«Հայ-Վրացական կամուրջներ» 

 

Վրաստանը ինձ համար շատ հոգեհարազատ երկիր է։ Դեռ մանկուց ընտանիքիս հետ  հաճախ եմ  այցելում Վրաստան: Մանկուց սիրել եմ տարբեր լեզուներ սովորելը և փոքր ժամանակվանից, երբ գնում էինք Վրաստան, ծնողներիս անընդհատ վրացերեն բառեր էր հարցնում և արդեն կարողանում էի  վրացերեն հաշվել, բարևել,  հարցնել՝ ինչպես ես: Թվում է, թե շատ հեշտ է, բայց 5-6 տարեկանում մեծ հպարտություն էր, որ իմ հասակակիցներից միայն ես էի կարողանում ուրիշ լեզվով խոսել: Իսկ երբ արդեն 4-րդ դասարանցի էի, մեր կրթահամալիր այցելեցին Վրաստանի դպրոցներից մեկի սովորողները, և ես փորձում էի նրանց հետ խոսել, որպեսզի հղկեմ իմ խոսակցական վրացերենը։ Հիշում եմ, որ նրանք շատ էին ուրախանում, որ այդքան փոքր տարիքում իրենց ողջունում էի հենց վրացերեն, ինչպես և ինձ շատ ուրախացրեց այն, որ նրանցից մի աղջիկ ազգությամբ հայ էր։ Մինչև հիմա սոցիալական ցանցով մեր կապը շարունակվում է: Կարծում եմ, այս ձևով ավելի են ամրապնդվում մեր երկրների բարեկամական կապերը: 

 

Ինչ վերաբերում է Հայաստանի և Վրաստանի հարաբերություններին, կարծում եմ, որ ոչ մեկիս համար նորություն չէ, որ երկրները բացի սահմանակից լինելուց նաև ունեն դարավոր բարեկամական կապեր։ Վրաստանի զավակներ են եղել մի շարք հայ արվեստագետներ ու մտավորականներ։  Օրինակ Լուսինե Զաքարյանը Ախալցխայից` ով աշխարհահռչակ երգչուհի էր, իսկ Հակոբ Կոճոյանը և Վարդգես Սուրենյանցը նկարիչներ ովքեր ազգությամբ հայ են, բայց նույնպես ապրել են Ախալցխայում: Ախալցխայում մինչև հիմա էլ հնարավոր է գտնել Լուսինե Զաքարյանի, Հակոբ Կոջոյանի և Վարդգես Սուրենյանցի բնակարանները։

Կամ մեր նշանավոր գրողները ինչպիսիք են` Նար-դոսը, Րաֆֆին, Հովհաննես Թումանյանը, Վահան Տերյանը, կրթություն են ստացել և  իրենց կյանքի մի մասում ստեղծագործել և ապրել են այնտեղ:


Վրաստանում հիմնականում գնում եմ հետևյալ քաղաքները՝ Թբլիսի, Շաումյան և Բաթումի։ Վրաստանը ինձ համար ոչ միայն բարեկամական երկիր է սահմանով, այլև այնտեղ իմ բարեկաներն են ապրում։ Եվ հաճախ գնալու արդյունքում այնտեղի մարդկանց հետ շփվելով ու ինքս իմ արջև առաջադրանք դնելով սովորելը այդ լեզուն արդեն մի փոքր կարողանում եմ խոսել, բայց ցանկանում եմ, որ վրացերենը դառնա ինձ համար հայերերնի նման լեզու այդ իսկ պատճառով մեր դպրոցի երկրորդ օտար լեզուն  ընտրել եմ հենց Վրացերենը, որպեսզի էլ ավելի բարելավեմ խոսքս։
 

Երևի այդ երկրի հանդեպ հետարքրություն է առաջացել ծնողներիս շնորհիվ. նրանք այնտեղ են ծնվել և մեծացել և մանկուց ինձ պատմել են Մծխեթայի, Մթանծմինդայի, Թբիլիսյան ծովի, Ֆունիկուլյորի, Վակեյի այգու, Մուշտաիտի այգու մասին։ Այսպես կարող եմ երկար թվարկել։ Նշեմ, որ թվարկվածներիցս մեծ մասում եղել եմ ու տեսել Վրաստանի գեղեցկությունը և երևի հենց այդ պատճառով է, որ ամեն տարի շատ սիրով եմ այցելում այդ երկիր և փորձում եմ ինչ-որ նոր բան սովորել ու ինչքան էլ գնում  եմ, մեկ է, էլի եմ ուզում գնալ, որովհետև ամեն անգամ մի նոր բացահայտում եմ անում ու երբեք չեմ հոգնում այդ երկրից:

 

(Ֆոտոշարք) Վրաստանի տարբեր քաղաքներում տարիների ընթացքում կատարված նկարներ