Խրիմյան Հայրիկ

Իսկական անուն-ազգանուն՝ Մկրտիչ Խրիմյան: Խրիմյան Հայրիկը հասարակական-քաղաքական, մշակութային, կրթական և ազգային-ազատագրական շարժման գործիչ էր, Ամենայն հայոց կաթողիկոսը (Մկրտիչ Ա Վանեցի, 1892–1907 թթ-ին):
Ազգանվեր գործունեության համար ժողովուրդը նրան կոչել է Հայրիկ պատվանունով:
Ուսանել է Վասպուրականի Լիմ և Կտուց անապատների վանական դպրոցներում, 1842 թ-ին հաստատվել է Կոստանդնուպոլսում: 1854 թ-ին ձեռնադրվել է վարդապետ: 1855–56 թթ-ին հրատարակել է «Արծվի Վասպուրականի» ամսագիրը: 1856 թ-ի հունիսին, վերադառնալով Վան, ստանձնել է Վարագավանքի վանահայրությունը, որտեղ 1857 թ-ին հիմնադրել է հոգևոր ժառանգավորաց վարժարան, իսկ 1858 թ-ին վերսկսել «Արծվի Վասպուրականի» հանդեսի հրատարակությունը:
Մկրտիչ Խրիմյանը գրել է բազմաթիվ հոգևոր, կրոնաբարոյախոսական, հրապարակախոսական, ազգագրական աշխատություններ: Նրա կյանքի ու գործունեության վերաբերյալ հրատարակվել են բազմաթիվ գրքեր, այդ թվում` Էմմա Կոստանդյանի «Մկրտիչ Խրիմյան. հասարակական-քաղաքական գործունեությունը» (2000 թ.) արժեքավոր աշխատությունը:
Հայ ժողովուրդը երգեր է ձոնել Խրիմյան Հայրիկին:

 

Խրիմյան Հայրիկի անվան դպրոց կա (թիվ 10),որտեղ մենք գնացել ենք դպրոցի ճամբարի շրջանակներում, այդ դպրոցը գտնվում է ոսկեհատ գյուղում:

«Հայ Մուկը» Վիլյամ Սարոյան

Այս պատմությունը, իմ կարծիքով, այդքան էլ մկների մասին չէր, որովհետև մկները՝ ինչպես մարդիկ, կարողանում են նախանձել, վախենալ և այլն, նույնիսկ իրենք մեզ նման են բազմանում ունենում են աղջիկներ ու տղաներ:
Ընդհանրապես մկները շատ են վախենում կատուներից, որովհետև կարող է կանտուն նրանց մի աննախադեպ պահի կուլ տալ, բայց ամենից շատ նրանք վախենում են օձերից՝ օձերիր միայն նայելուց նրանանք վախից չեն կարողանում` շարժվել և վազել, և այդպես էլ օձը ուտում է նրանց:
Ընդհանուր պատմությունը մի հաղթանդամ հայ մկան մասին է: Այդ մկան անունը՝ Արտաշ է: Մի օր այդ մկանը մարդը բռնում է, որ տանի կենդանաբանական այգու օձին տա, որ ուտի: Արտաշը իր մեջ ուժ է հավաքում և ահռելի կատաղությամբ թռնում օձի գլխին, որ նույնիսկ օձը զարմանում է: Նա մի քանի անգամ ցատկեց օձի գլխին, որ օձը վախից փաղավ մտավ իր հետնախուցը և դուռը փակեց իր հետևից, և այդ ժամանակ օձը այդ մկանը տեսավ շատ հաղթանդամ և ուժեղ, այլ ոչ թե փոքրիկ և անզոր:

 

Ես քիչ առաջել ասացի, բայց նորից կասեմ, որ իմ կարծիքով խոսելով մկների մասին, նգարագրում է` մարդկանց և եթե մի բան իսկապես ուզես` կարող ես դրան հասնել, որովհետև անհասանեի ոչինչ չկա, պետք է ընդձգտելամենը շատ կամենալ և գործել: Նաև հաշվի առնենք այն միջադեպը, որ Արտաշն էլ էր հայ, իսկ հայերը ըստ պատմության և առասպելների շատ հզոր են:

Իմ Նավզիկե…

«Նավզիկե» պոեմը Չարենցը գրել է 1936թ-ին: Չարենցը գրել է կյանքի այդ դժվարին ժամանակներում: Հեղինակն այս պոեմը համարել է իր «ամենաչքնաղ երկը» եւ նվիրել իր երկու կանանց՝ Արփենիկին, ում հիշատակը սրբացրել էր, եւ Իզաբելային:
Նավզիկեն (Նավսիկեա) փեակների արքա Ալքինոոսի դուստրն էր: Դեպի Իթակե նավարկելիս նավաբեկության պատճառով ալիքները Ոդիսեւսին նետում են փեակների կղզի: Նավզիկեն գտնում է կիսամեռ Ոդիսեւսին, նրան ներկայացնում հորը, ինչից հետո պարզվում է Ոդիսեւսի՝ ո՛վ լինելը, եւ արքայի օգնությամբ նա շարունակում է նավարկել դեպի հայրենիք:
Ահա 1930-ական թթ. մղձավանջի մեջ Չարենցն իր Նավզիկեին էր որոնում: Ժամանակի քաղաքական փոթորիկները խորտակել էին Չարենցի նավը, նա եւս մահվան օրհասական տագնապների մեջ էր, բայց նրա Նավզիկեն այդպես էլ չհայտնվեց, եւ նա, իր երազանքների հանգրվանին չհասած, մահացավ բանտում:
Պոեմը բնույթով քնարական է. Չարենցը խորհրդածում է ամբողջ կյանքում իր որոնած եւ այդպես էլ չգտած Նավզիկեի մասին:
Չարենցը այս պոեմում Նավզիկեյին այնպես է բնութագրում, ասես աշխահի կատարյալ կինն է: Կարդալիս իմ աչքը ամենից շատ անմիջապես ընկելում էր հենց այդ նկարագրություններն ու բնութագրումները, և նաև այն, որ Նավզիկեյին հասնելն անհնար է, բայց միևնույն է զգտում էր Չարենց նրան: Եվ ցավոք սրտի այդպես էլ եղավ Չարենց չհասավ նրա երազանքին` Նավզիկեյին և այդպես`դժբախտ մահացավ բանտում:

 

Օգտագործած աղբյուր` 1
 

Եղիշե Չարենց (Էլի գարուն կգա, կբացվի վարդը…)

Էլի գարուն կգա, կբացվի վարդը,
Սիրեկանը էլի յարին կմնա։
Կփոխվին տարիքը, կփոխվի մարդը,
Բլբուլի երգն էլի՛ սարին կմնա։
Ուրիշ բլբուլ կգա կմտնի բաղը,
Ուրիշ աշուղ կասե աշխարհի խաղը,
Ինչ որ ե՛ս չեմ ասե — նա՛ կասե վաղը.
Օրերը ծուխ կըլին, տարին կմնա։
Հազար վարդ կբացվի աշխարհի մեջը,
Հազար աչք կթացվի աշխարհի մեջը,
Հազար սիրտ կխոցվի աշխարհի մեջը —
Էշխը կրակ կըլի՝ արին կմնա։
Ուրիշ սրտի համար կթալվի խունկը,
Կբացվի շուշանը, վարդերի տունկը.
Գոզալը լաց կըլի, կընկնի արցունքը —
Գերեզմանիս մարմար քարին կմնա։
 
Անծանոթ բառերի բացատրություն.
1 սուփրա — ժղ. սփռոց, փխբ. հացի սեղան, հացկերույթ:
2 դուքանդար — պրսկ. խանութպան (դուքան — խանութ):
3 նոքար, նոքյար — գվռ. ծառա:

 

 

Եղիշե Չարենցի կենսագրությունը

Ծննդավայրը.
Եղիշե Չարենցը ծնվել է 1897թ. մարտի 13-ին, Կարսում: Երկար տարիներ Չարենցի ծննդյան վայրը գիտնականների և բանասերների վեճի առարկա էր, որովհետև նրա թղթերում պահպանվել էր պարսկական մի անձնագիր, որտեղ նշված էր, որ նա ծնվել է Պարսկաստանի Մակու քաղաքում: Բանն այն է, որ 1919թ. Չարենցը իր ընկերոջ` Գևորգ Աբովի հետ մեկնում է Կարս` նորաբաց հայկական դպրոցներում ուսուվչությամբ զբաղվելու: Բայց քանի որ Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն զինապարտներին չէր թույլատրվում ուսուցչությամբ զբաղվել, նրանք, օգտագործելով Չարենցի հոր` Աբգար աղայի կապերը, ձեռք են բերում պարսկական անձնագրեր: Իրականում, Չարենցի ծնողները Պարսկաստանի Մակու քաղաքից էին և, համաձայն բանաստեղծի ավագ եղբոր` Սերոբի վկայության, Սողոմոնյանների ընտանիքը 1883թ. տեղափոխվում է Էրզրում, այնուհետև` Կարս:
Ընտանիքը.
Չարենցի հայրը` Աբգար աղան և մայրը` Թեկղի (Թելլի) Միրզոյանը ունեին չորս որդի և երեք դուստր: Կարսում նրանց ընտանիքն ապրում է տարբեր թաղամասերում` «Բերդի տակ», Ալեքսանդրովսկայա փողոցում, Երկաթե կամուրջի մոտ, Սուկափի թաղում և այլուր: Աբգար աղան առևտրական էր. Կարսում ուներ բավականին մեծ խանութ և զբաղվում էր գորգերի առևտրով: Նա խիստ, աստվածավախ և օրինապահ մարդ էր: Եղել էր Երուսաղեմում, որի համար նրան կոչում էին նաև «հաջի»: Չարենցի եղբայր Սերոբը հոր հետ առևտրով էր զբաղվում և ապրում է մինչև ծերություն, իսկ Գեղամը` 1937թ. ստալինյան բռնությունների զոհերից է: Քույրերից Աննան բնակվում էր Երևանում, իսկ Աշխենը, ով փոքր տարիքում ծաղիկ հիվանդությունից կորցրել էր տեսողությունը, եղբոր` Գեղամի հետ բնակվում էր Լենինգրադում: Չարենցի մյուս քույրը` Մարիամը իր ընտանիքի հետ զոհվում է Մեծ եղեռնի տարիներին:
Ուսումը.
Չարենցն իր սկզբնական կրթությունը ստանում է Ջամբազյանի դպրոցում: 1908-12թթ. պատանի Եղիշեն սովորում է Կարսի ռեալական դպրոցում:
Կանայք. 
Չարենցի սերերն ու հրապույրները: Աստղիկ Ղոնդախչյան, Կարինե Քոթանջյան, Լեյլի, Արմենուհի Տիգրանյան, Արփենիկ Տեր-Աստվածատուրյան, Նվարդ Ալիխանյան, Մարիաննա Այվազյան, Լյուսի Թառայան, Ռիչի Դոստյան, Արուս Ոսկանյան, Իզաբելլա Նիազյան… Ահա ոչ ամբողջական ցանկն այն անունների, որոնք այս կամ այն կերպ առնչվել են Եղիշե Չարենցի հետ, բանաստեղծի կարճատև կյանքի որևէ շրջանում նրա ուղեկիցներն են եղել, և յուրաքանչյուրն իր անջնջելի հետքն է թողել թե նրա զգացական, թե ստեղծագործական աշխարհում:
Հայտնի է Չարենցի մոլեգին սերը բանաստեղծուհի Լեյլիի հանդեպ, որը նրանից մեծ էր տասներեք տարով։ Նրան ևս Չարենցը նվիրեց բանաստեղծությունների առանձին մի շարք՝ «Փողոցային պչրուհուն», որը ևս տպագրվեց երկերի ժողովածուի առաջին հատորում՝ 1922 թվականին։
Կարինե Քոթանճյանի հետ մտերմությունը եղել է ոչ միայն անձնական, այլ նաև ստեղծագործական։ Նրան է նվիրել ամբողջ «Ծիածան» շարքը։ 1917 թ․ մարտին Չարենցը հեռանում է Մոսկվայից՝ կայարանում կարդալով Կարինեի համար գիշերը գրված բանաստեղծությունը՝ «Հեռացումի խոսքեր»։
1931 թվականի սեպտեմբերի 29-ին Չարենցը պաշտոնապես գրանցում է ամուսնությունը Իզաբելլա Կոդաբաշյանի հետ։
Ամբողջ կյանքի ընթացքում, սակայն, Չարենցը չի մոռանում իր առաջին կնոջը՝ Արփենիկ Տեր-Աստվածարյանին, ով ծնվել էր 1888 թվականին Նախիջևանում։
Արփենիկին Չարենցը սիրել է բարձրագույն սիրով։ Բնավորությամբ նա եղել է մեղմ ու սրտակից ընկեր, տխուր պահերին երգել Չարենցի համար։ Եվ որ ամենակարևորն է՝ հասկացել բանաստեղծին, ներել նրա մոլորությունները, սիրային պատմությունները, կենցաղային և գրական վեճերը։ Արփիկը հոգեկան նեցուկ է եղել Չարենցին և սատար կանգնել նրան մշտապես։ Արփիկի մահը Չարենցը շատ ծանր է տարել։ Կնոջ հուղարկավորության ժամանակ ամբողջ ճանապարհին, որ ձգվել էր դեպի ներկայիս Կոմիտասի այգին, այսինքն՝ նախկին Մլեր կոչված գերեզմանոցը, կյանքից հուսահատ ու ցավից տառապագին Չարենցը գոռացել է ու ողբացել։ Գերեզմանափոսի մոտ կանգնած դիմադրել է, չի թողել, որ դագաղը գերեզմանափոս իջեցնեն, ստիպել է բացել կափարիչը։ Ոմանք պատմում են, որ Արփիկի դագաղում ապակյա տարայի մեջ ամփոփված, Չարենցը բանասեղծություններ է թաղել։ Այդ սերը հետագայում շատ է ներշնչել բանաստեղծին։ «Էպիքական լուսաբացը»՝ «Նվիրում եմ գիրքս հիշատակին կնոջս, ընկերոջս, հերոսական բարեկամիս՝ Արփենիկ Չարենցին» ընծայագրով ձոնել է նրան։ Գրքում Արփենիկի հիշատակին նվիրված է նաև երկու սոնետ՝ «Իմ բարեկա՛մ, իմ սե՛ր, հերոսական ընկեր», «Մենք ապրեցինք քեզ հետ մի վիթխարի դարում»։ Նրան է ձոնել նաև «Տաղարան» ժողովածուն։
Մեծերը Չարենցի մասին.
Ինքն է՝ Չարենցը՝ մարտիկը և արքան, մարդու հայրենիքի այս հարատև կռվի ոչ մի պահը չուրացած և ոչ մի մարտը չշրջանցած, արյուն տվող գահակալ բարձունքի հասած մարտիկը։ (Հրանտ Մաթևոսյան)
Այսօր հատկապես, առայժմ գոնե, Եղիշե Չարենցն է միակ իսկական պոետը կովկասա-հայ իրականության մեջ (Վահան Տերյան, 1919, Մոսկվա)
«Ես իմ անուշ Հայաստանի…» բանաստեղծությունը 16 տողանի արձանագրություն է՝ փորագրված վիթխարի ժայռի վրա, որը կտակված է դարերին։ (Էդվարդ Ջրբաշյան)
Ինձ մինչև օրս էլ անհավանակն է թվում, որ «Դանթեական առասպելը» գրված է տասնութամյա պատանու ձեռքով։ Անհավանական ու զարմանալի։ Հիրավի, որտեղի՞ց այդքան կյանքի իմացություն, խորասուզումների այդպիսի կարողություն, խորհրդածությունների այդպիսի ներհունություն, այդպիսի լեզու և, վերջապես, այդպիսի անթերի կատարում… Տառապանքն է երևի, որ ժամանակից շուտ ոտքի է հանել պատանու հոգում նիրհող ուժերը։ (Վահագն Դավթյան)

 

Չարե՜նցը, Չարե՜նցը… «Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում…»: Անոր չհանդիպած գիտեի արդեն իր այս քերթվածը։ Սկսած էի արտասանել Ամերիկայի մեջ։ Ամեն մեկ բառ բացատրել տված էի ու գրեթե գոց սորված։ Զայն մինչև այսօր կնկատեմ մեր երկրին, մեր հողին, մեր պատմության նվիրված ամենեն գեղեցիկ երգը, գովաբանական աղոթքը։ «Հայր մեր»-ին նմանվող աղոթք մը։ (Վիլյամ Սարոյան)

Իմ անվան նշանակությունը

ԱՆՈՒՇ - Զենդ. anaosa , պահլ. anos բառից , որ նշանակում է "անմահ”: Ժամանակի ընթացքում այս բառը իմաստափոխվել է և ստացել "հաճելի”, "քաղցր” նշանակություն: Անուշ անունը գործածական է նաև պարսիկների մոտ: Հայերի մոտ այս անունը բառակազմական դեր է կատարում իգական մի շարք անուններ ստեղծելիս, օր.` Հայկանուշ, Վարդանուշ, Հրանուշ և այլն: Մեր օրերում Անուշ անունն ավելի տարածվեց Հ. Թումանյանի համանուն պոեմի և Արմեն Տիգրանյանի նույնանուն օպերայի ազդեցությամբ: 

Եղիշե Չարենց (Ծիածան շարքի վերլուծություն)

Չարենցի հայտնի և գեղցիկ շարքերից մեկն է: <<Ծիածան>> շարքը նվիրված է եղել Կարինե Քոթանջյանին, Չարենցի սրտում հավետ է եղել նա, անգամ երբ ուրիշի հետ է ամուսնացել նա մտքով և հոգով ցանկացել է լինել Կարինեի հետ:
Չարենցը իր այս շարոքում ունի 3 գույն, որոնք նկարագրում են իր և Կարինե Քոթանջյանի հարաբերությունները: 3 գույներն են՝
Կապույտ- Չարենցը կապույտ գույնը ընկալում էր, որպես պարզություն, խաղաղություն, հանգստություն, դա երևում է այս տողում՝
Կապույտը հոգու աղոթանքն է, քույր, Կապույտը — թախիծ. Կապույտը — կարոտ թափանցիկ, մաքուր, Ու հստակ, ու ջինջ:
Ոսկեգույն- բոլորիս մեջ տպովորված է, որ ոսկին իրենից հարստություն, թանկարժոքություն, ամենալավ բաներն է խորհրդանշում, Չարենցի մոտ նույնպես դա ոսկի ժամանակաշրջան էր:
Մանուշակագույն- այս գույնը թախիծն է, մթուույունը, ավարտը, մարումը դա երևում է այս քառատողում՝
Հիշում եմ հիմա, որ մի իրիկուն,
Ժպտալուց հետո, երբ ոսկի շղթան
Ընկավ ամոթխած գիրկը լռության —
Փռվեց քո դեմքին, իմ տրտմած հոգում
Մի խամրած մշուշ մանուշակագույն…
Շատ հետարքրքիր շարք է: Օրինակ ինչու կապույտը կա՝ և՛ ոսկեգույնի, և՛ մանուշակագույնի մեջ, ինչու մանուշակագույնը չկա ոչ մի տեղ և շարունակ այսպիսի հարցեր:

 

Կաույտը իր լավ խորհրդանիշ լինելու պատճառով կա բոլոր հատվածներում, որովհետև Չարենցը վատի մեջ լինելով, հիշում էր լավը: Նա եթե իրեն լավ զգար, ներքև չեր նայի դեպի վատին: Հենց դրա մասին է խոսքը: Կարինե Քոթանջյանի հետ շատ լավ ժամանակ է անցկացնում, իրար շատ են սիրում, բայց մի օր այդ ամենը կորչում է, որովհետև կողքիտ չէ սիրելիդ և կյանքը դառնում է խավար պատերով լի և այդ ժամանակ հիշում ենք անցյալի մասին, թե ինչ հրաշալի է եղել ամեն ինչ:


 

Հետազոտական աշխատանք («Անուշ» պոեմ)

Առաջադրանքներ

1. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ր.

1.ա-համա-հել, թ-թու-, փ-փու-, մա-մա-,
2.թ-թի-, գ-գի-, մ-մու-, բա-բա-ային,
3.ճմ-թել, վերադա-ձ, ե-բեք, վե-ջույթ
4.մ-թմ-թոց, կե-կե-ուն, դա-ձյալ, վա-ձ

2. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում խ.

1.դժբա-տ, հա-ճապակյա, ապ-տել, ջա-ջա-ել
2.մ-կտալ, ա-բյուր, կ-տար, կմա-ք
3.վ-տալ, ճե-քել, խա-տել, թ-պամած
4.թ-սկան, բա-տակ, պանդ-տել, խե-դուկ

3. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ծ.

1. մա-ուցիկ, մտա-ածին, հալո-ք, դարձվա-ք
2.որ-կալ, մեղվաբույ-, հանկար-, նայվա-ք
3.կառամատույ-, գնա-ք, հանդիպակա-, փղ-կալ
4.կ-կվել, խ-կվել, ցն-ալ,ցն-ել

4. Կազմիր տրված գոյականների հոգնակին

Մանկավարժ, գործարք, փոքրատառ, գրագիր, պահանջատեր, աշխատատեր, սարալանջ, ջրավազան, արժեթուղթ, նիզակակիր։

Մանկավարժներ , գործարքներ, փոքրատառեր, գրագիներ, պահանջատերեր, աշխատատերեր, սարալանջեր, ջրավազաններ, արժեթղթեր, նիզակակիրներ։

5. Կազմիր նախադասություններ, որտեղ քույր բառը դրված լինի 

Սեռական- Քրոջ ընտանիքը վաշխառուների զոհն է դարձել:
Տրական- Գիտնականները գետնի տակ գտել են Ամազոնի «քրոջը» : 
Հայցական հոլովներով- Լոտո խաղալիս եղբայրը պարտվեց քրոջը:

6. Տրված բառերը տեղադրիր նախադասության մեջ՝ անհրաժեշտ փոփոխություններ անելով։ 

Շոգ —— գյուղում կանչուն է աքլորը. Կանչի հետ պառավ մի շինական հորանջում է տան ——-, ձեռնափայտով ավազին ստվերներ գծում, ——- հետ փորփրում ———— անցածը։ (նա, ստվեր, կեսօր, գլուխ)

Շոգ կեսօրին գյուղում կանչում է աքլորը. Կանչի հետ պառավ մի շինական հորանջում է տան ստվերում, ձեռնափայտով ավազին ստվերներ գծում, նրանց գետ փորփրում գլխով անցածը։ (նա, ստվեր, կեսօր,գլուխ)

7. Ո՞ր շարքի բառերն են իրար հոմանիշ

1. շուրջկալ, ճղակում, շրջափակում, բնկալ 
2. ցամաք, անջրդի, ջրազուրկ, խորշակ 
3.ոստան, մայրաքաղաք, գահանիստ, թագավորանիստ 
4.պայազատ, թագաժառանգ, իշխանազն, սեպուհ
 
Ընդհանուր տեղեկատվություն պոեմհասկացության մասին՝ տեսակներ
Պոեմ հունարեն նշանակում է ստեղծել: Պոեմը չափածո երկար ստեղծագործություն է, որի բոլոր դեպքերն ու իրադարձությունները կապվում է գլախավոր հերոսի կյանքի ու գործունեյության մասին: Պոեմները լինում են երեք տեսակի քնարական, պատմողական, քնարաէպիկական: Պոեմին հատուկ են  հուզական ուժեղ երանգը, հեղինակային բազմազան շեղումները։
Պոեմի թե՛բովանդակությունը, թե՛ ձևը ենթարկվել են պատմական մեծ փոփոխությունների։ Հին աշխարհում պոեմները պատմել են ժողովրդի կյանքի բախտորոշ դեպքերի, լեգենդար հերոսների կյանքի ու սխրանքների մասին (օր.`Հոմերոսի <<իլիականը>>)։ Միջնադարում պոեմներ գրվել են բազմազան ձևերով Գրիգոր Նարեկացու <<Ողբերգության մատյանը>>:
Նոր ժամանակներում պոեմներում պատկերվել են ժողովրդի կյանքի և ճակատագրի էական հարցեր:Օրինակ Հովհաննես Թումանյան <<Անուշ>>:
Գրվել են նաև դրամատիկական պոեմներ, որոնց մեջ դեպքերը հիմնականում զարգանում են մենախոսությունների ու երկխոսությունների օգնությամբ։ Երգիծական պոեմների մեջ ծաղրվում են կյանքի տարբեր կողմերը։ Քնարական պոեմի ցայտուն օրինակ է Ավետիք Իսահակյանի «Աբու-լալա Մահարին»:
 
Ի՞նչ ծեսի մասին է մասին է խոսվում պոեմում:
Ի՞նչ
 գիտեք այդ ծեսի մասին:
Ծես, ավանդական կամ սահմանված կանոններով կատարվող կրոնական արարողություն, որին հավատացյալները վերագրում են մոգական, խորհրդավոր հատկություններ։ Ծագել է հնագույն ժամանակներում և դարձել պաշտամունքային արարողությունների անբաժան մաս։
Ծիսակատարությունը, որի մեջ գլխավոր դեր է խաղում հոգևորականությունը, ընթանում է աղոթատանը (տաճար, եկեղեցի), սահմանված օրերին ու ժամերին՝ հավատացյալների մասնակցությամբ։ Այն ուղեկցվում է աղոթքներով, խմբերգերով, երաժշտությամբ։
Անուշ պոեմի մեջ Հովհաննես Թումանյանը անդրադարձել է Համբարձման տոնին.
նշվում է Զատիկից ուղիղ քառասուն օր հետո, հինգշաբթի։ Թե՛ տոնի անունը, թե՛ նշելու օրը եկեղեցական օրացույցով բացատրվում է Ավետարանի այն պատմությամբ, ըստ որի Հարություն առնելուց հետո Քրիստոսը քառասուն օր շրջում է երկրի վրա և ապա համբառնում։ Այս տոնը երևույթների այն դասական շղթայում է, երբ քրիստոնեությունը ժողովրդական տոները կատարման ժամանակով հարմարեցնում էր քրիստոնեական պաշտոնական գաղափարախոսությամբ պայմանավորված արարողություններին, նախաքրիստոնեական Հայաստանի ժողովրդական կենցաղում կարևոր դեր խաղացող գարնանային վերջին տոնը, փաստորեն կատարման ժամանակով համապատասխանեցվեց քրիստոնեական տոնացույցի Քրիստոսի Համբարձման տոնին։
Ըստ Հովհաննես Թումանյանի նկարագրությամբ այժմ այդպես չի նշվում ահ, մենք` <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի սաներս կարողենք Համբարձման տոնը հենց տեսնել` մեր դպրոցում, որտեղ մենք մեծ շուքով նշում ենք:
Տրվածհատվածներից ո՞րն է պոեմի նախերգանքից։
1․ Ու նրանց հետ՝ ցող արցունքով
Լըցված սըրտերն ու աչեր՝
Սարի ծաղկունք տըխուր սյուքով
Հառաչեցին են գիշեր:
2․ Կանչում է կըրկին, կանչում անդադար
Էն չքնաղ երկրի կարոտը անքուն,
Ու թևերն ահա փռած տիրաբար
Թըռչում է հոգիս, թըռչում դեպի տուն:
Ամպիտակից ջուր է գալի,
Դոշ է տալի, փըրփըրում.
Էն ո՞ւմ յարն է նըստած լալի
Հոնգուր-հոնգուր էն սարում:
Ձըմռանմի գիշեր կար մի հարսանիք,
Հըրճվում էր անզուսպ ամբոխը գյուղի.
Գյուղն էին իջել հովիվ պատանքի`
Աղջիկ տեսնելու, պարի ու կոխի:
 
Պոեմիդրվագներից ո՞րը բազմամարդ տեսարան չէ։
1․ Սարոյի մոր ողբը
2․Համբարձման տոնը և վիճակ հանելը
3․Սարոյի և Մոսիի կոխ բռնելը
4. 
Անուշի խելագարության տեսարանը
 
Ո՞ր հերոսնէ պոեմի դրվագներից մեկում նկարագրվում հետևյալ կերպ․
Դեմքը այլայլված քայլվածքը մոլոր․
Սարսափ է կաթում արնոտ աչքերից,
Եվ կերպարանքը փոխված է բոլոր։
1․ Մոսին
2․ Անուշը
3․ Սարոն
4․ Ծերունին
Պոեմում ո՞վէ Անուշին խորհուրդ տալիս․
Թե տալիս ես՝ վարդ ես ուզում՝
Մայիս կգա, մի քիչ կաց,
Թե լալիս ես՝ յարդ ես ուզում,
Ա՜խ նա գնաց, նա գնա՜ց․․․
1․ծերունին
2. անցվոր ախպերը
3․ ընկերոուհին
4․ Անուշի մայրը