Ջրվեժը

Շրջանավարտ լինելը այնքան էլ հեշտ չէ, հիմնական ուշադրությունը կենտրոնացնում ենք պարապմունքներին, և մոռանում դպրոցի ամենահավես բաներից մեկի` ճամփորդության մասին։ Երկրորդ կիսամյակը սկսեցինք հենց դրա բացմամբ և մի քայլ էլ ավելի մոտեցանք դեպի ցտեսություն-ցնծություն տոնախմբությանը. Բայց քանի որ դեռ ձմեռ է, այդ տոնախմբությունը կազմակերպեցինք Ջրվեժում։ Դահուկներով, ձնագնդիկներով ու սահնակներով մի մեծ եռուզեռ էինք ստեղծվել այնտեղ, որի գլխավոր հերոսները մենք էինք`շրջանավարտներս։ Մեր` Սեբաստացիներիս համար ի՞նչ ձմեռ, ի՞նչ ցուրտ, որքան էլ կլիման ցածր էր, մեր այնտեղ մուտք գործելուց հետո միանգամից եղանակի կտրուկ փոփոխություն եղավ, քար լռությունը փոխարինվեց մեր ձայներով։ Հենց մտանք արգելոց միանգամից սկսվեց ձնագնդիկախառը դահուկասահնակներով խաղերը։ Բոլորս միասնական՝ մեկս մյուսին օգնելով, փորձում էինք սահնակ քշել, որի ընթացքում էլ հենց սկիզբ առավ ձնագնդիկ խաղալը։ Այնքան հաճելի է, շրջապատված լինել ինձ հարազատ մարդկանցով, որոնցից շատերի հետ ես երկար ճանապարհ եմ անցել, սովորելու հետ մեկտեղ նաև ճամփորդել եմ, և ավելի լավ ճանաչել նրանց։ Նրանցից շատերը դարձել են իմ մոտ ընկերները որոնց հետ վստահ եմ դեռ երկար ճանապարհ ունեմ անցնելու։
Դե ինչ, կարծում եմ ձմեռային ճամփորդությունների լավ սկիզբ էր:

Մնացած ամեն ինչը ֆոտոշարքը կպատմի))