Քերականական և ուղղագրական առաջադրանքներ

 

Գլխով քամի անցնել- փորձության հանդիպել

պատի ծեփ դառնալ- գունատվել, սփրթնել

ծնոտը թուլացնել- շատախոսել

արևի երես հանել- բացահայտել

բաժակը լցվել- անհաբեր

կրակ կտրել- կարմրել

հալած յուղի տեղ ընդունել- անցած կասկածելու` ասածը ճշմարտություն դարձնել

թևերը թուլանալ- հուսահատվել

առյուծի բաժին- մեծամասնություն

խոսքը քամուն տալ- իզուր խոսել

ձայն բարփառո հանապատի- անհետևանք

ձեռքը քարի տակ լինել- հնարավորություններ չունենալ

բախտավոր աստղի տակ ծնված լինել- հաջողակ մարդու մասին, որի գործերը միշտ հաջողակ են

մի սանրի կտավ լինել- խայտառակվել

փորում սիրտ չմնալ- սաստիկ վախենալ

լույս սփռել- լուսավորել

օձիքը բաց չթողնել- ստիպել

ուղտը դռանը չոքել-  ????

հին դարմանը քամուն տալ- վատ բաները նորից հշել

 

սրտից արյուն կաթել- խորապես վշտացած լինել

 

Բառարանի օգնությամբ գտնելտրված բառերի հոմանիշները։Բացատրել հոմանիշներիցյուրաքանչյուրիառանձնահատկությունը (ինչո՞վ է անփոխարինելի, ինչո՞ւ չի կարելի հոմանիշներն օգտագործել մեկը մյուսի փոխարեն)։

Մազ- վարս, ծամ, 2-բաշ, ձար, խոզանակ

Ծիծաղել- խնդալ, ժպտալ, հռհռալ, 2- հեգնել

Մահանալ- մեռնել, անշնչանալ, անէանալ, հանգչել, վախճանվել, սպանվել

Թուխպ- մշուշ, մեգ, մառախուղ, 2-ամպ

Երկմտել- տարակուսել, երկբայել, կասկածել, վարանալ

Ականակիտ- վճիտ, մաքուր, պարզ, վճիտ, զուլալ

Սին- սնոտի, փուջ, դատարկ, սնամեջ, նանիր, պարապ, ունայն

ծանուցել- տեղեկացնել, հաղորդել, իրազեկել

աղիողորմ- աղեկեզ, աղեխարշ, սրտաճմլիկ

աղջամուղջ- մթնշաղ, մթնալույս, վերջալույս

աճապարել- շտապել, փութալ, ճեպել, արտորալ

անագորյուն- դաժան, վայրագ, դժնդակ, դժնի, անխիղճ

անաղարտ- Անպիծ, անբիծ, անարատ, անեղծ

անհեթեթ- Անիմաստ, անմիտ, 2- անճոռնի, այլանդակ

անձկալի- ցանկալի, փափագելի, կարոտալի, տենչալի

անոթի- սոված, քաղցած, սովահար

անպաճույճ- անզարդ, անշուք, պարզ, հստակ, համեստ

ապերախտ- երախտամոռ, աներախտօիք, անաղուհաց

առեղծված- հանելուկ, առասպել

արտաքսել, վռնդել, աքսորել, տարագրել

արբշիո- խմած, հարբած, ցեխ

 

աստանդական- թափառական, պանդուխտ, նժդեհ

 

 

 

 

  1. առանձնացրուբազմիմաստբառերըյուրաքանչյուրի դիմաց գրելհամապատասխան իմաստները.

 

Մարգ, Ստորակետ

Կոճակ- ծառերի նոր բացվող բողբոջ, շորերը իրարր միացնելու հարմարանք

Կտակ, Տառաքանակ, Վանք

Համար- հյուրանոցի սենյակներ, հեռախոսահամար

Կտրիչ- քաջ, կտրել

Փայտփորիկ, Երանգ, Վարձ, Քարատեսակ

Շարել- տպագրություն` շարվածք անել, շարքով կանգնեցնել

Փրփրածուփ, Հատիկ

Հաց- ուտելիք, ապրուստի միջոց

Կրակ- տաքություն, լույս,

Ականջ

 

  1. Տրված բառերի դիմաց գրիր իմաստները.

Մարտ- կռիվ, ամիս

Ականակիր- շատ մութ, դեպքին ականատես լինող

Հակինթ-  կապույտ գույնի թանկագին քար, Շուշանազգիների ընտանիքին պատկանող բույս

Անձուկ- կիրճ, նեղ

Դաշնակ- եղանակ, տես դաշնամուր

Վայել- արժանի, ողբալ

Հոն- հոնք, հոն ծառի պտուղ

Բալ- մառախուղ, բալենու պտուղ

Գանձ- թանկագին իրեր, պատարագի վերջում երգվող երգ, խաղողի վազի արմատների վերևի թելերի փնջերը

Հարել- հարվածել, կցել

Հարկ- կարիք, բնակարան

Խեթ- խոժոռ, խիստ

Հյուս- ծամ, ուսին

Նոթեր- փոքրիկ պատմվածքներ, լրագրեր

 

Աղիողորմ- աղեկեզ, աղեխարշ, սրտաճմլիկ
աղջամուղջ- մթնշաղ, մթնալույս, արշալույս
աճապարել-շտապել, փութալ, ճեպել, արտորալ
անագորույն- դաժան, վայրագ, դժնդալ, դժնի, անխիղճ
անաղարտ- մաքուր, պարզ, անբիծ, անպիծ, անարատ, անեղծ, անապակ, անծառն
անհեթեթ-1.անիմաստ, անբովանդակ, անմիտ 2. Անճորնի
անձկալի- ըղձալի, տենչալի,
անոթի- սովալլուկ, սովյալ, սովահար, քաղցած
անպաճույճ- անզարդ, անշուք, պարզ, հստակ, համեստ
ապերախտ- անշնորհակալ, երախտամոռ, աներախտիք, անաղուհաց
առեղծված- գաղտնիք, հանելուկ, առասպել
արտաքսել- աքսորել, վտարել, հեռացնել, տարագրել, վռնդել
արբշիո- խմած , հարբաց, ցեխ
աստանդական-թափառական, վտարանդի, նժդեհ, պանդուխտ
բաբան- 1. Բալիստր , քարընկեց 2. Գյուղական խաղ՝ տրնկուլի
բագին- զոհասեղան, ատրուշան , մեհյան
բանուկ- մարդաշատ
բազալիկ- անտիկ տաճար
բազալտ- կճաքար
բարբաջանք- անհեթեթ խոսք, ցնդաբանություն
բանդագուշանք- ցնորք, պատրանք
բարձիթողի- անտեսված, անուշադրության մատնված
բերկրանք- հաճույք, բավականություն
բերրի- պսղատու պտղաբեր
բոկոտն- բոբիկ, ոտաբոբիկ, ոտքաբաց
բորբ- տաք, ջերմ
բնապաշտ- բնասեր
բռնազբոսիկ- շինծու, կեղծ
բույր- հոտ
բուրաստան- բուրավետ ծառերի ու ծաղիկների տնկարան, այգեստան

 

Մազ- վարս, ծամ, 2-բաշ, ձար, խոզանակ

Ծիծաղել- խնդալ, ժպտալ, հռհռալ, 2- հեգնել

Մահանալ- մեռնել, անշնչանալ, անէանալ, հանգչել, վախճանվել, սպանվել

Թուխպ- մշուշ, մեգ, մառախուղ, 2-ամպ

Երկմտել- տարակուսել, երկբայել, կասկածել, վարանալ

Ականակիտ- վճիտ, մաքուր, պարզ, վճիտ, զուլալ

Սին- սնոտի, փուջ, դատարկ, սնամեջ, նանիր, պարապ, ունայն

ծանուցել- տեղեկացնել, հաղորդել, իրազեկել

աղիողորմ- աղեկեզ, աղեխարշ, սրտաճմլիկ

աղջամուղջ- մթնշաղ, մթնալույս, վերջալույս

աճապարել- շտապել, փութալ, ճեպել, արտորալ

անագորյուն- դաժան, վայրագ, դժնդակ, դժնի, անխիղճ

անաղարտ- Անպիծ, անբիծ, անարատ, անեղծ

անհեթեթ- Անիմաստ, անմիտ, 2- անճոռնի, այլանդակ

անձկալի- ցանկալի, փափագելի, կարոտալի, տենչալի

անոթի- սոված, քաղցած, սովահար

անպաճույճ- անզարդ, անշուք, պարզ, հստակ, համեստ

ապերախտ- երախտամոռ, աներախտօիք, անաղուհաց

առեղծված- հանելուկ, առասպել

արտաքսել, վռնդել, աքսորել, տարագրել

արբշիո- խմած, հարբած, ցեխ

աստանդական- թափառական, պանդուխտ, նժդեհ

Բաբան- Մարտամեքենա

Բագին- զոհատուն

Բանուկ- մարդաշատ

Բազիլիկ- սյուներով տաճար

Բազալտ- երկաթակուճ, որցաքար

Բարբաջանք- հիմարաբանություն

Բանդագուշանք- ցնորք

Բարձիթողի- անտեսված

Բերկրանք- ուրախություն

Բերրի- բերքատու

Բորբ- տաք, ջերմ

Բոկոտն- ոտաբոբիկ

Բնապաշտ- բնությունը պաշտպանող

Բռնազբոսիկ- անբնական, կեղծ

Բույր- հոտ

Բուրաստան- ծաղկաստան

Գալար- Ոլորոք, գանգուր

Գալակտիկա- ծիր կաթին

Գահավեժ- տապալել, գահազրկել

Գահընկեց- Գահավեժ, գահակործան

Գահույք- արքայական գահ

Գաղջ- Գոլ, տաք

Գաղտակուր- սադափ

Գաճաճ- թզուկ, կարճահասակ

Գամ- մեխ, բևեռ

Գայթել- սայթակել

Գայիսոն- Արքայագավազն

Գանակոծել- ծեծ, ծեծկռտուկ

Գանձ- հարստություն

Գես- վարս, հեր, մազ

Գժդմնել- խոժոռել, մռայլ

Գժտվել- կռվել, անմիաբանելս

գիրգ- քնքուշ, փափուկ

գծուծ- նավաստ, խղճուկ

գռեհիկ- անճաշակ, անկիրթ, կոպիտ

գուղձ- կոշտ, հողակոշտ

 

գուրզ- լախտ

 

 Նամակագիր-նամակ-ա-գիր  բարդ

Շաքարախտ-շաքար-ախտ   բարդ

Ունկնդիր-ունկն-դիր  բարդ

Ձեռնասուն-ձեռն-ա-սուն բարդ

Շքամուտք-շուք-ա-մուտ-ք ածանցավոր

Որտեղ-որ-տեղ բարդ

Ասուլիս-աս-ու-լիս բարդ

առևտուր-առ-և-տուր բարդ

առաջ-առ-աջ ածանցավոր

առողջ-առ-ողջ ածանցավոր

փառք-փառ-ք ածանցավոր

բաժին-բաժ-ին (ածանցավոր)

հասուն-հաս-ուն  (ածանցավոր)

միջոց-միջ-ոց (ածանցավոր)   

անդեմ-ան-դեմ (ածանցավոր)

անզուգական-ան-զույգ-ական (համածանցավոր)

տարընթերցում-տար-ընթերց-ում (ածանցավոր)

մակդիր-մակ-դիր (ածանցավոր)

միջնապատ-մեջ-ին-ա-պատ (բարդ ածանցավոր)

հանքահոր-հանք-ա-հոր

 

 

առ․1

 

Եղանակ-հնարք, տարվա եղանակ, երաժշտություն

Անարգել-արհամարել, ազատ

Մատաղ-զոհ, պատանի

Լարեր-լար գոյականի հոգնակի, լարել բայի ըղձական անցյալը

Ստեր-ստեր գոյականի հոգնակի, ստեր բայի ըղձական անցյալը

Կախեր-

Բարակ-որսկան շուն, բարակ

Քերծե-որսկան շուն,

Բալ-միրգ, մշուշ

 

Կապեր-կապեր գոյականի հոգնակի, կապեր բայի ըղձական անցյալը

 

առ․2

Գորդյան հանգույց-Դժվար լուծելի՝ շատ հին խնդիր՝ գործ՝ դրություն

բոլոր կամուրջներն այրել-Անցյալին չվերադառնալ, Բոլոր հնարավորությունները վերացնել՝ բացառել

ականջը լցնել-Տրամադրել մեկի դեմ՝ նրա մասին աննպաստ բաներ խոսելով:

ձեռքերը լվանալ-մի բանի մասնակից չյինել՝ չխառնվել, Հույսը կորցնել

քարից հաց քամել-

 

 Կարդա  Միսաք Մեծարենցի «Ծիածան» շարքը: Կարդա նաև Ինքնադատութեան փորձ մը «Ծիածան»ին առիթով:

Առաջադրանք

Ի՞նչ ես կարծում, ճի՞շտ է  ուրիշներին քննադատելը, երբևէ ինքդ քեզ քննադատե՞լ ես: Փորձիր կապակցված տեքստ գրել «Ինքնաքննադատութան մի փորձ» վերնագրով:

Կարծում եմ քննադատությունը որոշ չափով լավ բան է, բայց եթե առողջ քննդատություն է: Օրինակ եթե քո քննադատությւնը կարող է մարդուն օգնել նրա սխալը ուղելու համար ուրեմն այդ դեպքում քննադատությունը լավ բան է կամ օրինակ շոուբիզնեսի մարդկանց այդ թվում երգիչներ, պարուհիներ, դերասաներին եթե հեռուստադիտողները ասում են, որ նրանք այս մասում այդքան լավ չեր ստացվել այ, որ այսպես անեին ավելի լավ կլիներ, ըստ ինձ սա նույնպես լավ ու բովանդակալից  քննադատություն է կոչվում ու երգիչները կամ մյուսները մյուս անգամ այդ սխալը չեն անում ու նրանց երկրպագուների թիվը աճում է: Բայց նաև կա վատ քննադատողներ, որոնք ուղակի խոսում են առանց հասկանալու այնքան, որ խոսալու համար: Կան քննադատներ, որոնք իրենցից ոչինչ չեն ներկայացնում մեկը լինի իրենց քննադատի, բայց այնպես են քննադատում իբրև նրանք երբև է սխալ չեն արել ու   հարցը նրանում չէ վատ բան են ասում թե լավ քննադատը կարող է վատ բան ասել բայց օգնող, որ մարդուն օգնի այդ սխալը էլ չանելու համար իսկ սխալ քննադատողների մի մասն էլ ուղակի վատ բաներ է ասում, բայց իրենք չեն ասում թե ինչպես կարելի է այդ սխալը շտկել ուղակի տեսել են, որ կրկին սխալը գտնող քննադատներից շնորհակալություն են հայտնում մարդիկ ու նրանք առանց իրենց մեջ վերլուծելու, որ այդ մարդիկ շնորհակալություն են հայտնում նրա համար, որ թե լավ թե վատ բան ասելու շնորհիվ նրանք  այդ սխալը շտկելով ավելի բարձրունքների են հասել: Ամեն դեպքում իմ կարծիքով պետք է ամեն մարդ իրեն համար ապրի ու ամեն մարդ ինքն փորձի իրեն քննդատի ու պետք չե առանց նրա խնդրանքի խորհուրդներ տալ եթե նրանք խորհուրդ պետք լինի նա ինքը կհարցնի:

Լսիր  Հայադարան. Միսաք Մեծարենցի բանաստեղծությունները, Միսաք Մեծարենց, Ձայնագիրքը՝ ուշադրություն դարձնելով արևմտահայերենի արտասանությանը:

Առաջադրանք

Նայիր Միսաք Մեծարենց, «Գաղտնի թղթապանակ» վավերագրական ֆիլմը

Առաջադրանք

Տեսածդ վավերագրական ֆիլմը գրավոր (7-10 նախադասությամբ) վերապատմիր:

Ես նայելով Միսակ Մեծարենցի գաղտնի թղտապանակ վավերական ֆիլմը իմացա, երբ, որ նա 4 տարեկան է եղել երեկոյան նա տնից փախել է բարձացել է գյուղի մոտակա լանջին և այնտեղից նայել գյուղ վերադարձող նախինջներին ու նա դրա մեջ ինչ-որ հմայք է տեսել: Միսակ Մեծարենցը Սեբաստիայում հեշտ չի հարմարվել նրան գինետները խստաշունչ կլիման ու խանութներով իրեն չի հիշեցրել ծննդավայրի բնությունը ու իր գեղջուկ կենցաղը: Նաև իմացա, որ մի դժբախտ պատահար ճակատագրական է դառնում Մեծարենցի համար 1901թվականին փողոցում Մեծարենցին ծեծում են և մարդկանց այդ փաստը զարմացնում է, որովհետև նա կռվարար մարդ չի եղել ու այս պատմության մասին Մեծարենցի կենսագիրներից մեկը գրել է ՝  Իր ազգականերից Վահանը Ծատուրյան կռիվ է ունեցել թուրք մսագործներից մեկի հետ ու նրանք մուռ պահելով Վահան Ծատուրյանի վրա հարձակվել են Մեծարենցի վրա ու ծեծել ու վիրավորել են ու այս ծեծի արձյունքում նա թոքախտով է հիվանդացել: Նա մի քանի ամիս բուժվում է Սուրբ Հակոբի վանքում։ 1901-1902 թվականներին Մեծարենցը աշխատել է եղբոր և հորեղբորորդու առևտրական տանը իբրև հսկիչ։ 1902 թվականին նա գնում է հոր մոտ՝ Պոլիս, և սկսում է սովորել Կեդրոնական վարժարանում, սակայն հիվանդության պատճառով 1905թվականին կիսատ է թողնում ուսումը։  Մեծարենցը մահացել է հուլիսի 5-ին կոնստանդնոպոսում 1908թվականին

 

 

Առաջադրանք

  • Ուշադիր կարդա Վահան Տերյանի «Հոգևոր Հայաստան» հոդվածի վերջին՝ Դ ևԵ հատվածները:

  • Ի՞նչ ես կարծում՝ որքանով է Տերյանի հոդվածն այսօր արդիական: Խոսքդ հիմնավորիր:

Այո ես կարծում որ Տերյանի հոդվածը այսօր արդեն արդիական է: Նա խոսում է Հոգևոր հայաստանի մասին, որ հիմա մենք հայերով ամեն ինչ անում ենք որ պահպանենք մեր հոգևոր հայաստանը : Չենք թողնում որ մոռանանք, դա մեզ համար շատ կարևոր է:

  • Առանձնացրու հոդվածի՝ քո կարծիքով ամենակարևոր նախադասությունները:

Իմ կարծիքով այս հոսվածում ամենակարևոր հատվածը դա ՝

Մենք թերահավատ ենք դեպի այդ՝ մի հարվածով, մի թեկուզ հերոսական ճիգով ստեղծվելիք Հայաստանը: Մեր խորին համոզումով, որքան եւ կարեւոր ու խոշոր լինի այսօրվա այդ հերոսական ճիգը, այնուամենայնիվ նա չէ, որ պիտի որոշի, վճռի հայության ապագայի վիճակը, ստեղծի այն Հայաստանը, որ մեզ համար բաղձալի է: Այդ Հայաստանը մենք վերը կոչեցինք Հոգեւոր Հայաստան:

Առաջադրանք

  • Կարդա Ցոլակ Խանզադյանին գրված Վահան Տերյանի նամակը:

  • «… Թշվառ ու դժբախտ ժողովուրդ ենք մենք և այդ չգիտենք ու չենք ուզում ընդունել, եթե գիտենք կամ եթե ընդունում ենք, ցավող սրտով չենք ընդունում, այլ տանջանքից փախչելու և մեր ապիկարությունն արդարացնելու համար ենք ընդունում»։

Ես այդքան էլ համաձայն չեմ այս մտքի, կարծում եմ  ոչ բոլորն են այդպիսին ու պետք չէ թեկուզ մեծամասնության պատճառով ամբողջ ժողովրդին այդպես կոչել:

Համաձա՞յն ես Տերյանի այս մտքի հետ: Կարծիքդ հիմնավորիր:

 




Քո ընտրությամբ կարդա և անգիր սովորիր Վահան Տերյանի բանաստեղծություններից:

Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ

Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ,

Ամենին մոռանալ.

Չսիրել, չխորհել, չափսոսալ_

Հեռանա՜լ…

Այս տանջող, այս ճնշող ցավի մեջ,

Գիշերում այս անշող

Արդյոք կա իրիկվա մոռացման,

Մոռացման ոսկե շող…

Մի վայրկյան ամենից հեռանալ,

Ամենին մոռանալ._

Խավարում, ցավերում քարանալ

Մեն միայն…

Մռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ,

Ամենին մոռանալ.

Չսիրել, չտենչալ, չկանչել,

Հեռանա՜լ…

 

Վերլուծություն Դանիել Վարուժյանի բանաստեղծություններից

Հունձք կը ժողվեմ

Հունձք կը ժողվեմ մանգաղով,
–Լուսնակը յարս է–
Ակոս ակոս ման գալով,
–Սիրածս հարս է:

Գլխեբաց եմ ու բոպիկ,
–Անո՜ւշ են հովեր–
Արտերուն մեջ թափառիկ,
–Մազե՜րս են ծովեր:

Ցորեն, կակաչ, կարոտով,
–Կաքավը կու լա–
Կապեցի մե՛կ նարոտով,
–Ձեռքերն են հինա:

Հասկերուն մեջ, վերևեն,
–Ասուպը անցավ–
Աստղեր մյուռոն կը ծորեն,
–Դեմքը լուսացավ:

Քանի՜ խուրձեր շաղերով,
–Վարդենին թաց է–
Ես կապեցի խաղերով,
–Ծոցիկը բաց է:

Արտըս խոզանով մընաց,
–Կ’երթա՜ լուսնակը–
Դեզերով լեռ եմ շինած,
–Սի՜րտս է կըրակը:

Մանգաղըս քարին եկավ,
–Յարըս յա՜ր ունի–
Քարեն լորիկը թըռավ,
–Լե՜րդըս կ’արյունի:

Վերլուծությունից առաջ կուզենայի մի փոքր  պատմեմ Դանիել Վարուժյանի մասին ինչքան, որ գիտեմ: Դանիել Վարուժյանը ծնվել է 1884 թ.-ի ապրիլի 20-ին,Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Բրգնիկ գյուղում։ Վարուժանը գրաճանաչ է դառնում գյուղի վարժարանում, 1902 թվականին Վարուժանը տեղափոխվում է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան դպրոցը։ 1905 թվականին բանաստեղծը մեկնում է Բելգիա և ընդունվում Գենտի համալսարան, ուսումնասիրում գրականություն և սոցիալական ուսմունքներ։ 1909-ին վերադառնում է ծննդավայր, ուսուցչություն է անում Սեբաստիայի Արամյան վարժարանում:1912-ին Վարուժանը հրավիրվում է Պոլսի Բերայի վարժարան՝  տեսուչի պաշտոնով։ Դանիել Վարուժյանը մահացել է Հայոց ցեղասպանության ժամանակ: Իսկ ինչը վերաբերվում է բանաստեղծությանը այս բանաստեղծությունը կարդալով ես միանգամից պատկերացրեցի, որ երաժիշտները կարող են  երաժշտություն հորինեն և մի գեղեցիկ ժողովրդական երգ ստացվի  ինչպիսիք են  օրինակ Եղինկը, այսինքն  բանաստեղծությունը իր մեջ պարունակում է երկխոսություն և կարող են երաժշտախմբերը  երկու մասի բաժանվեն և գեղեցիկ ժողովրդական երգ ստանան, իսկ ընդհանուր առմամբ բանաստեղծությունը ինձ դուր եկավ:

 

Ես կուզեի

 

Ես կուզեի քեզ հետ կիսել
Վերջին պատառն իմ հցի,
Ես կուզեի քեզ հետ կիսել
Վերջին արցունքն իմ լացի:
Ես կուզեի քեզ հետ կիսել
Սրտիս բեկորը վերջին,
Ես կուզեի՝ քո գրկի մեջ
Մթներ իմ օրը վերջին…
Ես կուզեի՝ ինչ որ ունեմ
Իբրև նվեր տայի քեզ,
Ես կուզեի…Բայց ի՞նչ անեմ,
Եթե հանկարծ դու չուզես:

 

Վերլուծություն

 ՏԱՐ ԻՆՁ, ԺԱՄԱՆԱԿ

Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ,
Ես ետ մնալուց շատ եմ վախենում:
Հուշերից որքան հեռու եմ կենում,
Մեկ է, կապում են թևերս նրանք:

Ակնթարթի մեջ դու կուլ ես տալիս
Այնպիսի մի նոր հավիտենություն,
Որ խոսքս հազիվ հասած բերանիս,
Դառնում է արդեն խորին հնություն:

Դուրս հանիր ինձ այս մթին կիրճերից,
Որ քեզ հասկանամ և ինձ ճանաչեմ:
Փրկիր ինձ այս խուլ ախ ու ճիչերից,
Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ:

Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ,
Որ ես դադարեմ հանդարտ հոսելուց,
Ինձնից խոսելուց քեզնից չամաչեմ,
Ինձնից չամաչեմ քեզնից խոսելուց:

Տուր ինձ քո ոգին, քո միտքը ներհուն,
Առ ինձ հանճարեղ քո տարերքի մեջ,
Որ չմոլորվեմ քո ոլորտներում
Եվ իմ հոգու բարդ տիեզերքի մեջ:

Պարզեցրու, զտիր խոհերն իմ խառնակ,
Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ:

Ինձ համար այս բանաստեղծությունը Համո Սահյանի այն բանաստեղծությունից է, որ մարդը կարդալուց կարող է հանգստանալ և հանդարտանալ և սկսել մտածել: Այս բանաստեղծությունը ունի մի շատ հետաքրքիր կողմ երբ  ես կարդում էի այս բանաստեղծությունը թվում էր թե  հասկանում էի միտքը, իսկ երբ, ուզում էի վերլուծել չգիդեմ ինչու խոսքեր չունեի չգիդեի թե ինչպես վերլուծեմ, որովհետև բանաստեղծությունը իր մեջ արդեն պարունակում է միտքը և ամեն մարդ յուրովի է հասկանում և պատկերացնում այս բանաստեղծության իմաստը; Համենայնդեպս ինձ համար այս բանաստեղծության իմաստը այն էր, որ մարդը պետքէ ժամանակի հետ զուգընթաց քայլի և ետ չմնա, մոռանա հուշերը և առաջ նայի, իսկ եթե չմոռանա և հուշերով ապրի նրա կյանքը կլինի անիմաստ և տխուր կապ չունի թե նա  լավ բաներ է հիշում թե վատ կարևորը այն է, որ նա միշտ ավելին կուզենա անել օրինակ եթե մի հայտնագործություն է արել ոչ թե պետքէ սպասի տարիներով  և անհնդատ ասի, որ նայեք ես այն ժամանակ այսպիսի հայտնագործություն եմ արել, այլ նա փորձի ավելի լավ ու հետաքրքիր  հայտնագործություններ անի ու նա ավելի կհայտնիանա քան, որ մնար և անհնդատ պատմեր անցյալով, ` թե նա ինչեր է արել: Իհարկե սա ընդհամենը օրինակ էր անպայման չե, որ դա լինի մասնագիտության հետ կապված կարող է լինել նաև կյանքում, դե կյանքի օրինակնները շատ են ուղակի  ամեն ոգ պետքէ միշտ հիշի, որ մարդը իր սխալների վրա է սովորում և եթե միշտ այս օրինակով առաջնորդվի կհասկանա, որ նա էլ երբեք չի տխրի և իր կյանքը չի խորտակվի ինչ-որ անցյալի պատճառով:

 

Վերլուծություն

Ջրի պես

 

Կռիվ տայի անդադար
Ու փրփրեի ջրի պես:
Թափառեի քարե-քար,
Քար փշրեի ջրի պես:
Լվանայի քեզ, աշխարհ,
Ու մաքրեի ջրի պես:
Քչքչայի սարն ի վար,
Մարգ ջրեի ջրի պես:
Միայն ջրելու համար
Վիզ ծռեի ջրի պես:
Շողեր, շողեր հագնեի,
Ցող ցրեի ջրի պես:
Թող գեթ մի օր ապրեի,
Բայց ապրեի ջրի պես:

Ինձ համար շատ հետաքրքիր էր Համո Սահյանի «ջրի պես» բանաստեղծությունը, որի մեջ համենայնդեպս ինձ համար կային մի քանի հարցեր . օրինակ այս քառատունը:

Կռիվ տայի անդադար
Ու փրփրեի ջրի պես:
Թափառեի քարե-քար,
Քար փշրեի ջրի պես:

իսկ մնացածը արդեն ինչով չափով հասկանալի է օրինակ նա ուզում է ասել, որ աշխարհի վատ բաները օրինակ բանբասանքը կամ չարությունը նա կուզենար ջրով մաքրել, իսկ ինձ դուր եկած երկտողը այս բանստեղծության այսքանն է «Թող գեթ մի օր ապրեի, Բայց ապրեի ջրի պես»  այս մասը ինձ դուր եկավ նրանով, որ  բոլոր մարդիկ էլ ուզում են ապրել ջրի պես ինչպես կա հայկական մի ասացվածք ասում են ջրի պես երկար կյանք ունենաս, իսկ եթե մարդ ուզում է երկար կյանք ունենա ուրեմն նրա կյանքը կայացած է այսինքն անիմաստ  չէ, նա իր կյանքում անելիք ունի և ամեն մարդ պետաք է սրանով առաջնորդվի  և եթե առաջնորդվեն, որ պետք է իրենց կյանում մի լավ բանի հասնեն թեկուզ իրենց սիրելի զբաղմունքով ուրեմն մեր աշխարհում բոլոր մարդիկ ուրախ և առողջ կլինեն, որովհետև նրանք կուզենան ինչ-որ բանի հասնեն և եթե նրանք միմյանց հետ մրցակցեն և փորձեն մեկը մյուսից ավելի լավը լինել դրանով միայն մեր աշխարհին կամ երկրներին լավություն կանի և աշխարհը կսկսի անհնարինը հնարանին պատրաստի և ինչը, որ մարդու համար անհրաժեշտ է  մյուս մարդիկ կստեղծեն:

Մարդիկ 

 

 Մարդ բառը ամեն ոգի յուրովի է  հասկանում, որովհետև մարդիկ տարբեր են կարող է մի քանի բանով նմանություններ գտնել, բայց հաստատ մարդիկ ամբողջովին չեն կարող միանման լինել: Կան մարդիկ, որ փորձում են ինչ-որ մեկին նմանվել, կա նաև մարդկանց մի տեսակ , որ նրանց կարծիքով ամեն մարդ պետքէ տարբեր լինի իրենց լավ և վատ կողմերով: Իսկ իմ կարծիքով եթե նույնիսկ մարդը ուզում է ինչ-որ մեկին նմանվել ուրեմն պետքէ միայն լավ կողմերին նմանվել ոչ-թե վատ: Բայց եթե դուք այնպիսի մարդու եք ուզում նմանվել, որ  այդ մարդը ընդհանրապես լավ կողմ չունի,  այսինքն  վատ բնավորությումբ (ԾԱՆՐ բնավորությամբ) կամ  նա ուղակի  բառերով ասի , որ  այդ մարդը լավը չլինի  մի խոսքով անպայման չե մարդը գող լինի , որ մարուրեմն  ընդհանրապես 

 

 

 

 

 

 

 

 

 

 

           Երեկո

 

Իմ կարծիքով երեկոյան շատ գեղեցիկ տեսարան ունի, համենայնդեպս ես 

օրվա այս մասնը շատ եմ  սիրում: Իմ կարծիքով բոլորը սիորւմ են  որ արևը մտնում է մայրամուտ ես միշտ նկարում եմ ու միշտ մեկը մյուսից գեղեցիկ տեսարաներ է լինում:  Երեկոյան շատ լավ ժամանակ է շրջելու մեր քաղաքով , որովհետր ավելի ու ավելի է գեղեցկանում մեր քաղաքը:  Չնայաց մեր քաղաքը հենց այնպես էլ սիրուն է ճիշտ է կա վայրեր , որ այդքանն էլ լավ վիճակում  չե , բայց ոչինչ վաղ թե շուտ այդ տեղերն էլ կդառնան լավ վիճակում:

 

 

 

 

 

 

 

 Ժպտացող երկիր

 

 

Հնագետները պատահմամբ մի փոքրիկ երկիր են հայտնաբերում որտեղ  բոլորը ժպտում են : Մարդիկ միմյանց հետ ընկերական են բարի և կապ չունի նրանք միմյանց  ճանաչում են թե ոչ միևնույն է նրանք պետք եղած ժամանակ ձեռք են մեկնում դիմացինին: Մի օր ձմռանը մի մարդ ընկավ սառույցի վրա և անհավատալի է, բայց նա սկսեց լաց լինել: Միանգամից բոլորը մոտեցան  և ժպտալով հումորային անեկդոտներ սկսեցին պատմել մինչև այդ մարդը մոռացավ այդ ցավի մասին: Նրանքբոլորը շտապում էին տարբեր վայրեր օրինակ ՝ մեկը աշխատանքի մյուսը գնումների և այլ: Բայց նրանք առանց մեկ վարկյան մտածելու տարան այդ մարդուն իր տուն , ճիշտ է նրանք ուշացան որտեղ, որ գնում էին , բայց միևնույն է նրանք տարան մինչև տուն: Իսկ հետո երբ նրանք ուշացած մտան աշխատանքի վայր այնտեղ պատմեցին թե ինչու են ուշացել տնորենները նույնիսկ նրանք գովեցին ասելով , որ աշխատանքը միշտ էլ կա, բայց մարդուն օգնելը մեկ անգամ է պետք լինում և պետքէ այն անպայման կատարել:

 

 

 

 

 ժպտացող շենքը

 

 

 Իմ կարծիքով  ժպտացող շենքը պատքէ   իր մեջ պարունակի  միմյան լավ ու բարի  մարդիկ, որոնք միմյանց միշտ օգնում են : Ժպտացող շենքը  պետքէ միշտ լինի պինդ որովհետև եթե շենքը  չլինի պինդ միջի ապրոց մարդկանց տրամադրության վրա կարող է դա աղդել: Ժպտացող շենքը ես պատկերացնում եմ , որ նա գունավոր է ուրախ սմայլիկներով ե և եթե մի մարդ տխուր տրամադրությամբ անցնի այդ շենքի կողով պետքէ միանգամից տրամադրությունը բարձրանա: 

 

 

 Առավոտ

 

 

Օրը շատ հետաքրքիր երևույթ է և մենք պետքէ անկախ ամեն ինչից առավոտյան լավ տրամադրություն ունենանք , որովհետև ինչպես սկում ենք  օրը այդպես էլ ավարտում ենք:  Առավոտյան շատ գեղեցիկ տեսարան է բացվում օրինակ ՝ կեսը լույսը բացվում է իսկ մյուս մասը կիսամութ  հենց միայն  այդ տեսարանի համար կարելի է վաղ առավոտյան զարթնել : Սիրում եմ առավոտը որովհետը նորից սկսում է մի գեղեցիկ օր, որ կարող է այդ օրը այնպիսի լավ բան լինել, որ ամբողջ կյանքում մարդը չմոռանա օրինակ հաղթանակ կամ երազանքների իրականացում : Հենց այդ պատճառով էլ մենք ամեն օրը պետքէ վայելենք: 

 

 


        Ալպիական մանուշակ


Ես այս  պատմվածքը կարդալուց հետո հասկացա , որ Եղիշե Չարենցի կնոջ հիշատակի համար չե այլ մի ուրիշ կնոջ և այդ կնոջ  անունը   Ժենյա Գյուզալյան: Նաև ես հասկացա , որ Ժամանակակիցները պատմում են, որ Ժենյան միջին հասակի, բարեկազմ, փոքր ինչ սրված դիմագծերով աղջիկ էր և այդ աղջիկը շատ գեղեցիկ հայացք ուներ  այդ աղջիկը շատ կապված էր գրականության հետ ,  այդպես է , որովհետև  այդ ամենը գալիս էր իր ընտանիքից նրա ընտանիքը մի ուրիշ վերաբերմունք ուներ  արվեստի նկատմամբ։ Բակունցը առաջին անգամ Ժենյային տեսել է 1926թ․, Ժենյան այդ ժամանակ դեռ մեկ տարի էի անցել , որ տեղափոխվել էր Թիֆիլսից։ Նաև  ես իմացա , որ առաջին հանդիպումը եղել է Աբովյան փողոցում ներկայիս Անի-ում։ Բայց հետո նա գնացել է Լենինգրադյան իսկ հետո վերադարձել է 1931թ․։ Իսկ Ալպիական մանուշակ պատմվածքը Բակունցը ուղղակի կարդացել այդ կնոջ համար և Ժենյային շատ դուր է  եկել։ Իսկ հետո այսինքն ժամանակի ընթացքում  Ժենյան դառնում է  թանգարանի ավագ գիտաշխատող և հենց այդ պատճառով նրանք ուշ-ուշ էին հանդիպում միյանց։ Բայց նրանց երջանկությունը երկար չտևեց որովհետև 1939 թ. սեպտեմբերի 15-ին Ժենյաին ձերբակալեցին նրան մեղադրում էին հակապետական, հակահեղափոխական գործունեության համա, Ժենյային դատապարտեցին տաս տարի ազատազրկման և հենց այնտեղ էլ նա մահացել է այսնինք 1941 թվականի աշնանը։ Եվ այդ ժամանակ ալպիական մանուշակի սերը 38 տարեկան էր։ Իմ կարծիքով շատ տխուր պատմություն է եղել նրանց սիրո պատմությունը։


 

 

 

  Ուրախ եմ, որ մենք կարողացանք

 

 

Ուրախ եմ, որ մենք կարողացանք մեր ուզածին հասնել, եթե ձեզ հետաքրքրեց ինչը ասեմ, որ ընդհանուր պարապմունքը: Ես էլ էի դրան դեմ , որովհետև մենք արդեն դժգոհ էինք երբ , որ առավոտյան ընդհանուր պարապմունքը փոխել էին երկար դասամիջոցից առաջ: Մենք առավոտյան թարմանում էինք, իսկ հիմա մենք սոված սպասում ենք երբ է վերջանալու ընդհանուր պարապմունքը որպեսզի մենք գնանք հաց ուտելու և հենց այդ պատճառով է ընդհանուր պարապմունքին չեն մասնակցում: Իսկ հիմա մենք արդեն էլ չեինք կարող լռել , որովհետև այնտեղ անհետքրքիր է , իսկ եթե փախուստի համար է, ուրեմն ուղղակի դասարաններով կարող ենք մարմարյա սրահում տեղ ունենալ և երբ , որ ուսուցիչ տեսնի , որ աշակերտը ներկա չի նա այդ ժամանակ բացակա դնի այլ ոչ թե մի քանի հոգու համար բոլորը տուժվեն :

 

 

 

 

 

 

 

նկարի աղբյուրը ՝ google.com

 

 

 

Ինքնասերները մաս.1 

 

   

Լինում է չի լինում մի մարդ է լինում, այս մարդը շատ է սիրում մարդկանց գլխին  խաղ խաղալ, բայց երբ , որ նրա գլխին են խաղում ոստիկանություն  դիմում: Այս հետեքրքիր մարդու անունը  Բլեֆ է լինում , և բոլորը մարդիկ ասում են , որ անունը  շատ ճիշտ ձևով է ընտրած:  Եվ նա այնքան է մարդկանց գլխին շատ վատ խաղեր խաղում արդեն մարդիկ սկսում են նրան նույնիսկ չբարև էլ ,  որովհետև գիտեն, որ նույնիսկ բարևելուց նրա գլխին մի բան է լինելու: Եվ մարդիկ սկսեցին  այսպես անել ` երբ , որ ինչոր մարդու հետ ծանոթանում են  առաջինը նրա անունին են նայում, օրինակ Ազիվ  ուրեմն այդ մարդը շատ ազնիվ է, բայց նրանց մտքով չեր անցնի , եր  միշտ ճէ , որ  մարդու անունը նրա նման է լինում : Օրինակ նրանց քաղաքու ապրում էր մի Նվարդ անունով կին, բայց նա իրականում շատ ուրախ մարդ է : Մի անգամ  այդ քաղաքում  Բլեֆի թոռնիկը ծնվեց : Նրա թոռնիկը առաջին  հայացքից շատ լավն էր , բայց կրկին մարդիկ ասում էին , որ նույն այրուն է ինչը պետքե լավը լինի: Այդ երեխայի անունը դնում են Բլեֆ <<պապի անունը>, բայց նրան տարբերելու համար ասում էին Բլեֆիկ: Եվ երբ , որ այդ երեխան մեծանում է ոչ մի երեխա նրա հետ չի խաղում , որովհետև գիտեն , որ   անունէլ է նույնը  այրուներ և նրանց գլխին մի խաղ կխաղա<<իր պապը ոչթե կատակային խաղոր էր խաղում այլ ճակատագրական>>: Եվ այդ երեխան այդպես ել  անընկեր է մեծանում , բայց իրականում այդ երեխան շատ լավն է ոչթէ ինչպես  նրանք էին կարծում վտանգավոր: Չնայաց միշտ  նրանց մտքով անցնում էր , որ  դեմքը շատ բարի երեխայի դեմքի է նման կարող է այս երեխան պապուն չի ժառանգ ել , բայց դեռ մի 2 րոպե չանցած ասում էին .

 

մաս.2

 

- Չէէէէէէ.` նույն այրուն է ոնց չի ժառանգել:

 

Այդ երեխան դպրոցում գերազանցիկ էին սովորում և թեկուզ այն երեխանները մի փոքր շփվել են և տեսել են , որ  այդ երեխան  շատ լավն է, բարի և ընկերասեր, միևնունն է նախանձությունից , որ նա և գեղեցիկ է , բարի և ընկերասեր նրա հետ չեին շփվում:

Այդ երեխան մեծանում է իրավաբան է դառնում: Նրա ընկերնները նույնիսկ այդ ժամանակ չեին շփվում նրա հետ , իսկ ովքեր նույնիսկ իր պապաիկին չեին  ճանաչում ուղղակի ուզում էին ճանաչել Բլեֆիկի վատ ընկերները հատուկ Բլեֆիկի մասին վատ բաներ էին ասում ու հետաքրքիրն այն է , որ նրանք չեին ասում , որ չեն շփվում նրա պապիկի պատճառով այլ ասում էին , որ նա գող է և նույնիսկ ծանոթացողները նրա հետ 2 րոպե խոսելուց հասկացել էին , որ նա  գող չե , նրանք ասում էին  , նա  քո մասին վատ բաներ է խոսացել և բոլորին զտում էին  բլեֆիկից: Բլեֆիկի վատ ընկերներնել էին հասկանում, որ նրաց  ծնողները ճիշտ չեին , որ նա իր  պապիկին չի քաշել , բայց երբ հիշում է , որ նա դրանից չեր նեղվում և նրանցից առաջ անցավ նախանձությունից նրա մասին կրկին ու կրկին վատ բաներ էին խոսում, նույիսկ իրար հոտ , բայց ամենքն էլ հասկանում էին , որ դա սուտ է:

Իսկ Բլեֆիկը ամեն ինչն  էլ նա հասկանում էր , բայց նրա  կուլտուրան , որ իր ընկերներին անպատվեր, բայց նույինսկ իր ընկերները  և իրենց ծնողները Բլեֆիկի 1%  կուլտուրան չունեին, որովհետև երբ Բլեֆիկը թոքր ժամանակ իր ընկերներից մեկի մայրիկին կամ հայրիկին էր տեսունում նա իմանալով , որ նրանց պատճառեվ է ինքը միայնակ նա կրկին ժպալով բարևում էր , իսկ նրանց ծնողները առհամարական դեմքեին  ստանում և մի ուրշ տեղ նայում: Բայց նա ինչքան վիրավորվում էր նա կրկին հասկանում էր , որ նրա պապը շատ վատ  խաղեր է խաղացել նրանց գլխին , այդ պատճառով նա կրկինև կրկին բարևում էր և ստանում առհամարանք:Բլեֆիկը ինչքան մեծացավ  կրկին նրան ասում էին Բլեֆիկ: Մի անգամ նրա ընկերներից մեկին  շատ շտապ բան էր անհրաժեշտ նրանք գողություն էր արել  և նրանց բանտ կնստեցն են:

 


 

 մաս.3

 

-Նախ ես չեմ կարող քեզ պաշտպանել , որովհետև դու շատ վատ առարք ես գործել:

-Դու ընկեր չես չես կարող օգնել:

 - ընկեր?:

Այդ ժամանակ  Բլեֆիկը խորը շունչ հավաքեց և սկսեց ամեն ինչ նրան  ասել:

- Նած ասեմ , որ ես ընդհանրապես իմ պաիկին նման չեմ դուք իմ հետ չեիք շփվում, բայց դուքել էիք հասկանում , որ ես այդպես չեմ: Եվ իբրև ձեր մայրիկներին եք  լսում իմ հետ չեիք շփվում , բայց իմ կուլտուրան ես ձեզ ցույց եի տալիս երբ ես ձեր մայրիկներին բարևում  էի և նրանք  ինձ առհամարում էին , ես դրանով ինձ բարձրացնում էի այսինքն դուք ր ձեր ծնողները չեն կարող իմ կուլտուրայի մի փոքրիկ տոկոսը ունենալ: Բայց ես սկսեցի լավ սովորել և ես դրանում շատ շնորհակալ եմ իմ   ծնողներին , որովհետև նրանք էին իմ մեջ այդ կուլտուրան ձևավորել և ձեր ասաց բլեֆի երեխանները ,նույնիսկ նրա նման չեին ,  իսկ ձեր կարծիքով ես պետքե նման լինեի նրան: Ինչևե ես շարունակեցի սովորել : Երբ ես մեծաց իրավաբան դարձա , նույնիսկ այդ ժամանակ ինձ հանգիստ չեիք թողնում ընկերություն ձեռք բերեմ իմ մասին վատ խոսքեր էիք ասում: Իսկ դուք ոչմիբան չեիք դարձել դուք ուղակի<<փողցային էիք>>և ինչ հիմա պետքե  քեզ պաշտպանեմ հակառակը ես քեզ պետքե դատի տամ:

 

 

Այս հեքիաթից հետևություն, որ պետք չե ամեն մի մարդու ասածին լսել դա շատ քիչ է լինում իրական , պետքե դու շփվես և դու հասկանաս կողքինտ ով է:

                                   Հեղինակային կրթական ծրագրում ի՞նչն եմ գնահատում

 

 

Բարև ձեզ ես Անուշիկ նիկողոսյանն եմ սովորում եմ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի միջին-դպրոց 7-2 դասարանում : Ես իմ դպրոցում սովորում եմ դեռ  մանկապարտեզից:  Ես իմ դպրոցը գնահատում եմ նրա համար, որ մենք շատ ենք գնում թանգարաններ, որովհետև մենք այնտեղ այնպիսի տեղեկություններ կան , որ նույնիսկ գրքերում կամ համացացում չկա : Նաև ես գնահատում եմ , որ մենք ավելի ենք զարգանում և  բոլոր  նոր էլեկտրոնյին գրատախտակները մեր դպրոցը առաջինն է բերում  և մենք կարող ենք այլ աղբյուրներից ավելի հետաքրքիր  տեղեկություններ ենք իմանում  : Ինձ շատ է դուր գալի , որ մեր դպրոցում ամեն աշակերտ ունի իր անձնական բլոգը, որովհետև  եթե ինչոր մեկը ինչոր բանի մասին տեղեկությունն է փնտրում google -ում նաև բերում է մեր բլոգների հղումները և եթե ինչոր մեկին դուր է գալիս մեր բլոգը բանաստեղծությունները , արդեն բլոգի տիրոջը կարող են հրավիրել հյուր ինչոր հաղորդման  և ովքեր նույնիսկ չեն ճանաչում կճանաչեն : Մեր դպրոցում ես գիտեմ այնպիսի երեախաններ , որ հենց բլեգով են սկսել և արդեն շատ բարձրունքների են ահսել արդեն հրավիրվում են  հյուր և այլ: Օրինակ եթե ես ինչոր բանստեղծի կամ  դպրոցական նյութ եմ ուզւոմ պատրաստել  ես ինքս շատ եմ  տեսնում , որ մեր դպրոցի նյութերն են առջինը բերվում : Եվ իմ կարծիքով դա շատ լավ է , որովհետև մենք կարող ենք ավելի հայտնի դառնալ վիոիպեդիայից և այլ կայքերից : Ես համաձայն եմ , որ վիքիպեդիան  շատ հետաքրքիր  տեղեկություններ քւնի ,բայց այնպես է պատահում որ մեր դպրոցի կայքում տեղեկությունները ավելի շատ են լինում քան վքիպեդիայում :   Ես շատ կուզենամ , որ մեր կայքերը ավելի հայտնի դառնան :

 

mskh.am

mijin.mskh.am

avag.mskh.am

b4.mskh.am և միուս mskh-ի կայքերը:

                                        Իմ շատ սիրելի մայրիկին մարտի 8 տոնի կապակցությամբ

 

 

Իմ սիրելի, քնքուշ գեղեցիկ մայրիկ քո նման մայրիկ աշխարհում չկա դու աշխարհի ամենա լավ ու գեղեցիկ մայրիկն  ես : Միշտ հոգատար ուշադիր :  Իսկ քո պատրաստաց ուտելիքների մասին խոսք գնալ չի կարող, անհնդատ  քիչ է մնում մատերս հետը ուտեմ: Դու միշտ ինձ ոգնել ես լավը տարբերեմ վատից և  երբ ես մի փոքր տխուր եմ եղել դու այնպես ես արել , որ նույնիսկ ես չհասկանալով մոռանամ ու լավ տրամադրություն ունենամ : Այս տոնը իսկապես քո համար է մայրության և գեղեցկության տոն: : Քո մասին ինչքան լավ բաներ ասեմ  մեկ է էլի քիչ է  նույնիսկ եթե ամբողջ կյանքս խոսեմ : Դու միշտ   բոլորին օգնել ես իսկ  փոխադարձության չես սպասել  որովհետև դու այդ ամենը սրտանց ես արել : Դու և հայրիկը միշտ այնպես եք  արել որ ես և իմ եղբայրները միշտ ամեն ինչից առաջ և լավը  լինենք և միշտ ուրախ:Իմ մեծահոգի մայրիկ ես քեզ չեմ կարող ասել թէ ինչքան շատ եմ սիրում , որովհետև աշխարհում չկա այնպիսի մեծ բան որ ասեմ այդքան եմ սիրում:  Իմ սիրելի մայրիկ ես քեզ սրտանց ցանկանում եմ առողջություն , երջանկություն , երկար տարինների կյանք  և ինչ երեզանք և ցանկություն ունենաս իկատարցվեն :  Իմ սիրելի մայրիկ ես չհասկանալով մի ուրիշ բանից բարկացած քեզ բարկացրել եմ կներես  և միշտ իմացիր մեկ ակնթարթ հետո ես հասկացել եմ ,  որ անտեղի եմ քեզ բարկացրել:

 

 

 

 

1977թ. Միավորված ազգերի կազմակերպությունը Մարտի 8-ը հռչակեց կանանց միջազգային տոն: Սակայն կանանց միջազգային օրվան առնչվող առաջին պատմական իրադարձությունը տեղի է ունեցել դեռևս 1857թ. մարտի 8-ին, երբ Նյու-Յորքի տեքստիլ գործարանների կին աշխատողներն իրենց իրավունքների պաշտպանության համար քայլերթով անցան քաղաքի փողոցներով: Պատճառը ցածր աշխատավարձն ու աշխատանքի անբավարար պայմաններն էին: Մասնավորապես, բողոքում էին 16-ժամյա աշխատանքի դեմ:

Ապա կես դար անց` 1908թ. նույն օրը, Նյու-Յորքի սոցիալ-դեմոկրատական կազմակերպության ակտիվիստները կանանց իրավունքների պաշտպանության համար ցույց կազմակերպեցին: 1909թ. Ամերիկայի սոցիալիստական կուսակցությունը փետրվարի վերջին կիրակին Կանանց ազգային օր հռչակեց:

1910թ. միջազգային բանվորուհիների երկրորդ կոնֆերանսը Դանիայի Կոպենհագեն քաղաքում որոշեց, որ աշխատավոր կնոջ` բանվորուհու ընտրական իրավունքը, աշխատանքի ապահովությունն ու վարձատրության հավասարությունը ձեռք կարող են բերվել միայն հեղափոխական կռվի ճանապարհով: Այս որոշմանն իբրև նշան` Կլարա Ցետկինի առաջարկությամբ, կոնֆերանսը որոշեց մարտի 8-ը հայտարարել միջազգային բանվորուհու տոն»:

Առաջին անգամ կանանց միջազգային օրը նշվեց 1911թ.Ավստրիայում, Գերմանիայում, Դանիայում և Շվեյցարիայում: Ռուսաստանում այն առաջին անգամ նշվել է 1914թ.:

 

Միայն 1917թ. Ռուսաստանի բանվորուհիները, բոլշևիկների կոչի համաձայն, մարտի 8-ին հեղափոխական քայլերով դուրս եկան փողոց` իրենց բողոքի ձայնը հնչեցնելու կալվածատերերի և կապիտալիստների կառավարության դեմ` պահանջելով հաց և խաղաղություն: 1917թ. մարտի  8-ին (հին տոմարով` փետրվարի 23-ին) Պետրոգրադի բանվորուհինեը ցույցեր արին, որին անմիջապես արձագանք տվին ու միացան հարյուր-հազարավոր բանվորներ ու զինվորներ»:
Անկախության հռչակումից հետո`1996թ. մարտի 8-ը հանվեց երկրի պետական տոնացույցից: Փոխարենը ապրիլի 7-ը հռչակվեց Մայրության ու գեղեցկության օր: Այնուհետև`2001թ. ընդունվեց տոների և հիշատակի օրերի մասին նոր օրենք, որով մարտի 8-ը կրկին վերականգնվեց պետական տոնացույցում: Մարտի 8-ից ապրիլի 7-ը մեզանում ոչ պաշտոնապես համարվում է կանանց միամսյակ:

 

 

եՍ ՕԳՏՎԵԼ ԵՄ 1lur.am -ից

Ես օգտվեցի Վիքիպեդիա հանրագիտարանից
Մ ոգե ր ի        ը ն ծ ա ն ե ր ը
ՕՀենրի
I
Մի դոլար ութսունյոթ ցենտ: Ընդամենը այդքան էր: Որից վաթսուն ցենտ` մեկ ցենտանոց մետաղադրամներով: Դրանցից յուրաքանչյուրի համար հարկ էր եղել սակարկել նպարավաճառի, բանջարավաճառի, մսագործի հետ այնպես, որ մինչև ականջները կարմրել էր այն համր դժգոհությունից, որ առաջացրել էր նման խնայողությունը: Դելան երեք անգամ նորից հաշվեց: Մի դոլար, ութսունյոթ սենթ: Իսկ վաղը Ծննդյան տոներն են:
Միակ բանը, որ մնում էր անել, փռվելն էր հնամաշ օթոցին ու արտասվելը: Դելան հենց այդպես էլ վարվեց: Այստեղից էլ առաջ է գալիս փիլիսոփայական եզրահանգում, որ կյանքը բաղկացած է արցունքներից, հառաչներից ու ժպիտներից, ընդ որում` հառաչները գերակշռում են:
Մինչ տանտիրուհին կանցնի այդ բոլոր փուլերը, աչքի անցկացնենք տունը: Փոքրիկ բնակարան` շաբաթը ութ դոլարով: Կահավորանքը վկայում էր ոչ թե աղաղակող աղքատության, այլ համեստորեն լռող չքավորության մասին: Ներքևում` շքամուտքի դռանը, նամակների արկղիկն էր, մի արկղիկ, որի անցքից հնարավոր չէ խցկել ոչ մի նամակ, և էլեկտրական զանգի կոճակը, որից ոչ մի մահկանացուի չի հաջողվի սեղմելով որևէ ձայն դուրս բերել: Դրան կցված էր «Մ. Ջեյմս Դիլինգհեմ Յունգ » մակագրությամբ մի քարտ: «Դիլինգհեմը»  բարեկեցության ոչ վաղուցվա շրջանում ծավալվել էր ամբողջ երկարությամբ, երբ վերոհիշյալ անվան տերը շաբաթական երեսուն դոլար էր ստանում: Իսկ այժմ  «Դիլինգհեմ» բառի տառերը խամրել էին՝ասես լրջորեն խորհելով` չկրճատվե՞ն արդյոք՝դառնալով համեստ ու անհավակնոտ «Դ»:  Սակայն երբ միստր   Ջեյմս Դիլինգհեմ Յունգը գալիս էր տուն և բարձրանում վերին հարկ, նրան մշտապես դիմավորում էին «Ջիմ» բացականչությունն ու քնքուշ գրկախառնությունները միսիս Ջեյմս  Դիլինգհեմ Յունգի, որին ձեզ արդեն ներկայացրել ենք Դելա անվամբ: Իսկ դա, հիրավի, շատ հաճելի է:
 
 
II
Դելան դադարեց արտասվելուց և խավափնջիկով թեթևակիորեն դիմափոշի քսեց այտերին: Այժմ նա կանգնել էր պատուհանի մոտ և թախիծով նայում էր գորշ բակի երկայնքով ձգվող գորշ ցանկապատի վրա ճեմող գորշ կատվին:
Վաղը Ծննդյան տոներն են, իսկ ինքը միայն մեկ դոլար ութսունյոթ ցենտ ունի Ջիմին նվեր գնելու համար: Ամիսներ շարունակ բառացիորեն տնտեսել էր յուրաքանչյուր ցենտը, իսկ եղածն ընդամենը այդքան էր: Շաբաթը քսան դոլարով հեռու չես գնա: Ծախսերն ավելի շատ դուրս եկան, քան նախատեսել էր: Միշտ էլ այդպես է լինում: Ջիմին նվեր գնելու համար ընդամենը մի դոլար ութսունյոթ ցենտ: Իր Ջիմի համար: Քանի-քանի բերկրալի ժամեր էր անցկացրել, մտածելով` ինչ գեղեցիկ բան նվիրի նրան Ծննդյան տոներին: Ինչ-որ առանձնահատուկ, հազվագյուտ, թանկարժեք մի բան, որը գեթ փոքր-ինչ արժանի լինի Ջիմին պատկանելու մեծ պատվին:
Մի մեծ հայելի էր դրված լուսամուտների միջև: Երբևիցե առիթ ունեցե՞լ եք նայելու ութդոլարանոց կահավորված բնակարանում դրված հայելուն: Դիտելով նրա նեղ փեղկերում արտացոլվող իրար հաջորդող փոփոխությունները՝շատ նիհար ու շարժուն մարդը կարող է բավականին ճիշտ պատկերացում կազմել իր արտաքինի մասին: Նրբակազմ Դելային հաջողվել էր տիրապետել այդ արվեստին:
Հանկարծ նա հեռացավ լուսամուտի մոտից և նետվեց դեպի հայելին: Աչքերը փայլում էին, սակայն քսան վայրկյանի ընթացքում երեսին գույն չմնաց: Արագ շարժումով հանեց հերակալները և արձակեց մազերը:
Ի դեպ,  Ջեյմս  Դիլինգհեմ Յունգ զույգը իր հպարտությունը կազմող երկու թանկ բան ուներ: Մեկը Ջիմի` հորից և պապից ժառանգած ոսկե ժամացույցն էր, մյուսը` Դելայի մազերը: Եթե թագուհին ապրեր դիմացի տանը, գլուխը լվանալուց հետո Դելան անպայման լուսամուտի մոտ կչորացներ արձակած մազերը հատուկ նրա համար, որ նսեմացներ նորին մեծություն թագուհու բոլոր զգեստների ու զարդերի փայլը: Եթե թագավորը որպես բարապան ծառայեր նույն տանը և նկուղում պահեր իր ողջ հարստությունը, նրա մոտով անցնելիս Ջիմն ամեն անգամ գրպանից կհաներ ժամացույցը հատուկ նրա համար, որպեսզի տեսներ, թե ինչպես է նա նախանձից փիտում մորուքը:
Եվ ահա Դելայի մազերը, ջրվեժի շագանակագույն ջրերի նման փայլելով ու շողշողալով, իջան ծնկներից ներքև ու թիկնոցի պես պարուրեցին գրեթե ողջ մարմինը: Սակայն Դելան, նյարդայնանալով ու փութկոտությամբ, իսկույն նորից հավաքեց վարսերը: Այնուհետև, ասես տարակուսելով, մի պահ անշարժացավ, և արցունքի երկու-երեք կաթիլ ընկավ հնամաշ կարմիր գորգին:
Հնամաշ, դարչնագույն ժակետն ուսերին, հնամաշ, դարչնագույն գլխարկը գլխին, շրջազգեստը փողփողացնելով, տակավին չչորացած արցունքի կաթիլների փայլն աչքերում՝նա արդեն սլանում էր ներքև` փողոց:
III
Ցուցանակը, որի մոտ կանգնեց, ավետում էր.»Մադամ Սոֆրոնի, մազերից պատրաստված ամեն տեսակի արտադրանք՚: Դելան վազելով բարձրացավ երկրորդ հարկ և, դժվարությամբ շունչ առնելով, կանգնեց:
- Մազերս չե՞ք գնի,- հարցրեց մադամին:
- Մազեր գնում եմ,- պատասխանեց մադամը:- Հանեք ձեր գլխարկը, ապրանքը պետք է տեսնեմ:
Կրկին կոհակեց շագանակագույն ջրվեժը:
- Քսան դոլար,- ասաց մադամը` հմտորեն ձեռքում ծանր ու թեթև անելով թանձր մասսան:
- Շտապ տվեք,- ասաց Դելան:
Հաջորդ երկու ժամն անցավ վարդագույն թևերի վրա (ներողություն եմ խնդրում ծեծված փոխաբերության համար): Դելան վազվզում էր խանութներում` նվեր փնտրելով Ջիմի համար:
Վերջապես գտավ: Տարակույս չկար. այն ստեղծված էր Ջիմի, միայն Ջիմի համար: Նման բան մյուս խանութներում չգտնվեց, թեև շատ էր փնտրել: Դա գրպանի ժամացույցի պլատինե շղթա էր, որը գերում էր ոչ թե իր ցուցադրական փայլով, այլ պարզ ու անպաճույճ զարդանախշով, անթերի որակով, այդպիսին պետք է լինեն բոլոր լավ իրերը: Այն թերևս կարելի է արժանի համարել այդ ժամացույցին: Հենց որ Դելան տեսավ շղթան, իսկույն հասկացավ, որ այն պետք է պատկանի Ջիմին: Դա այնպիսին էր, ինչպիսին էր Ջիմն ինքը. համեստություն ու արժանապատվություն, հատկանիշներ, որոնք բնորոշ էին երկուսին էլ: Հարկ եղավ դրամարկղ մուծել քսանմեկ դոլար, և Դելան շտապեց տուն` գրպանում ութսունյոթ ցենտ: Այդպիսի շղթայով Ջիմը ցանկացած հասարակությունում չի ամաչի հանել ժամացույցը և նայել, թե ժամը քանիսն է: Որքան էլ հրաշալի լիներ նրա ժամացույցը, այնուամենայնիվ նա հաճախ էր գողունի նայում դրան, քանզի կախված էր կաշվե անպետք փոկից:
Տանը Դելայի աշխուժությունը հանդարտվեց` իր տեղը զիջելով շրջահայեցողությանն ու հաշվենկատությանը: Նա վերցրեց մազերը գանգրացնելու ունելին, վառեց գազն ու սկսեց շտկել այն ավերածությունները, որ պատճառել էր մեծահոգությանը զուգակցած սերը: Իսկ դա, բարեկամներս, միշտ էլ ծանր աշխատանք է, հսկայական աշխատանք:
Քառասուն րոպե էլ չէր անցել, երբ նրա գլուխը ծածկվեց շատ մանր խոպոպիկներով, որոնք նրան զարմանալիորեն նմանեցրին դասից փախած փոքր տղայի: Դելան երկարատև, քննախույզ մի հայացքով նայեց հայելուն:
«Դե,- ասաց նա ինքն իրեն,- եթե Ջիմն իսկույն չսպանի ինձ, հենց որ տեսնի, կվճռի, որ նման եմ խմբերգչուհու: Սակայն ի՞նչ կարող էի անել, ա¯խ, ի՞նչ կարող էի անել, երբ ընդամենը մի դոլար ութսունյոթ ցենտ ունեի»:
 
IV
Ժամը յոթին սուրճն արդեն պատրաստ էր, և շիկացած թավան գազօջախի վրա սպասում էր ոչխարի մսից կոտլետներին:
Ջիմը երբեք չէր ուշանում: Դելան ձեռքի մեջ սեղմեց պլատինե շղթան և նստեց սեղանի ծայրին մոտ՝մուտքի դռանն ավելի մոտիկ: Շուտով լսեց ներքևի սանդուղքից եկող նրա ոտնաձայնները և մի պահ գունատվեց: Նա սովորություն ուներ ամեն տեսակի առօրյա մանրուքների առիթով կարճ աղոթքով դիմելու Աստծուն և փութով մրմնջաց.»Տեր Աստված, այնպես արա, որ չդադարեմ նրան դուր գալուց՚:
Դուռը բացվեց: Ջիմը ներս մտավ և ետևից փակեց այն: Նրա դեմքը նիհար էր, մտահոգ: Հեշտ բան չէր քսաներկու տարեկան հասակում ծանրաբեռնված լինել ընտանիքով: Նրան արդեն վաղուց նոր վերարկու էր պետք, ձեռքերն էլ սառչում էին առանց ձեռնոցների:
Լորի հոտն առած շան պես Ջիմը քար կտրած կանգնած մնաց դռան մոտ: Այնպիսի արտահայտությամբ էր հայացքը հառել կնոջը, որ Դելան չկարողացավ հասկանալ և սարսափեց: Դա ոչ զայրույթ էր, ոչ զարմանք, ոչ հանդիմանանք, ոչ էլ սոսկում. ոչ մեկը այդ զգացումներից, որ կարելի էր սպասել:  Ջիմը պարզապես նայում էր` հայացքը չկտրելով նրանից, և նրա դեմքը չէր փոխում իր տարօրինակ արտահայտությունը:
Դելան վեր թռավ սեղանի մոտից և նետվեց դեպի ամուսինը:
- Ջիմ, սիրելիս,- գոչեց նա,- այդպես մի նայիր: Մազերս կտրեցի ու վաճառեցի, որովհետև չէի դիմանա, եթե ոչինչ չունենայի քեզ նվիրելու Ծննդյան տոներին: Չես բարկանում, չէ՞: Այլ կերպ չէի կարող: Մազերս շատ արագ են աճում: Դե, Ջիմ, շնորհավորիր ինձ Ծննդյան օրվա կապակցությամբ, և արի ուրախ դիմավորենք տոնը: Եթե իմանաս` ի¯նչ հրաշալի, ի¯նչ հոյակապ նվեր եմ պատրաստել քեզ համար:
- Մազերդ կտրե՞լ ես,- հարցրեց Ջիմը մի տեսակ ճիգով. թեև ուղեղը լարված աշխատում էր, բայց տակավին չէր կարողանում ըմբռնել այդ փաստը:
- Այո’, կտրել և վաճառել եմ,- ասաց Դելան:- Բայց չէ՞ որ դու, միևնույն է, կսիրես ինձ: Չէ՞ որ չեմ փոխվել, չնայած կարճ են մազերս:
Ջիմը շվարած նայեց շուրջը:
- Ուրեմն հյուսերդ այլևս չկա՞ն,- հարցրեց նա անմիտ համառությամբ:
- Մի փնտրիր, չես գտնի,- ասաց Դելան:- Չէ՞ որ ասում եմ, որ վաճառել եմ, կտրել եմ ու վաճառել: Այսօր նավակատիք է, Ջիմ: Քնքուշ եղիր ինձ հետ, քանի որ հանուն քեզ եմ դա արել: Թերևս հնարավոր է հաշվել գլխիս մազերը,- շարունակեց նա, և նրա քնքուշ ձայնը հանկարծ լրջորեն հնչեց,- սակայն ոչ ոք, ոչ ոք չի կարող չափել քո հանդեպ ունեցած իմ սերը: Կոտլետները տապակե՞մ, Ջիմ:
Ջիմը դուրս եկավ ընդարմացած վիճակից: Նա գիրկն առավ իր Դելային: Համեստ գտնվենք և մի քանի վայրկյան զբաղվենք որևէ կողմնակի առարկայի քննությամբ: Ո՞րն է շատ՝շաբաթը ութ դոլա՞րը, թե՞ տարին մեկ միլիոնը: Մաթեմատիկոսը կամ իմաստունը սխալ կպատասխանեն ձեզ: Մոգերը թանկարժեք ընծաներ բերեցին (ՙՆոր կտակարանում՚ ասվում է այն մասին, որ մոգերը ոսկի, թանկարժեք ընծաներ են բերում տիրամայր Մարիամին` Հիսուսին լույս աշխարհ բերելու համար): Սակայն այդ թանկարժեք ընծաների մեջ մի շատ կարևոր բան պակասում էր: Բայց այդ մշուշապատ ակնարկների պարզաբանումը՝հետո:
V
Ջիմը մի փաթեթ հանեց վերարկուի գրպանից և նետեց սեղանին:
- Սխալ չհասկանաս ինձ, Դել,- ասաց նա,- ոչ մի սանրվածք ու կտրված մազ չեն կարող ստիպել ինձ, որ դադարեմ իմ Դելային սիրելուց: Սակայն բաց արա այդ փաթեթը և այդ ժամանակ կհասկանաս, թե ինչու սկզբում մի պահ փոքր-ինչ ապշեցի:
Ձյունասպիտակ մատիկները թափով քանդեցին փաթեթի կապն ու թուղթը: Հետևեց հիացմունքի պոռթկում, որից անմիջապես հետո, ավա¯ղ, իրար հաջորդեցին զուտ կանացի արցունքների հեղեղ ու հառաչներ, այնպես որ հարկ եղավ անհապաղ դիմելու այն հանգստացնող միջոցներին, որ իր տրամադրության տակ ուներ տանտերը:
Սեղանին դրված էին սանրեր, մեկը` մազերը ետևում, մյուս երկուսը` կողքերին հավաքելու համար: Դա այն նույն սանրերի հավաքածուն էր, որով Դելան, դիտելով ցուցափեղկերից մեկը, զմայլվում էր: Կրիայի պատյանից պատրաստված հրաշալի սանրեր, անկյուններին փայլուն փոքրիկ քարեր ագուցված, որոնք Դելայի շագանակագույն մազերի գույնն ունեին: Դրանք թանկ արժեին: Դելան գիտեր այդ մասին, և նրա սիրտը հալումաշ էր լինում ու տոչորվում այդ սանրերը ձեռք բերելու անիրականանալի ցանկությունից: Եվ ահա դրանք իրենն են, սակայն այլևս չկան գեղեցիկ մազերը, որոնց զարդարեր դրանց բաղձալի փայլը:
Այնուամենայնիվ, Դելան սանրերը սեղմեց կրծքին և երբ վերջապես ուժ գտավ բարձրացնելու գլուխը և արցունքների միջից ժպտալու, ասաց.
- Մազերս շատ արագ են աճում, Ջիմ:
Չէ՞ որ Ջիմը դեռ չէր տեսել նրա հրաշալի նվերը: Փութով` բաց ափի մեջ նրան մեկնեց շղթան: Թանկարժեք փայլատ մետաղը ասես կայծկլտաց նրա բուռն ու անկեղծ ուրախության ճառագայթների մեջ:
- Մի՞թե հրաշալի չէ, Ջիմ: Ամբողջ քաղաքն եմ չափել, մինչև գտել եմ: Այժմ կարող ես օրը թեկուզ հարյուր անգամ նայել ժամացույցին: Ինձ տուր այն: Ուզում եմ տեսնել, թե ինչպես են համապատասխանում իրար:
Սակայն Ջիմը, ենթարկվելու փոխարեն, պառկեց բազմոցին, ձեռքերը դրեց գլխատակին և ժպտաց:
- Դել,- ասաց նա,- ստիպված ենք առայժմ պահել մեր նվերները, թող միառժամանակ մնան: Առայժմ դրանք շատ լավն են մեզ համար: Ժամացույցը ծախեցի, որպեսզի սանրեր գնեմ քեզ համար: Իսկ հիմա, ըստ երևույթին, կոտլետներ տապակելու իսկական ժամանակն է:
Մոգերը, որոնք ընծաներ բերեցին մսուր` մանկան համար, ինչպես հայտնի է, իմաստուն մարդիկ էին, զարմանալի իմաստուն մարդիկ: Հենց նրանք էլ սովորույթ դարձրին Ծննդյան տոներին ընծաներ տալը: Եվ քանի որ նրանք իմաստուն էին, ապա նրանց ընծաներն էլ իրենց իմաստն ունեին, թեկուզ դրանք պիտանի էլ չլինեին, կփոխանակվեին նախապայմանի իրավունքով: Իսկ ես այստեղ ձեզ պատմեցի առանձնապես ոչ մի բանով աչքի չընկնող մի պատմություն ութդոլարանոց բնակարանում ապրող երկու անմիտ երեխաների մասին, որոնք ամենայն անկեղծությամբ իրար զոհաբերեցին իրենց ամենամեծ գանձը: Եվ թող սա օրինակ ծառայի մեր օրերի իմաստուններին, և թող հասկանան,  որ բոլոր նվիրատուներից ամենաիմաստունը այս երկուսն էին: Բոլոր իմաստուններից կամ ընծա ընդունողներից ամենաիմաստունները հենց սրանց նմաններն են: Ամենուրեք և ամեն տեղ: Եվ մոգերը նրանք են:
 
 
 
Ես օգտվեցի Վիքիպեդիա հանրագիտարանից
 
 
 

                           Դիջիպատում

 

 

Ես  արդենինը  տարի «ՄխիթարՍեբաստացի» դպրոցումեմսովորում, բայց 7-րդդասարանումեմսովորում:

Ինչպե՞ս:

Ասեմ, որ եսայսդպրոցումմանկապարտեզիցեմեկել հետո՝նախադպրոցականխումբևկրտսերդպրոց : ԻսկհիմաեսարդենՄիջինդպրոցումեմ :

 

Դե, քանիորեսմիշտայսդպրոցումեմսովորել, մյուսդպրոցներիմասինմիայնլսելովգիտեմ, ավելիլավէպատմեմմիայնիմդպրոցիմասին Դե, քանիորեսԴպրոց պարտեզիցեմեկել, արդենայնտեղսովորելէի Իսկերբեկա  այսդպրոց, միփոքրանսովորէր որովհետև  կրտսերդպրոցից  2  անգամմեծէ : Չնայածես  մտածումէի, որողջդպրոցնարդենճանաչումեմ, բայցերբեկա, այնքանվայրերկային, որ  փոխվելէինանցած  տարվանից, այդպատճառովէլմոլորվումէի: Ինչպեսմիշտամենտարիառարկաներըշատանումեն : Այստարի  ավելացելէինֆիզիկա , քիմիա , երկրաչափություն, հանրահաշիվ  առարկաները: Մենքմիշտմաթեմատիկա անցել ենք, բայց այստարիմենք  ավելիխորըանցանքհանրահաշիվևերկրաչափություն: Այստարի  մենքքիմիայիցշատհետաքրքիրփորձերենքկատարելօրինակաղիմաքրումևայլ: Իսկֆիզիկայից  շատհետաքրքիրփաստերէինքիմացելմերշրջակաաշխարհիմասին: Եսբոլորառարկաներիցշատնյութերեմպատրաստել ևդասերևուղակիորպեսզիշատերկարչպատմեմկարողեքիմ  բլոգումկարդալսաիմբլոգիհղումնէ  http://anushiknikoghosyan.jimdo.com/  :  Ինձայսդպրոցումմիբանդուրչիգալիս  որ, նեթբուքովենքաշխատում Եսհամաձայն եմմենքմեզհետբերենքհամակարգիչբայց, միայնօգտագործենքերբոր, մեզ   պետքեայսինքնեթե  ուզումենքինտերնետիցհետաքրքիրփաստերհանենք: Իսկուղակիտետրիտեղըհամակարգիչօգտագործելըինձթվումէոր, այդքանլավ  չէմերգլուխըևաչքերըկարողենցավել :

 

                     Սա իմ ընթերցած պատմվածքներն են , ես հիմա ավելի փոքրեցված կպատմեմ:

 

 

                                                        Վ.Սարոյան «Բան ունեմ ասելու» 

 

Նյու Յորքում սուրբ ծննդյան տոնի առթիվ , անապահով ընտանիքի երեխանեներին բարերարները մի միջոցառում էին կազմակերպել , որպեսզի ուրախացնեն երեխաներին :

 

Երեխաները երգեր էին երգում, նվագում և այլ: Հաղորդավարը ասաց , որ երեխաներ շուտով մեզ մոտ կայցելի ձմեռ պապը  նա արդեն համարյա կհասնի մեզ մոտ եկեք երգ երգենք մինչև նա կհասնի, երեխաները մինչ երգն էին երգում դռնապահի մոտ մի երիտասարդ եկավ: Դռապահը խնդրեց , որպեսզի գնա երիտասարդը , բայց երիտասարդը  ասաց , որ հեռվից է նայում չի խանգարի:  Դռնապահը արդեն բարկացած ասաց , որ  սա երեխաների համարէ նախատեսված եթե կարող ես գնա:  երիտասարդը ասա.

 

-  Ես էլ եմ աղքատ բայց այս ամենի գումարը ունեմ :

 

Եվ հարյուր դոլար տվեց դռնապահին եր, նա գնա երեխաների ուրախությունը կիսելու: Այդ ժամանակ զարմացած դռապահը ասում  է:

 

-Սա հարյուր դոլարանոց թղթադրամ է,:


 Իսկ այդ ժամանակ երտասարդը ասաց  ծախսե´ք երեխաների համար: Ասեք, որ դա ուղարկել է Անանուն մեկը:

ԴՌՆԱՊԱՆ- Այո´, Շնորհակալություն, : Համոզված եմ, որ սա բազմաթիվ երեխաների երջանիկ կդարձնի:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Իմ ուզածն էլ հենց դա  է:

ԴՌՆԱՊԱՆ
Շնորհակալություն, սը´ր: Շնորհակալություն: Կբարեհաճեի՞ք ավելի մոտ գնալ: Վստահ եմ`  այդպես միանգամայն լավ կլինի:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Չէ´, չէ´:  Ինձ վերջին շարքն էլ   հարմար  է:

ԴՌՆԱՊԱՆ
Շատ լավ, սը´ր: Ես փողը կտանեմ  կոմիտե:

 

 Այդ ժամանակ երեխաները ավարտում են լուռ գիշեր երգը և հենց այդ վարկյանին գալիս է ձմեռ պապը:

 

Ուրախացնում է բոլոր երեխաներին և արդեն սկսում հարցնել թէ երեխաները ինչ են ուզում :

 

Ամեն երեխա իր ուզացն է ասում , բայց ձմեռ պապը մի ուրշ նվեր է ուզում:

 

Օրինակ մի երեխա տուն էր ուզել , բայց դե պարզ էր , որ ձմեռ պապը չէր կարող այդ մեծ տուն տալ:

Հետո մի տղա հեծանիվ ուզեց  , բայց կրկին ձմեռ պապը մի ուրշ  նվեր տվեց:

Այդ ժամանակ երտասարդը   բղավելով ասաց , որ  ինչու  չես տալի երեխաների ուզացը: Բլորը մտածում են , որ նա խմախ է և այդ ժամանակ ոստիկան է գալիս  և հարցնում թե ինչ է պատահել նա ասում է , որ ձմեռ պապը չի տալիս երեխաների ուզածները:  Ոստիկը հարցնում իսկ դու կարող ես տուն առնել  նա ասաց  եր, ես չեմ կարող տուն առնել  նայց, գոնե կարող եմ հեծանիվ առնել : Ոստիկանը ասում է ինչ դու հարուստ ես իսկ, նա ասում է որ, ոչ ես հարուստ չեմ բայց կարող եմ հեծանիվ առնել:

Եվ ձմոռ պապիկին և երեխաներին ասում է :

 

Փորձե´ք   չափից  շատ  բան  չուզել, թեև  կարևոր չէ, թե որքան եք ուզում, կամ ինչքան քիչ եք ստանում, սրտաբեկ տուն  մի´ գնացեք, որովհետև դուք տեսաք ու զրուցեցիք նրա հետ, իսկ նա ձեզ չտվեց էն, ինչ ցանկանում էիք:  Շատ բան ցանկացող շատ մարդ կա.  փորձեք չափից շատ բան չուզել, փորձեք բավարարվել ձեր ունեցածով, որովհետև ձեր ունեցածը  լիուլի է. չէ՞ որ աշխարհը ձեզ տրված  է ապրելու համար, իսկ աշխարհը լավ տեղ է, չէ՞ որ դուք ցերեկ ունեք` դպրոց գնալու և խաղի համար ու չէ՞ որ գիշեր ունեք` տուն վերադառնալու, գրքեր կարդալու, անկողին մտնելու և քնելու համար. չէ՞ որ ձեզ կյանք է տրված. ոչ ոք ձեզ չի մեղադրելու շատ ուզենալու համար. սարսափելի շատ – գոնե`  ամեն Սուրբ Ծնունդին, – բայց  վատ մի´ զգացեք  դրա համար, որովհետև դուք  ավելին ունեք, քան որևէ մեկը: Իսկ  դու,   Ձմեռ պապ, քեզ  հիմարի տեղ մի´ դիր, հա՞: Նրանց շարունակ մի´  հարցրու, թե ինչ են ուզում. նրանց մի´ ստիպիր կարծելու, թե դու պատրաստվում ես տալու իրենց ուզած   ամեն ինչը,   իսկ հետո բան էլ չես տալիս: Մի քիչ խելք  ունեցիր էդ գլխիդ մեջ,  էլի: Փորձիր ցույց տալ նրանց, թե որչափ   արդեն  ունեն, նույնիսկ եթե նրանք աղքատ  են,  նույնիսկ եթե   իրոք    կարիք ունեն թե´ իսկական տների` ապրելու համար, թե´ զգեստների, թե´ ուտելիքի և թե´ բոլոր մյուս բաների:  Փորձի´ր քաջալերել նրանց` հաճույք զգալ  էն բանից, ինչ որ ունեն: Նրանք հավատում են քեզ, ուրեմն  աշխատեցրու´ ուղեղդ:  Եթե չես կարողանում նրանց տալ ինչ ուզում են, փորձի´ր նրանց հասկացնել, թե  որքան արդեն ունեն: Քեզ մի´ պահիր հասարակ մարդ արարածի պես.  նրանք քեզ հավատ են ընծայում, նրանք հավատացած են, որ դու կարող ես  ցանկացած բան  անել,  ամեն, ամեն ինչ, իսկ դու անկարող ես, ուստի թող նրանք դա իմանան, էդ դեպքում փշրված սրտերով չեն վերադառնա իրենց ետնախորշերը: Մենք սիրում ենք քեզ, Ձմեռ պապ, բայց փորձի´ր ուղեղդ շարժել,  էլի: Հարցն իրերը   չեն, որ նրանք ուզում են  կամ որոնց կարիքն ունեն, ու դու պարտավոր ես դա նրանց սովորեցնել:  Դու պարտավոր ես նրանց տեղեկացնել, որ կարևոր չէ` ինչքան քիչ բան ունեն, նրանք միշտ էլ կարող են ուրիշներին տալ, և դու   պետք  է   սովորեցնես նրանց, որ միայն տալն է նրանց երջանկացնելու: Եվ դու պարտավոր ես նրանց տեղեկացնել, որ իրենք ստիպված չեն   “ինչ-որ բաներ”    տալ. “ինչ-որ բաները” կարելի է գնել,  բայց էն լավ բաները, որոնք կարող են տրվել,  չեն կարող   գնվել: Լավ բաները ծնվում են մարդկանց մեջ, և  դրանք էնտեղ են միշտ` սպասելով դիմացինին փոխանցվելուն: Եվ մարդկանց նվիրելը  միակ բանն է, որ կարող է ցանկացած մարդու երջանկացնել:  Հիմա  դառնամ ձեզ, երեխանե´ր: Սուրբ Ծննդյան տոնի լույսերն ավելի  պայծառ չեն, քան ձեր սեփական  լույսերը: Աշխարհում ավելի հրաշալի նվեր չկա, քան էն, որ ինքներդ ձեր սիրելիներին ասում եք` ես սիրում եմ քեզ: Չկան ավելի անուշ ու ջերմ բաներ, քան ձեզ համար ոչինչ չպահանջող և ուրիշներին սեր պարգևող ձեր իսկ սրտերը: Ավելի հանդիսավոր ու գեղեցիկ օրեր չկան, քան էն հին, բարի ժամանակները, որ հիշում եք` ավելի լավն էին. ավելի լավ`  տալը,   քան  ստանալը: Իսկ ձեզնից  ամեն ոք  կարող է տալ: Ձեզնից յուրաքանչյուրը մի-մի միլիոնատեր է` հրաշալի բաներ տալու համար: Ոչ մի ընծա  ավելի թանկարժեք   չէ, որքան էն, ինչ տալիս եք ձեր ունեցածից: Եվ ինչքան շատ տաք, էնքան շատ  կստանաք: Սպասե´ք, երեխանե´ր: Արդեն գիտեք, որ մնացածիս պես դուք էլ մեծանալու   և գուցե նույնիսկ էն ժամանակ էլ չիմանաք, թե ձեզնից յուրաքանչյուրը միշտ ինչ պետք է տար և ստանար ու գուցե  մտածեք, թե ինքներդ էլ չեք ստացել էդ լավ բաները, երբ երեխա եք եղել: Դուք պարտավոր եք իմանալ, որ լավ բանը ձեզ համար, մեզնից յուրաքանչյուրի համար միայն էն է, թե մեզնից ամեն մեկն ինչ պետք է տա, իսկ մեզնից ամեն մեկը շատ մեծ գործ ունի անելու` ավելի շատ, քան ինքը` Ձմեռ պապը: Դուք պարտավոր եք դա իմանալ, երեխանե´ր: Եթե երբևէ ցանկանում եք երջանիկ լինել, դուք  պետք  է  սկսեք  էդ  մեծ  գործն  էսօրվանից:

                                                              <<Բլեֆնները>>

 

   

Լինում է չի լինում մի մարդ է լինում, այս մարդը շատ է սիրում մարդկանց գլխին  խաղ խաղալ, բայց երբ , որ նրա գլխին են խաղում ոստիկանություն  դիմում: Այս հետեքրքիր մարդու անունը  Բլեֆ է լինում , և բոլորը մարդիկ ասում են , որ անունը  շատ ճիշտ ձևով է ընտրած:  Եվ նա այնքան է մարդկանց գլխին շատ վատ խաղեր խաղում արդեն մարդիկ սկսում են նրան նույնիսկ չբարև էլ ,  որովհետև գիտեն, որ նույնիսկ բարևելուց նրա գլխին մի բան է լինելու: Եվ մարդիկ սկսեցին  այսպես անել ` երբ , որ ինչոր մարդու հետ ծանոթանում են  առաջինը նրա անունին են նայում, օրինակ Ազիվ  ուրեմն այդ մարդը շատ ազնիվ է, բայց նրանց մտքով չեր անցնի , եր  միշտ ճէ , որ  մարդու անունը նրա նման է լինում : Օրինակ նրանց քաղաքու ապրում էր մի Նվարդ անունով կին, բայց նա իրականում շատ ուրախ մարդ է : Մի անգամ  այդ քաղաքում  Բլեֆի թոռնիկը ծնվեց : Նրա թոռնիկը առաջին  հայացքից շատ լավն էր , բայց կրկին մարդիկ ասում էին , որ նույն այրուն է ինչը պետքե լավը լինի: Այդ երեխայի անունը դնում են Բլեֆ <<պապի անունը>, բայց նրան տարբերելու համար ասում էին Բլեֆիկ: Եվ երբ , որ այդ երեխան մեծանում է ոչ մի երեխա նրա հետ չի խաղում , որովհետև գիտեն , որ   անունէլ է նույնը  այրուներ և նրանց գլխին մի խաղ կխաղա<<իր պապը ոչթե կատակային խաղոր էր խաղում այլ ճակատագրական>>: Եվ այդ երեխան այդպես ել  անընկեր է մեծանում , բայց իրականում այդ երեխան շատ լավն է ոչթէ ինչպես  նրանք էին կարծում վտանգավոր: Չնայաց միշտ  նրանց մտքով անցնում էր , որ  դեմքը շատ բարի երեխայի դեմքի է նման կարող է այս երեխան պապուն չի ժառանգ ել , բայց դեռ մի 2 րոպե չանցած ասում էին .

 

- Չէէէէէէ.` նույն այրուն է ոնց չի ժառանգել:

 

Այդ երեխան դպրոցում գերազանցիկ էին սովորում և թեկուզ այն երեխանները մի փոքր շփվել են և տեսել են , որ  այդ երեխան  շատ լավն է, բարի և ընկերասեր, միևնունն է նախանձությունից , որ նա և գեղեցիկ է , բարի և ընկերասեր նրա հետ չեին շփվում:

Այդ երեխան մեծանում է իրավաբան է դառնում: Նրա ընկերնները նույնիսկ այդ ժամանակ չեին շփվում նրա հետ , իսկ ովքեր նույնիսկ իր պապաիկին չեին  ճանաչում ուղղակի ուզում էին ճանաչել Բլեֆիկի վատ ընկերները հատուկ Բլեֆիկի մասին վատ բաներ էին ասում ու հետաքրքիրն այն է , որ նրանք չեին ասում , որ չեն շփվում նրա պապիկի պատճառով այլ ասում էին , որ նա գող է և նույնիսկ ծանոթացողները նրա հետ 2 րոպե խոսելուց հասկացել էին , որ նա  գող չե , նրանք ասում էին  , նա  քո մասին վատ բաներ է խոսացել և բոլորին զտում էին  բլեֆիկից: Բլեֆիկի վատ ընկերներնել էին հասկանում, որ նրաց  ծնողները ճիշտ չեին , որ նա իր  պապիկին չի քաշել , բայց երբ հիշում է , որ նա դրանից չեր նեղվում և նրանցից առաջ անցավ նախանձությունից նրա մասին կրկին ու կրկին վատ բաներ էին խոսում, նույիսկ իրար հոտ , բայց ամենքն էլ հասկանում էին , որ դա սուտ է:

Իսկ Բլեֆիկը ամեն ինչն  էլ նա հասկանում էր , բայց նրա  կուլտուրան , որ իր ընկերներին անպատվեր, բայց նույինսկ իր ընկերները  և իրենց ծնողները Բլեֆիկի 1%  կուլտուրան չունեին, որովհետև երբ Բլեֆիկը թոքր ժամանակ իր ընկերներից մեկի մայրիկին կամ հայրիկին էր տեսունում նա իմանալով , որ նրանց պատճառեվ է ինքը միայնակ նա կրկին ժպալով բարևում էր , իսկ նրանց ծնողները առհամարական դեմքեին  ստանում և մի ուրշ տեղ նայում: Բայց նա ինչքան վիրավորվում էր նա կրկին հասկանում էր , որ նրա պապը շատ վատ  խաղեր է խաղացել նրանց գլխին , այդ պատճառով նա կրկինև կրկին բարևում էր և ստանում առհամարանք:Բլեֆիկը ինչքան մեծացավ  կրկին նրան ասում էին Բլեֆիկ: Մի անգամ նրա ընկերներից մեկին  շատ շտապ բան էր անհրաժեշտ նրանք գողություն էր արել  և նրանց բանտ կնստեցն են:

 

Բլեֆիկը ասաց.

 

-Նախ ես չեմ կարող քեզ պաշտպանել , որովհետև դու շատ վատ առարք ես գործել:

-Դու ընկեր չես չես կարող օգնել:

 - ընկեր?:

Այդ ժամանակ  Բլեֆիկը խորը շունչ հավաքեց և սկսեց ամեն ինչ նրան  ասել:

- Նած ասեմ , որ ես ընդհանրապես իմ պաիկին նման չեմ դուք իմ հետ չեիք շփվում, բայց դուքել էիք հասկանում , որ ես այդպես չեմ: Եվ իբրև ձեր մայրիկներին եք  լսում իմ հետ չեիք շփվում , բայց իմ կուլտուրան ես ձեզ ցույց եի տալիս երբ ես ձեր մայրիկներին բարևում  էի և նրանք  ինձ առհամարում էին , ես դրանով ինձ բարձրացնում էի այսինքն դուք ր ձեր ծնողները չեն կարող իմ կուլտուրայի մի փոքրիկ տոկոսը ունենալ: Բայց ես սկսեցի լավ սովորել և ես դրանում շատ շնորհակալ եմ իմ   ծնողներին , որովհետև նրանք էին իմ մեջ այդ կուլտուրան ձևավորել և ձեր ասաց բլեֆի երեխանները ,նույնիսկ նրա նման չեին ,  իսկ ձեր կարծիքով ես պետքե նման լինեի նրան: Ինչևե ես շարունակեցի սովորել : Երբ ես մեծաց իրավաբան դարձա , նույնիսկ այդ ժամանակ ինձ հանգիստ չեիք թողնում ընկերություն ձեռք բերեմ իմ մասին վատ խոսքեր էիք ասում: Իսկ դուք ոչմիբան չեիք դարձել դուք ուղակի<<փողցային էիք>>և ինչ հիմա պետքե  քեզ պաշտպանեմ հակառակը ես քեզ պետքե դատի տամ:

 

 

Այս հեքիաթից հետևություն, որ պոետ չե ամեն մի մարդու ասածին լսել դա շատ քիչ է լինում իրական , պետքե դու շփվես և դու հասկանաս կողքինտ ով է:

 
ես օգտվեցի վիքիպեդիա հանրագիտարանից
ես օգտվեցի վիքիպեդիա հանրագիտարանից
ես օգտվեցի վիքիպեդիա հանրագիտարանից

                                                           ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄՐՃՅԱՆԻ 

                                                             Ավելորդը

 

 

Իմ կարծիքով Հաճի Աղան  շատ ուշադիր մարդ էր, որովհետև նա միշտ  ուշադիր էր թէ

 հանկարծ իր  տաբատի ծայրերը չկեղտոտվեր  և  նա արդեն գիտեր թէ որտեղ կան փոսեր  որտեղ ոչ: Նա  միայն մի անգամ է թույլ տվել , որ նրա տաբատի ծայրերը կեղտոտվի  իր տղա թաղման ժամանակ էր: ԵՎ ընհամենը ևս մեկ անգամ էլ է թույլ տվել այդ ժամանակ նա ուղակի մոռացել էր:

 

Այս մասը ցույց է  տալիս , որ  նա իր նկատմամբ շատ ուշադիր է։

 

 

Երբ , որ Հաճի Աղան գնաց էլ էր տուն նա նրա նման չէր

 

 

 

 

Վիլիամ Սարոյան «Իմ Գերդասատանը»

 

 

Ես աշխարհ եկա 1908 թվականի օգոստոսի վերջին օրը, Ֆրեզնո քաղաքում, մահու չափ հոգնած-ձանձրացած եւ միաժամանակ զարմանքով, բարկությամբ ու խինդով լեցուն: Հայրս՝ Արմենակ Սարոյանը, երեսունչորս տարեկան էր, մայրս՝ Թագուհի Սարոյանը, քսանվեց:

Երեք տարի չանցած՝ հայրս մահացավ: Մայրս երեսունինը տարի նրանից ավել ապրեց:

Հայրս կրթություն էր ստացել Բիթլիսի ամերիկյան երիցական դպրոցում: Մասնագիտությամբ քարոզիչ էր: Անգլերեն ու հայերեն օրագիր էր պահում, փիլիսոփայական խոհեր, բանաստեղծություններ, ճամփորդական նոթեր գրում: Նա լավ հrետոր էր:

Մայրս կանոնավոր ուսում չէր ստացել, բայց սովորել է հայերեն կարդալ ու գրել: Նա սովորեց եւ անգլերեն կարդալ ու իր անունը կարողանում էր ստորագրել: Թեպետ վատ էր կարդում անգլերեն, դրա համար էլ մեկ-մեկ ուղղակի թերթերն էր աչքի անցկացնում:

Նրա մայրը՝ Լուսին, ոչ մի լեզվով գրել-կարդալ չգիտեր, բայց վարժ ու ճարտար խոսում էր հայերեն, քրդերեն ու թուրքերեն:

Իմ  հորական պապի անունը եղել է Պետրոս, որ որդին էր Սարգսի, որ Սարոյանների որդեգիր էր, ուստի մեր գերդաստանի երկու կողմերը թեեւ միեւնույն ազգանունն ունեին, սակայն բարեկամներ չէին: Մորական պապիս անունը եղել է Մինաս, բայց նրա հոր անունն արդեն մոռացել եմ: Գերդաստանի հիշողությունը գամված է Բիթլիս քաղաքին: Ես չեմ լսել, որ մեր գերդաստանի հուշերում մի ուրիշ քաղաք այդպես դրոշմված լիներ: Բիթլիս քաղաքը (եւ նրա անունը) ինձ համար միշտ էլ շատ բան է նշանակել:

Հայրս մեն-մենակ, 1905 թվականին հասել է Նյու Յորք: Երկու տարի անց այնտեղ նրան միացել են կինը, դուստրերը՝ Կոզետն ու Զաբելը, որի անունը, ըստ երեւույթին, Իզաբել անվան մի տարբերակն է: Էրզրումում ծնված իր որդուն՝ Հենրիկին, նա առաջին անգամ տեսել է Ամերիկայում:

Ընտանեկան ուղեւորությունը Բիթլիսից Նյու Յորք համարյա երկու տարի տեւել է, որովհետեւ իմ Լուսի տատը, որ գլխավորում էր այդ ճամփորդությունը, հարկադրված է եղել մի քանի անգամ կանգ առնել, մինչեւ ինքը, դուստրերը՝ Թագուհին եւ Վերգինեն եւ որդին՝ Արամը, փող վաստակեն ճանապարհը շարունակելու համար:

Նրանք երեք-չորս ամիս Էրզրումում են մնացել, մեկ-երկու ամիս՝ Մարսելում եւ գրեթե վեց ամիս՝ Հավրում: Արամ քեռիս՝ այն ժամանակ հազիվ տասնմեկ տարեկան, ֆրանսերեն է սովորում ու թարգմանչի դեր կատարում Ամերիկա մեկնող շատ հայերի համար: Կանայք գուլպաներ են գործում, որոնք Արամը վաճառում է մանր կրպակատերերին:

Հայրս միաժամանակ քարոզչություն է արել Նյու Ջերսիի Փաթըրսոն քաղաքի հայկական համայնքում: Դրա հետ մեկտեղ, նա «Քրիսթիըն հերըլդի» էջերում հոդվածներ է գրել, համենայն դեպս, ինչ-որ ձեւով առնչվել այդ հրատարակության հետ: Նրա լավագույն ընկերն Ամերիկայում դոկտոր Վիլյամ Սթոունհիլ անուն ազգանունով մի երիցական քահանա է եղել, որը մահացել է իմ ծնվելուց մի երկու ամիս առաջ: Ինձ Վիլյամ են կոչել հենց այս մարդու պատվին: Եթե նա չմեռներ, ես լսել եմ, որ հայրս միտք է ունեցել իր հոր հիշատակին անունս Պետրոս դնել:

Դոկտոր Սթոունհիլը Հայաստանում, Հունաստանում, Բուլղարիայում, Սերբիայում, Եգիպտոսում եւ Մերձավոր Արեւելքի մի շարք երկրներում երիցականների մոտ ուսում ստացած երիտասարդ քահանաների կրոնական խմբավորման կենտրոնական դեմքն է եղել: Հիշողությանս մեջ մի լուսանկար է ընդմիշտ մնացել, որտեղ պատկերված էին այս երիտասարդները՝ դոկտոր Սթոունհիլին ու նրա կնոջը շրջապատած: Նրանց մեծամասնությունը հաստ, սեւ բեղերով էր ու բոլորն էլ արտակարգ լուրջ էին երեւում: Մի ժամանակ  ես գիտեի լուսանկարում պատկերվածներից յուրաքանչյուրի անունը, բայց հիմա էլ չեմ հիշում:

1928 թվականին, երբ առաջին անգամ Կալիֆոռնիայից մեկնեցի Նյու Յորք, գնացի Բրուքլին ու սեղմեցի Վիլյամ Սթոունհիլի դռան զանգը: Նա հենց ինքն էլ դուռը բացեց, մի պահ նայեց ինձ եւ հետո հանգիստ ասաց. «Դուք Արմենակ Սարոյանի որդին եք: Խնդրեմ, ներս անցեք»:

Ես նամակ չէի գրել նրան, թե մտադիր եմ այցի գնալ իրեն, որովհետեւ վերջին րոպեին զգացի, որ կարիք չկա: Գաղափար չունեին ինչու եմ ուզում տեսնել, թե նա որտեղ է ապրում, քանի որ դա նոր տուն էր, այն նախկինը չէր, որ հայրս երբեւէ ելումուտ էր արել: Ես անմիջապես ճանաչեցի նրան. լուսանկարի տիկինն էր: Նա շատ սիրալիր էր եւ ինձ պատմեց այն ժամանակներից, երբ ծնողներիս ճանաչելիս է եղել: Հայրս սիրել է վայելուչ հագնվել, մանավանդ քարոզչի ամբիոնում կանգնելու համար, բայց մայրս ընդդիմացել է ամերիկյան հագուստներին: Միսիս Սթոունհիլը հագուստի հարցում մորս հետ կապված մեծ դժվարություններ է ունեցել: Մայրս հաստատեց, որ դա ճիշտ է: Նա ասաց, թե ինքը գերադասել է սեփական շորերը՝ Բիթլիսից բերածները, որովհետեւ դրանք իրենն էին, որովհետեւ այդ շորերով իրեն լավ էր զգում եւ որովհետեւ ուրիշի շոր հագնել չի սիրում:

Ես քսան տարեկան էի, երբ այցելեցի միսիս Սթոունհիլին: Ի պատասխան նրա հարցի՝ պատմեցի, թե ինչպես է մեր ընտանիքը հասել Կալիֆոռնիա եւ շեշտեցի, որ եկել եմ Նյու Յորք, որովհետեւ միշտ ցանկացել եմ գալ ու նաեւ գրում եմ: Նա հայտնեց, թե ինքն էլ է գրում ու ինձ երկու գրքույկ տվեց, որոնք հրատարակել էր սեփական ծախսով:

Գրքույկներում նրա գրած բանաստեղծություններն էին: Բրուքլինից հետ գալիս ես երկու գրքույկն էլ մետրոյում ծայրեծայր կարդացի, հետո վերընթերցեցի Վաշինգտոնյան շուկայի մոտ գտնվող «Նյու Յորք» հյուրանոցի իմ սենյակում, մի ահավոր սենյակ, որի համար շաբաթական երեք դոլար էի վճարում: Բանաստեղծությունները շատ ու շատ հուզիչ էին, թախծոտ, անիմաստ, շինծու եւ անհեթեթ: Դրանք խոցեցին սիրտս ու աչքերս արցունքով լցրին: Միսիս Սթոունհիլը ինձ հրավիրեց ինչ-որ եկեղեցական հավաքույթի եւ զգուշորեն իր զարմանքն արտահայտեց, երբ հնարավորին չափ քաղաքավարի ասացի, թե նման բաների երբեք չեմ գնում, որովհետեւ այդպիսի տեղերում ինձ կաշկանդված եմ զգում եւ, բացի դրանից, ազատ ժամանակս Նյու Յորքի փողոցներում եմ անցկացնում կամ հինգերորդ պողոտայի հանրային գրադարանում: Նա նկատեց, որ հայրս ջանասիրաբար մասնակցել է եկեղեցական գործերին: Ես պատասխանեցի, որ վճռել եմ գրող դառնալ: Իմ ծնվելու երեկոյան հայրս տանը չի եղել: Հորեղբայր Մուշեղ Սարոյանի մայրը տատմերություն է արել: Ծնունդս արագ է ընթացել, համեմատաբար անցավ ու անմիջապես չի արձանագրվել: Ծնվելուցս մի քանի րոպե առաջ մայրս ոտքի վրա է եղել՝ հենարանի տեղ դռանը կառչած: Դա, ըստ երեւույթին, պիտի որ ընտանեկան սովորություն լիներ: Հայրս զարմիկների՝ Մուրադյանների դաստակերտում էր՝ Սանգերի մոտակայքում, Ֆրեզնոյից տասնմեկ մղոն դեպի արեւելք: Աշխատում էր սրանց խաղողի այգում: Նրան առաքել էին Ֆրեզնոյի մերձակա Յեթեմ քաղաքի հայկական եկեղեցին, բայց պարզվել էր, որ այնտեղի համայնքը թրքախոս է, իսկ հայրս վատ էր խոսում թուրքերեն: Դրա համար էլ նա մնացել է անաշխատանք եւ ինչ գործ պատահի՝ ստիպված հանձն առել:

Երբ ես երկու տարեկան էի, մեր ընտանիքը տեղափոխվեց Սան Բրունո՝ Սան Ֆրանցիսկոյից քսանհինգ մղոն դեպի հարավ: Հետո այդտեղից փոխադրվեցինք Սան Ֆրանցիսկո, ուր հայրս միառժամանակ անդամագրվեց Փրկության բանակին, իսկ վերջիվերջո մեզ տարավ Քեմփբել՝ մի փոքրիկ քաղաք Կալիֆոռնիայի Սան Խոսե քաղաքի մոտակայքում, որտեղ եւ մահացավ 1911 թվականի հուլիսին:

Քեմփբելում, ճիշտ եւ ճիշտ Շերվուդ Անդերսոնի հոր պես, որը հաստատվել էր ինչ-որ տեղ՝ Միջին Արեւմուտքում, նա հավաբուծությամբ էր զբաղվում ու ձու վաճառում, բայց այս կասկածելի ձեռնարկը նույնպես հաջողություն չունեցավ: Ճտերը սատկում էին, հավերն ամեն տեսակ հիվանդություններ էին ընկնում, եւ վերջապես ձվի առեւտուրն էլ հակառակի նման առաջ չէր գնում:

Քեմփբելի մեր տան մոտ մի ծեր պորտուգալուհի էր ապրում, որի բոլոր զավակներն ամուսնացել էին ու տնից հեռացել: Մայրս նրան Պապշա էր կոչում. հավանաբար ծեր տիկնոջ անունը մորս ականջին այդպես էր հնչել: Այս կինը մեր տան մշտական այցելուն էր, մորս հետ անվերջ պորտուգալերեն էր խոսում, մինչդեռ մայրս նրան հայերեն էր պատասխանում: Պառավն ամեն այցելությունից հետո ինձ տանում էր իր տուն, որովհետեւ կարոտում էր զավակներին: Մորս պատմելով՝ ինչքան եկել է Պապշայի մոտ՝ ինձ տուն բերելու, միշտ տեսել է սնդուկի վրա նստած՝ պառավին եմ նայում ու լսում, ձեռքիս մի կտոր հաց՝ կարագի հաստ շերտով, երեք-չորս ճանճ էլ՝ կարագահացի երեսին:

Մայրս հիշում էր եւ  մի ասորի կնոջ, որին հանդիպել էր Հավրից Նյու Յորք տանող նավի տախտակամածին: Այդ կինն օգնել էր մորս հոգալու երեխաների մասին, նրանց կուշտ, մաքուր ու հանգիստ պահելու նավի տախտակամածի նման մի տեղ, որ մարդկանցով լեփլեցուն է եղել, կեղտոտ եւ սարսափելի ճնշող: Սկզբում՝ Հավրից դուրս գալուն պես, կինը մի երկու ժամ շարունակ աչքը մորիցս չի կտրել, իսկ հետո մոտեցել է նրան ու ասորերեն մի քանի բառ ասելով, որոնք մորս համար անհասկանալի են մնացել, միանգամից գործի է անցել, օգնել եւ փարատել է նրա դեմքին պարզորոշ արտացոլված տագնապն ու վախը: Մայրս մեռնելուց մեկ-երկու տարի առաջ ինձ ասաց, թե երբեք չի մոռանա այդ կնոջն ու միշտ փառք կտա Աստծուն, որ պատահել է նրան:

Մյուս ծանոթը նավի վրա մի շիկահեր նորվեգացի նավաստի է եղել, մի ամաչկոտ տղա, որը հաճույք է ստացել պարզապես մորս համար ուտելիք բերելով, նրան ժպտալով եւ քույրերիս ու եղբորս կրծքին սեղմելով: Մայրս ասում էր՝ եթե երբեւէ սիրել է մի տղամարդու, ապա հենց այս մեկին է սիրել: Ամեն անգամ մորս տեսության գալիս՝ նորվեգերեն ինչ-որ խոսքեր է ասել, մայրս էլ նրա հետ հայերեն է խոսել, հետո տղան չքացել է, բայց ուղեւորության ընթացքում ամեն օր հայտնվել է եւ միայն ուտելիք չի բերել, չէ, իր սերն է բերել:

Ովքե՞ր են այս մարդիկ: Պապշան, ասորի կինը, նորվեգացի ջահել նավաստին: Նրանք իմ ընտանիքից են: Նրանք սիրող սրտերից են:

Մարդն իր ընտանիքի, իր գերդաստանի մասին պիտի լավը մտածի: Սա հիմնական նախապայմանն է՝ ճշմարիտ ինքնությունդ կամ թեկուզ դրա պատրանքը գտնելու համար, որ միեւնույն բանն է կամ նույնքան պետքական: Ճիշտը դա է. մարդ իր գերդաստանի մասին պիտի լավը մտածի, անկախ նրանից, թե այդ գերդաստանի անդամներն ինչպիսին կթվան, կամ իրականում կան, որովհետեւ եթե մարդ սոսկ նկատում է, որ սրանք առանձնապես ոչնչով չեն փայլում, ուրեմն հենց ինքն է, որ ոչնչով չի փայլում, հենց իրեն է, որ պակասում են խելքը, հասկացողությունը, երեւակայությունն ու ամենից էականը՝ սերը: Եթե մարդ որեւէ գերդաստանի մասին կշռադատի խելամտորեն, իր ողջ հասկացողությամբ ու երեւակայությամբ եւ, իհարկե, սիրով, ապա այդ գերդաստանը այս կամ այն բանով մեծ ու վեհ կերեւա, օրինակ՝ գոյատեւելու իր կարողությամբ, որ եթե ուրիշ ոչինչ չլինի, արդեն բավական է: Լոկ գոյատեւելն իսկ նշանակում է վեհություն, արդարության ու բարության հույսն անմար պահել: Այս բաների հույսը պակաս կարեւոր չէ, քան այդ բաներն իրենք, որովհետեւ եթե գերդաստանը սրանք չունի, կարող է ձեռք բերել, իսկ եթե ունի, կարող է կորցնել:

Ես շատ վաղ վճռեցի սիրել գերդաստանս ու նրա անդամներից յուրաքանչյուրի մեջ ինչ-որ բացառիկ ու լավ բան տեսնել՝ խղճուկ ու ցավալի բաների կողքին, որոնք ակնհայտ էին: Չեմ կարծում, թե յուրայիններիս մասին գրելիս երբեւէ ստել եմ, ուղղակի նախընտրել եմ նրանց մեջ ուշադրություն դարձնել այնպիսի բաների վրա, որ սիրել եմ ու բարձր դասել, իսկ այն բաներին, որ սրտովս չեն եղել, վերաբերվել եմ հումորով ու ներողամտորեն: Գրողն, ի վերջո, կերտում, վերաստեղծում է իր գերդաստանը, իր ազգը, մշակույթն ու արժեքները, եւ իմ կարծիքով՝ ես առավել հաջողությամբ, քան Սարոյան գերդաստանի որեւէ ուրիշ անդամ, վերաստեղծեցի այդ գերդաստանը, մի բան, որ դրսեւորվել է բոլոր գրվածքներիս մեջ, մանավանդ «Իմ անունը Արամ է» փոքրածավալ գրքում:

Վիլյամ անվան վերջին երկու տառը համընկնում են Արամ անվան վերջին երկու տառին: Եթե անունս ես ընտրելու լինեի, կարծում եմ, որ կընտրեի Արամ անունը: Արամ մորեղբոր մանկությունն ու պատանեկությունը ինձ համար անչափ հրապուրիչ են եղել. ես հիացած էի նրա եռանդով ու սրամտությամբ, եւ այդ անունն ինքնին՝ Սարոյան ազգանվան կողքին, շատ էի հավանում: Երկուսն էլ սազում էին իրար: Արամ անունը վաղուց ի վեր հայերի սիրած անուններից մեկն էր:

Հայկական տարբեր թերթերում, հանդեսներում ու գրքերում ես տեսել եմ Արամ անունով մի շարք հռչակավոր հայերի հերոսական կերպարանքները, եւ ինձ դուր են եկել այն բոլոր խաբուսիկ պատկերացումները, որ զուգորդվել են գիտակցությանս մեջ այդ անվան հետ: «Իմ անունը Արամ է» գրքի Արամին ես Ղարօղլանյան ազգանունը տվեցի, որովհետեւ դա Լուսի տատիս ազգանունն էր, նախքան Մինաս Սարոյանի հետ նրա պսակվելը, երբ նա տասնմեկ տարեկան էր, իսկ ամուսինը՝ քսաներկու: Որդուս անունը դրեցի Արամ, որովհետեւ այդ անունը համարում էի իմ իսկական անունը, եւ քանի որ արդեն շատ ուշ էր, որպեսզի դա իմ անունը լիներ, ուզում էի գոնե տղայիս անունը լինի:

Սակայն կյանքումս այնպիսի ժամանակներ են եղել, երբ իմ գերդաստանն ու Սարոյան ազգանունը համարել եմ անտանելի:

