Ես Անուշիկ Նիկողոսյանն եմ, ծնվել եմ  2002 թ.  մայիսի 28-ին: 2008թ.-ից առ այսօր սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Սիրում եմ կարդալ ու ճամփորդել. մասնակցել եմ տարբեր ճամփորդությունների և ռազմամարզական ճամբարների, մեծ խանդավառությամբ հաղթահարել բարձունքներ, զգացել վերելքի բերկրանքը, յուրացրել գլխապտույտների հետ ընկերանալու արվեստը: Սպորտաձևերից սիրում եմ վոլեյբոլը,  բասկետբոլը,  լողը, հրաձգությունը և սեղանի թենիսը: Յոթ տարի հաճախել եմ պարի և հաղթել տարբեր մրցույթներում:

Փորձում եմ անընդհատ ներկայանալ տարբեր ասպարեզներում, հաճախ եմ մասնակցում տարբեր մրցույթների և նախագծերի, օրինակ՝ «Բնագիտատեխնիկական ստուգատես», «Դիջիթեք», «Financial literacy for youth», «Generation z» և այլն, որոնցից ունեցել եմ հաղթանակներ: Վերջին հաղթանակս հենց մի քանի շաբաթ առաջ էր՝  Կենտրոնական բանկի կազմակերպած  ֆինանսական  մրցույթում: Մասնակցել եմ անգլերենի՝ այս տարվա օլիմպիադային, իսկ մեր կրթահամալիրի կազմակերպած առարկայական ֆլեշմոբներին մասնակցում եմ միշտ և շատ անգամներ վաստակում առավելագույն միավորներ: Մի քանի անգամ նույնիսկ հնարավորություն եմ ունեցել մայրենիի ֆլեշմոբի առաջադրանքների կազմողի դերում լինել (իհարկե, այդ ժամանակ չեմ մասնակցել ֆլեշմոբին):

Մեծ խանդավառությամբ մասնակցել և մասնակցում եմ միջազգային տարաբնույթ նախագծերի, որոնցից է, դիցուք, «Etwinning»-ը, որից ստացել եմ հավաստագրեր: Ունեցել եմ հաղթանակ նաև կրթահամալիրում անցկացված «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» մրցույթում, որին մասնակցում էր ՀՀ  դպրոցներից 11 թիմ:

Կատարել եմ հետազոտական մի շարք աշխատանքներ, որոնցից մեկը կարող եք դիտել իմ բլոգում:

Բացի այս ամենից՝ սիրում եմ մասնակցել բնապահպանական նախագծերի, հատկապես ուշագրավ և արդյունավետ է «Էկոտուր»-ը, որի ժամանակ փորձում ենք բնապահպանական բազմազան խնդիրներ լուծել (մաքրում ենք շրջապատը և այլն): Այստեղ պետք է նշեմ նաև, որ «Գարդենիա» ակումբի անդամ եմ: Այն կրթահամալիրի բնապահպանական ակումբներից մեկն է, որի անդամներով անընդհատ շրջայցեր ենք կազմակերպում դպրոցներում, խնամում բույսերը, իսկ ազատ վայրերում անհապաղ ծաղիկներ ենք տնկում: «Գարդենիա» ակումբում նույնպես հասել եմ հաջողությունների,  ունեմ հետազոտական աշխատանքներ՝ հետազոտական աշխատանք ,  և հաղորդումներ` «Բույսերն ըստ իրենց օգտակարության», «Բույսերի բազմացման և տնկման տարբեր եղանակներ»:  Ակումբի անդամներով կրթահամալիրում իրականացրել ենք բաց դասեր կրտսեր սովորողների համար, երբ  փորձել ենք մեր գիտելիքները փոխանցել մեր կրտսեր ընկերներին և աշխատանքի բնույթը հնարավորինս մատչելի բացատրել նրանց: 

Այս ամենից զատ՝ բլոգավար եմ, ունեմ իմ ուսումնական բլոգը, որտեղ փորձում եմ հետաքրքիր նյութեր տեղադրել, որոնք մարդկանց կհետաքրքրեն և օգտակար կլինեն, վերլուծում եմ տարբեր հոդվածներ, պատմություններ, բանաստեղծություններ և այլն, գրում եմ իմ կարծիքը այս կամ այն հարցի շուրջ:

Խիստ կարևորում եմ իմ խմբագրական և թարգմանական գործունեությունը «Թարգմանիր» խորագրով պատանեկան ամսագրում: Բացի այդ՝  զբաղվում եմ լրագրությամբ. Սուրհանդակռադիո-ի  հաղորդավարներից եմ, լուսաբանում եմ տեղի ունեցող կարևոր իրադարձությունները և արդեն ունեմ լրագրողական որոշ հմտություններ:

Տիրապետում եմ AVS, Movie Maker, Adobe Photoshop, Power Point, Adobe Primiere Pro համակարգչային ծրագրերին: Մասնակցել եմ կրթահամալիրի Ավագ դպրոցում կազմակերպված վարպետության մի շարք դասերի, մասնավորապես՝ IT մասնագետ Վահե Դանիելյանի, Ամերիկյան համալսարանի ուսանողների, Ահմեդ Տունցի, media.am-ի լրոգրողուհի Լուսինե Գրիգորյանի:
Նախագահի մրցանակի հավակնորդ եմ;

 

Ուրախ եմ, որ հենց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում եմ  սովորում: