնությունից հետո կանանց թույլատրվեց մտնել այդ եկեղեցին: Ուշգուլիից երևում է Շխարա բարձրունքը, որի բարձրությունն է մոտավորապես 5300 մ: Շխարայից է սկիզբ առնում գետ Էնգուրին, այդ գետի վրա է կառուցվել Էնգուր գեսը: Շխարան Կովկասյան լեռնաշղթայի երկրորդ բարձրունքն է: Եվս մի հետարքրիր բան իմացանք Վրաստանի Սվանեթիի մասին, Սվանեթիում էլեկտրականությունը անվճար էր: Վրացիները շատ քրիստոնիա ժողովուրդ են, հիմնականում բոլորի մոտ կան սրբերի նկարներ, իսկ ոմանք էլ հաց ուտելուց առաջ խաչակնքվում են: Տպավորված եմ Սվանեթիով, ուրած եմ, որ ինձ բախտ վիճակվեց էթնո-տուր նախագծի շրջանակում լինել Վրաստանի այս հեքիաթային վայրում:

 

 

Ֆոտոշարք