http://www.slideshare.net/AnushikNikoghosyan/grqer-57730619

 

 

 

 

 

               Ռոմեն Ռոլան

 

 

 

1922-1938-ին ապրել է Շվեյցարիայում: «Ժան Քրիստոֆ» վեպ-էպոպիայում ներկայացված են հանճարեղ երաժշտի հոգեկան որոնումներն ու վայրիվերումները Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Եվրոպայի մշակույթի անկման պատկերի ֆոնի վրա: Այստեղ նորարար և ըմբոստ երաժշտի կերպարը օժտել է Բեթհովենի բնավորության հատկանիշներով, մարմնավորել իր երազանքը ստեղծագործ հանճարի մասին: «Կոլա Բրյույոն» (1914) վիպակի կենտրոնում ֆրանսիական վերածնության դարաշրջանի ազատասեր ժողովրդական ոգու մարմնացում հանդիսացող անհնազանդ հերոսի կերպարն է: «Հմայված հոգին» (1922-1923) վեպը, որի կենտրոնում հերոսուհու ներքին բարդ աշխարհն է, նվիրված մտավորականության բարոյական որոնումներին: Գեղարվեստական-հուշագրական գրքեր ունի գրած Բ. Միքելանջելոյի (1907), Լև Տոլստոյի (1911), Մ. Գանդիի (1923) մասին (1928-1944): Գրել է «Ռոբեսպիեր» ողբերգությունը (1939): 1915-ին արժանացել է Նոբելյան մրցանակի: Հայ ժողովրդի մեծ բարեկամներից է: