Այցելություն Նփակ
        Այսօր ընկեր Էլենի հետ այցելել էինք Ժերար Շալյանի "Հուշերիս հուշերը" գրքի շնորհանդեսին: Գրքի շնորհանդեսը անցավ շատ լավ մթնոլորտում, հավաքվել էին մեկը մյուսից հետաքրքիր մարդիկ: Մի փոքր պատմեմ  Ժիրայր Շալյանի և գրքի մասին: Ժիրայր Շալյանը ֆրանսահայ գրող է, քաղաքագետ, ոչ կանոնավոր պատերազմների մասնագետ: Ֆրանսահայ գործիչը շրջել է 4 մայրցամաքներում, եղել դիտորդ` տարբեր զինված ապստամբությունների, մասնակցել պարտիզանական պատերազմների`մի շարք երկրներում: Ժերար Շալյանը 70-ից ավելի գրքերի հեղինակ է, որոնք ընդգրկում են ոչ միայն մասնագիտական-փորձագիտական իր ողջ պաշարը, այլև մշակութային ասպարեզում արված իր հետազոտությունները: Նաև նշեմ, որ հեղինակը 3-րդ անգամն է Հայաստանում, և պատրաստվում է այցելել Զանգեզուր, որից հետո կվերադառնա Ֆրանսիա:
Օրվա Ֆոտոշարքը այստեղ՝