Հունվարյան ճամբարին ես ունեցել եմ շատ հետաքրքիր ու մի փոքր էլ ծանրաբեռնված օրեր: Այդ շաբաթների ընթացքում մասնակցել եմ մի շարք նախագծերի, ինչպիսիք են ընկեր Վահրամի կազմակերպած ինտելեկտուալ խաղերը, ընկեր Նելլիի երգչախումբը, ընկեր Հասմիկի հետ պատրաստել ենք ներկայացում, ընկեր Վանուհու կազմակերպած ներկայացմանը նույնպես մասնակցել եմ Նոր դպրոցում, ներկայացրել ենք «Փոքրիկ իշխանը», պարի ուսուցիչ ընկեր Սաշայի հետ նոր պարեր ենք սովորել,  նաև մեր օտարերկրյա հյուրերի հետ մասնակցել եմ մեր կրթահամալիրի համերգասրահում կազմակերպված տարբեր համերգներին, որոնց ժամանակ փորձել եմ թարգմանել, որպեսզի նրանց համար ավելի հասկանալի լիներ ամեն ինչ, հյուրերի հետ շրջել եմ դպրոցով, ներկայացրել դպրոցը, նաև ազատ ժամանակ  թենիս խաղացել։ Ասեմ, որ նրանք շատ տպավորված էին: Բացի այս ամենից՝ նրանց հետ մեդիաուրբաթներին ներկայացրել ենք տարբեր ֆլեշմոբեր, պարեր, երգեր: Օրինակ՝ չինացիների հետ սովորել ենք չինարեն երգեր, իսկ հետո սովորեցրել ենք մեր հայկական երգերըՀաբրբան», «Հալել եմ եղը»։ Թուրք հյուրին մենք սովորեցրել ենք մեր ազգային պարերը, իսկ նա՝ իր ազգային պարերից մեկը, որով մենք նույնպես ներկայացրել ենք մեդիաուրբաթներից մեկին:

Ճամբարի ընթացքում մասնակցել եմ ավագ դպրոցի ընթերցասրահում կազմակերպված մի շարք կլոր սեղանների` տիկին Հասմիկի տիկին Նունեի, Միստր Յուրայի, ընկեր Վահրամի և այլն, վարպետության դասերից մասնակցել եմ IT մասնագետ Վահե Դանիելյանի, Ամերիկյան համալսարանի ուսանողների, Ահմեդ Տունցի, media.am-ի լրոգրողուհի Լուսինե Գրիգորյանի վարպետության դասերին։ Վահե Դանիելյանի հետ խոսել ենք ՏՏ ոլորտի զարգացման մասին, Ամերիկյան համալսարանի հյուրերը մեզ ներկայացնում էին Եվրոմիությունը, Ահմեդ Տունցը անցկացնում էր հասարակագիտական դասընթացներ, իսկ Լուսինե Գրիգորյանի վարպետության դասի թեման մեդիամանիպուլյացիաները և ապատեղեկատվություներն էին, որի ժամանակ մենք խմբերի բաժանվեցինք և փոքրիկ խաղ խաղացինք, որպեսզի ամեն ինչ ավելի լավ հասկանանք։ Մրցույթներից մասնակցել եմ <<Բնագիտատեխնիկական ստուգատեսին>> և <<Դիջիթեք>>-ին:

Նաև պատրաստել եմ տարբեր ռադիոնյութեր որոնցից մեկը կարող եք լսել այստեղ: Նշեմ,  որ շաբաթների ընթացքում շարունակել եմ տեղադրել նյութեր մեր կրթահամալիրի կայքում տարբեր նախագծերից, որոնցից մեկը «Բույսերը՝ ըստ իրենց օգտակարության» նախագիծն է եղել: Դե ինչ, կարծում եմ այս տարվա ձմեռային ճամբարը շատ ուրախ, հագեցած ճամբար էր, որով մենք կարողացանք միաժանակ և՛ սովորել, և՛ սովորեցնել, և՛ ձեռք բերել նոր ընկերներ: