http://www.slideshare.net/AnushikNikoghosyan/ss-58789116

Աշխարհագրական խաղ
Presentation3.pptx
Microsoft Power Point Presentation 1.2 MB

             Առատ ձյուն, թե՞ ծաղկած ծառեր

  

 

 

Թեև Երևանում առատ ձյուն է, ու ջերմաստիճանը բավականին ցածր է, որը կարող է մեզանից հեռու վանել կլիմայի գլոբալ տաքացման մասին բոլոր մտքերը, բայց բավական է հետևել օրվա լրահոսին ու ականատես լինել հերթական աննոմալ երևույթին, որն այս օրերին նկատվում է Ղազախսատանի մայրաքաղաք Աստանայում: Այնտեղ ջերմաստիճանը բարձրացել է մինչև +20 աստիճան ըստ ցելցիուսի: Եթե հաշվի առնենք, որ Աստանայի միջին հունվարյան ջերմաստիճանը -14 է, կարելի է ենթադրել, որ մարդիկ այս տարի եղանակային ստրեսի են ենթարկվել: Նույնիսկ, եթե Երևանում եղանակը մի փոքր տատանվում է, մարդկանց ինքնազգացողությունը սկսում է փոքր-ինչ վատանալ, դե եկեք պատկերացնենք Աստանայում ապրող մարդկանց վիճակը: Կարծում եմ այս կտրուկ եղանակային բարձրացումը միայն մարդկանց վնաս չի հասցրել, այլ նաև գյուղատնտեսությանը: Ինչպես հայտնում են մի շարք լրատվամիջոցներ, այստեղ նույնիսկ ծառերն են ծաղկել: Իսկ մինչ Աստանայում արևը շողում է, Հայատանում 3 օրում 40սմ ձյուն է եկել, որը հավասար է 1 ամսվա եկած ձյան քանակին: Թե ինչպիսի ձմեռ եք դուք նախընտրում, ծաղկած ծառերով, թե առատ ձյունածածկով, թողնում եմ Ձեր հայեցողությանը:

 

 

 

 

 

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՄԱՐԶԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՄԱՐԶԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

«ԱՄՆ կառավարության աջակցությամբ բավական ծրագրեր են իրականացվել մարզում: Տավուշի յուրահատուկ բնությունը, պատմաճարտարապետական ու բնության հուշարձանները, բնակլիմայական պայմանները հնարավորություն են տալիս տարածաշրջանում զարգացնել գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը»,- ասել է Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ երեկ` օգոստոսի 19-ին կայացած հանդիպմանը: Մարզպետը ներկայացրել է մարզի տարածաշրջանային կենտրոններն ու նրանց զարգացման հնարավոր ուղղությունները:

Դիլիջանը` որպես լավագույն առողջարանային քաղաք, արդեն ունի զարգացման ուղղվածություն: Ենթակառուցվածքների առումով շատ ավելի զարգացած է, քան մարզի մյուս քաղաքները: Ունի թե´ առողջարանային քաղաքի և թե´ զբոսաշրջության արդեն ձևավորված ավանդույթներ: 

Բերդ քաղաքը ևս, շնորհիվ տեղի բնության պարգևած բերք ու բարիքի, գտել է զարգացման իր ճանապարհը: Դրա վկայությունն էր օգոստոսի 18-ին այստեղ անցկացված մեղրի ու հատապտուղների փառատոնը: Մարզպետը համոզմունք է հայտնել, որ առաջիկա տարիներին ամերիկյան կողմի աջակցությամբ այստեղ կկարողանան զարգացնել այդ ապրանքատեսակների արտադրությունը: Առաջարկվել է փառատոնում ներգրավել նաև գործարար հատվածին: 

Իջևանի զարգացման համար մատնանշվել են մշակույթի և կրթության ոլորտները, կարևորվել` 1985-91թթ. այստեղ ավանդաբար անցկացված քանդակի միջազգային սիմպոզիումների վերականգնումը, որի ուղղությամբ ներկայում աշխատանքներ են տարվում Իջևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ:

Նոյեմբերյանի տարածաշրջանին բնորոշ է պտղաբուծությունը, մասնավորապես` դեղձի արտադրությունը, որն էլ անհրաժեշտ է զարգացնել: 


ԱՄՆ դեսպանի խոսքով` օգոստոսի 18-ին հիանալի օր է ունեցել Բերդում՝ մասնակցելով այդտեղ անցկացված մեղրի ու հատապտուղների տոնին և անչափ տպավորված ու հիացած է փառատոնով: Նա նշել է, որ ամերիկյան դեսպանատունը իր հնարավորությունների շրջանակներում պատրաստ է օժանդակել Տավուշի մարզի զարգացման նախաձեռնություններին: Ջոն Հեֆերնը կարևորել է զբոսաշրջության զարգացմանը, սննդի վերամշակմանը միտված ծրագրերի իրականացումը մարզում: Նրա կարծիքով` հետաքրքիր է տարածաշրջանում հյուրատների (ռանչոների) զարգացման մարզպետի գաղափարը, որը նոր հետաքրքրություն ու մշակույթ կձևավորի զբոսաշրջության ոլորտում: 

 

podrobnaya-konturnaya-karta-mira (1).jpg
JPG Image 908.7 KB
Եգիպացորենի մասին Եգիպտացորենը պատկանում է դաշտավլուկազգիների ընտանիքի Zea mays տեսակին: Այն հատիկի և կանաչ զանգվածի բարձր ու կայուն բերքատվությամբ հացաբույսերի շարքում գրավում է առաջին տեղը: Եգիպտացորենը օգտագործվում է սննդի մեջ, տեխնիկական նպատակներով և որպես կեր: Հատիկը ունի կարևոր պարենային նշանակություն, օգտագործվում է հացաթխման մեջ, որը օժտված է բարձր սննդարարությամբ, հարուստ է ածխաջրերով և ճարպերով: Հատիկից պատրաստում են մի քանի տեսակի ձավարեղեն, օսլա, տարբեր տեսակի օշարակներ: Ստացված օսլայից և օշարակից պատրաստում են խտացրած կաթ: Եգիպտացորենը պարունակում է մեծ քանակությամբ սննդանյութեր` սպիտակուցներ 10-11%, անազոտ էքստրակտային նյութեր` 66%, ճարպ` 6.5%, թաղանթանյութ` 2.5% նաև A, E, C վիտամիններ, որոնք խիստ անհրաժեշտ են կենդանիների աճի և օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու համար: Եգիպտացորենի հատիկը հանդիսանում է խտացրած կեր գյուղատնտեսական կենդանիների համար, կանաչ զանգվածը` իր մեծ քանակությամբ շաքարների պարունակությամբ, հեշտությամբ սիլոսացվում է: Երբ բույսը սիլոսացվում է մոմային հասունացման փուլում գտնվող կողրերի հետ, ապա յուրաքանչյուր 100կգ պատրաստի սիլոսը կպարունակի 21.3 կերային միավոր: Ըստ հատիկի ձևի, ներքին կառուցվածքի, քիմիական կազմի և կենսաբանական առանձնահատկությունների, եգիպտացորենը բաժանվում է ութ ենթատեսակների, որոնցից կարևոր են հետևյալ 5-ը` ատամնաձև, կարծր, օսլային, շաքարային և ճայթող: Ամենատա-րածված տեսակը ատամնաձևն է, որը օգտագործվում է հիմնականում կերային նպատակներով: Կարծր և ճայթող ենթատե-սակները օգտագործում են հատիկի և պարենային նպատակներով, օսլայինը` օսլայի արտադրության մեջ: Սրանք ցածր բերքատու են և քիչ են մշակվում: Շաքարային եգիպտացորենի հատիկները երկու կողմից սեղմված են և խիստ կնճռոտ: Կողրերի երկարությունը` 20-25 սմ է, համեմատած մյուս ենթատեսակների հատիկները` մոմային հասունության փուլում, պարունակում են 4-8, մինչև անգամ 12-18% շաքարներ: Այն ունի սննդային բարձր արժեք, օգտագործում են մանկական դիետիկ սնունդ, պահածո պատրաստելու համար: Համարվում է որպես բանջարային մշակաբույս: Հատիկների կաթնային հասունության վերջում կողրերը հավաքում և օգտագործում են ուտելու համար:
image.png
Portable Network Image Format 4.2 KB