Ես մտածում էի տնից փախչելու մասին: Մտածում էի ազգանունս փոխելու մասին: Մտածում էի հնարավորին չափ շուտափույթ կին առնել ու նրա ազգանունը վերցնելով՝ սեփական ընտանիք կազմել: Այս հոգեխռով իղձերս ծնվեցին, երբ ես հազիվ ութ-ինը տարեկան էի, եւ շարունակում էին ուժի մեջ մնալ մինչեւ տասնինը-քսան տարեկան դառնալս, բայց տարեցտարի հետզհետե ուժը կորցնում էին, այնպես որ տասներեք-տասնչորս տարեկանում արդեն հասկանում էի դրանց անհեթեթությունը:

Ինձ համար պարզ էր, որ միջավայրի կամ ազգանվան փոփոխությունը չեն փոխի ինձ: Միջավայրը կփոխվեր, ազգանունս ուրիշ կլիներ, բայց ես առաջվա պես կմնայի այն, ինչ որ կամ, եւ իմ ձգտումը, թե բոլոր ջանքերի գնով պիտի դառնամ այն, ինչ ուզում եմ, նույնը կմնար: Կյանքում մտքովս երբեք չի անցել ուրանալ ազգանունս: Եթե պատահել է, որ սրտնեղեմ մեր գերդաստանից, երբեմն զգացել եմ, որ կուզենայի մեկընդմիշտ ազատվել նրանից, բայց այս զգացումը երբեք երկար չի տեւել:

Իմ զարմիկ Հայկ Սարոյանը՝ Բյուզանդի որդին, երբ միասին «Ֆրեզնո իվնինգ հերըլդ» էինք վաճառում, Ջորջ Ռիքասին հայտնեց, թե ինքը՝ Հայկը, ամերիկացի է: Ես Հայկին ասացի, որ բոլորս էլ ամերիկացի ենք, բայց Ռիքասն ուզում է իմանալ Հայկենց ընտանիքի ազգությունը, իսկ նրանք հայ են: Հայկն ասաց. «Չէ, ես ազգությամբ հայ չեմ: Երեկ իրիկուն հորս հետ կռվել եմ ու ձեռք եմ քաշում»: Թեեւ մի քանի օր անց ասաց, որ նորից հայ է, որովհետեւ ինքն ու հայրը արդեն հաշտվել են:

Մեկ-մեկ Սարոյան ազգանունն ինձ անմիտ էր թվում, ինչպես ամեն բառ էլ կարող է անմիտ թվալ, եթե դրա մասին երկար մտածես: Բայց, իհարկե, ազգանունս չէր անմիտ, այլ ես, իմ հոգեմաշ ապրումները, թե կիրագործվի՞, արդյոք, կյանքում հաջողության հասնելու բաղձանքս…

 

 

Վիլյամ Սարոյան «Սրամիտ երիտասարդը»

 
 

Արամ քեռիս շատ էր սիրում պատմել թագավորի և երիտասարդի պատմությունը: Թագավորը հակված էր անհեթեթ ու ծիծաղալի մտքերի, իսկ նրա երիտասարդ խորհրդականն ավելի ողջամիտ ու խելացի էր, քան թագավորն ու նրա բոլոր նախնիները միասին վերցրած:

Մի երեկո թագավորն ասում է.

- Մինչև լուսանալը ինձ պետք է զեկուցես, թե քաղաքում քանի կույր կա:

- Լսում եմ, - պատասխանում է երիտասարդը, - ամեն բան հասկանալի է:

Եվ հեռանում է, որպեսզի պատասխան գտնի այդ անհեթեթ խնդրին:

Անմիջապես կանչում է մի փորձառու հաշվապահի, նստեցնում է ախոռի ամենագեղեցիկ ձիու վրա, գրիչն ու տետրը ձեռքն է տալիս և կարգադրում քաղաքով մեկ շրջել իր ետևից և հաշվառել հանդիպած բոլոր կույրերին: Ապա հաստ պարանով եղրևանու մի մեծ ճյուղ է կապում ձիու թամբին և ճյուղը ետևից քարշ տալով, սկսում է շրջել քաղաով:

Որոշ ժամանակ անց հանդիպում է մի ծերունու, ով նրան տեսնելով, բացականչում է.

- Ա'յ որդի, ի՞նչ ես անում:

Երիտասարդ հաշվապահի կողմն է շրջվում և ասում.

- Այս մարդը կույր է, սկսի'ր հաշվել:

Հաջորդ փողոցում մի կին գլուխը դուրս է հանում շքեղ տան պատուհանից և ձայնում.

- Այդ ի՞նչ եք անում, երիտասարդ:

Եվ երիտասարդը հաշվապահին կարգադրում է շարունակել հաշվառումը:

Մինչև առավոտ կույրերի թիվը ներառում է քաղաքի բոլոր բնակիչներին, և խորհրդատուն ու հաշվապահը ձիերի գլուխները դեպի արքայական պարտեզն են շրջում: Նրանք դեռ շարունակում էին իրենց ետևից քարշ տալ եղրևանու ճուղը: 

Վիլյամ Սարոյան «Վիրավոր առյուծի պատմությունը»

 

Մեծ հավակնություններ ունեցող փոքր մարդկանց իրենց արժանի տեղը ցույց տալու համար նա մեկ այլ պատմություն էր պատմում որսորդի գնդակից վիրավորված առյուծի մասին, որ ցավից ոռնում էր և մահվան դուռն էր հասել: Առյուծին է մոտենում փոքրիկ, դանդաղաշարժ կրիան և հարցնում.

- Ի՞նչդ է ցավում:

- Որսորդն է վիրավորել, - պատասխանում է առյուծը:

Կրիան բարկանում է և ասում.

- Թող չորանան այն մարդու թևերը, որ վնասում են երկրի երեսին ապրող մեզ նման հրաշալի արարածներին:

- Կրիա եղբայր, - պատասխանում է առյուծը, - պետք է ասեմ, որ որսորդի հասցրած վերքն ավելի քիչ է ինձ տանջում, քան այն, ինչ հենց նոր ասացիր:

Այդ ասելով՝ առյուծը հոգին ավանդում է: Նույն բանի շուրջ նա մեկ այլ պատմություն էլ էր պատմում կամրջով անցնող փղի ականջը մտած լվի մասին:

- Ընկերս, - ասում է լուն, - երբ մեզ նման հսկաներն անցնում են կամրջի վրայով, այն ցնցվում է մեր հզորությունից: 

                                   Դերենիկ Դեմճյանի Ավելորդը

 

 

Երբեք Հաճի աղան այդպես անխնամ չէր փոխել քայլերը իրենց տնից խանութ գնալիս։ Այն Հաճի աղան, որի փողոցով անցնելն իսկ մի հանդես էր, աղայակա՜ն։ Միշտ հաստ շալը վաթսուն-յոթանսուն տարեկան կուզի վրայով վզին փաթըթած, երկար իրանը բերանքսիվայր ընկնելու պես՝ առաջ թեքած, ուղտի վիզը աոջև երկարած, սև ակնոցների արանքից սապատավոր քիթը օդի մեջ խրած, հայացքը դեպի հեռուն, մի կետի՝ ընթանում էր նա։ Եվ այդ ֆեսավոր Հաճին ծիսակատարությանների նման անխուսափելի գործելակերպեր ուներ փողոցով անցնելիս, գիտեր ամեն դար ու փոսի, քար ու ոտնատեղի սովորական պատռվածքը, և եթե սայլի, ոտի կամ բնության հետևանքով. քարերն ու ոտնատեղերը նոր կարգով դասավորվեին, Հաճի աղան կանգ կառներ, լրջորեն կկշռեր նոր ոտնատեղի վտանգի չափը, իր դեղնած գավազանի ծայրով բախելով, կստուգեր ոտը դնելիք քարի հավատարմությունը և, գավազանը ցեխի կամ ջրի մեջ դիմահար տալով, զգույշ աքլորի պես ոտները գետնից պոկելով ու վար դնելով, գերագույն խնամքով կանցներ վտանգավոր տեղը։ Տասը տարի աոաջ միայն՝ իր անդրանիկ որդուն թաղելիս՝ Հաճի աղան թույլ տվեց, որ կապույտ մահուդ շալվարի տոտերը ցեխոտվեն, և մեկ էլ այսօր, երբ իմացավ, որ թուրք զորքը ռուսներին նեղելով հաղթական մոտենում է իրենց փոքրիկ սահմանամերձ քաղաքին: Ասենք, այսպես դեկտեմբերի ցրտին Հաճի աղան դուրս եկողը չէր, այն էլ այս ցեխին, որ գոյացել էր սայլերի ու զորքի տակ կոխկրտած ձյունից՝ հակառակ որ միշտ այս ամսին գետինը սառած էր լինում։ Անհանգիստ էր վերի՜ն աստիճանի։ Արդեն մի շաբաթ է,ականջին դիպել էր, որ թուրքը գալիս է։ Փորձված, կյանքի չար ու բարուն տեղյակ՝ Հաճի աղան,որ տեսել էր 1877 թվի ռուս — տաճկական պատերազմը,երբ թուրքը կարծես բնականորեն հաղթվում էր, այն Հաճի աղան,որ «քրդանոցներում ու թուրքանոցներում» զինվել,առևտուր էր արել և շատ անգամ էր ավազակների ձեռից աղվեսի պես պոչը պրծացրել, նա լավ գիտեր, որ երբեք չեն սպասի՝ վտանգը գա ու փեշիցդ բռնի, պետք է ժամանակին որսալ խուսափելու անկրկնելի վայրկյանը։ Բայց այս անգամ վրիպեց…Եվ չարաչար։ Երբ մտավ շուկա, փորձված աչքերով չափեց հրապարակը և զինվորների ու խանութպանների եռուզեռում մի անկարգություն նկատեց, որ նրան դուր չեկավ։ Մոտեցավ իր խանութին, խանութը կիսափակ էր։ Ներս մտավ՝ թուքը կուլտալով։ Իր քառասնամյա որդին շտապով ապրանքը դարակներից թափում էր մի տոպրակի վրա։ Գեր ու կլոր տղամարդ էր նա և հևում էր փուքսի պես. քրտնքի կաթիլները շարվել էին նրա չեչոտ, կարմիր երեսին։ Հաճու աչքերը մթնեցին։ Ածիլած կզակը հաստ բեղերի տակ դողաց, և նա բառերը լփռտելով՝ մրմնջաց. – Շմավո՜ն…ի~ինչ կենիս… Շմավոնը հորը տեսնելով` ավելի մռայլվեց և մեղավորի պես, կարծես ինքը լիներ աղետի պաաճառը, չպատասխանեց և աչքերը գետին գցեց: Իբրև թե՝ «Հա՜ իմացի՛ր, մեռել է»։ Եվ իսկապես, կարծես մարդ Էր մեռել, կաղ գործակատարը տաբուրետ քաշեց Հաճի աղայի առջև և ասաց.
— Բան չկա, Հաճի աղա, նստե։
— Ջա՛նըմ, ի՞նչ «բան չկա», ֆուրղո՜ւն բռնեցեք…
— Միսաքը գնաց խանը՝ բռնելու,— պատասխանեց Շմավոնը։ Հաճի աղան չնստեց, ծուղակն ընկած մկան պես կարծես ելք որոնելով, նայեց չորս կողմը և դուրս եկավ, որ դուրսն էլ նայի։ Բայց հարևան խանութներում առևտուրը եռում էր.խանութպանները հանգիստ էին երևում։ Իրենց հարևանը,Կորկոտենց Եղիշը, լուրջ և անխռով, ինչպես ամեն օր, ահա բան է կշռում կազակների համար։ Հանգիստ է նա իր բահի մորուքով և ընկույզի խոշոր աչքերով։ Ութ երեխայի տեր է.եթե «նահանջ» լիներ, նա ավելի շատ պիտի անհանգստանար։ Եվ Հաճի աղան մոտենալով նրա խանութին` հարցրեց նրան:
— Եղիշ, աս ի՞նչ կըսեն, թուրքը զոռի՞ր է։
- Այդպես բան կա՞, չգիտե՜մ… մեը բակի ֆետպեպիլը ըսավ՝ ահ չկա,– պատասխանեց Եղիշը և շարունակեց իր աոևտուրը եպիսկոպոսական արժանապատվությամբ։ Հաճիաղան կանգնեց նրա խանութի առջև՝ չիմանալով ի՛նչ անի։ Նրա մոտից անցնում էր դուրգար Պողոսը, որ իրեն ձեռ առնող զվարճախոսներից մեկին պատասխանում էր.
- Ա~տամ [1], ինչ օր ուրիշներու գըլի՝ ան ա թող մեզի ըլի. աշխըրովի չէ՞։
- Ինձի աշե,– ձայն տվեց հեռու խանութից ձեռ առնողը,– հազրվե’, կամենդանթը քեզի համար կառեթ պիտի ղրկե, որ փախչիս:
- Կառեթը զանգիններուն [2] համար է. սաղ ըլին օտքերս,– հանգիստ պատասխանեց առողջ արհեստավորը և շուռ տվեց ուրիշ փողոց։ Հաճի աղային զայրացրեց այս չարագուշակ զվարճախոսությունը, և այն է՝ հեռանում էր Եղիշի խանութից, որ ներս մտավ նրա ժրագլուխ աշակերտը և իբրև անմիտ քայլի վրա ծիծաղելով՝ զեկուցեց. — Խանը ինչ ֆուրղուն օր կա՝ հատը հարուր, հարուր իցցուն մանեթով բռներ են։ Հաճին զգաց, որ բերնի թուքը ցամաքում է։ Հաճի աղան շտապեց իր խանութը և դոդդողալով վրա պրծավ իր որդուն.
— Ի~նչ ես էրիր… Ֆուրղունները ձեռքե բա՜ց ես թողիր…գերդաստա~նս մնաց… Շմավոնի կարճ ու գնդլիկ մարմինը շիտկվեց։ Նա իր քրտնած, չեչոտ դեմքը բարձրացրեց և ապրանքը գոգնոցի մեջ՝ նայեց հորր: Հայացքներն իրար հանդիպեցին, և նրանք իրար հասկացան։ Հաճի աղան չարագուշւսկ ժպտով գլուխը հանդիմանորեն շարժեց.
— Ֆուրղո՜ւն գտի… տղա՜քս ձեռքե կերթան…տո՜ւնս… Շմավոնի դեմքը կնճոոտեց։
- Ջանըմ, ֆուրղուն ինչո՛ւ պիտի չըլի,– բարկացավ նա և, ապրանքը թափելով յուղոտ գոգնոցով քրտինքը սրբեց ու գլորվող տակառի պես կողքե կողք ընկնելով, դուրս գնաց։ Հաճի աղան երկար նայում էր իր որդու թաղիքե վալինկներին, նրա տափակ փափախին և կարմիր շարֆին. մերթ երևում, մերթ կորչում Էր զինվորների բազմության մեջ, մինչև որ անհետացավ։ Հաճի աղան դուրս եկավ խանութից և բռնեց տան ճամփան։ Հասնելով տուն՝ դռան մոտ ոտները չքսեց երկաթե քերիչին, ինչպես անխախտելի պարտականությունն Էր Հաճիենց տանեցիների, և ներս մտավ։ Իր մեծ հարսը, որ տան միջանցքում բուրդ էր ձաղկում, Հաճուն տեսնելով՝ տիրացուի վարժությամբ, իբրև ծիսակատարության որոշ տեղը, ձայն տվեց.
— Շողո՜, Հաճի աղաս էկավ, ղայֆան բեր։ Բայց երբ Հաճի աղան մրթմրթաց «Հարամ ըլի՛ ղայֆան»՝ հարսին այնպես թվաց, թե երազումն է, կամ մի անասելի դժբախտություն եկավ իրենց տան գլխին։ Վրա ընկավ Հաճու ոտներին, հանեց նրա կաշվե կալոշները և, տեսնելով Հաճու շալվարի ցեխոտված տոտերը, վախեցած գնաց խոհանոց՝ տանեցոց իմաց տալու։ Հաճի աղան մտավ «մեծ օդան» և կանգնեց մեջտեղը տխուր՝ արձանի պես։ Ներս մտավ Հաճի աղայի կինը, Հաճի մարը, մի ժիր ու նիհար կին։
- Ի՞նչ Է, Հաճի աղա,— հարցրեց։
— Ի՞նչ պիտի ըլի թուրքը գուքա, հազրվեցեք։
— Օ՜ֆ, ամա՜ն, Հաճի աղա, «թուրք, թուրք» առել անցել ես, քաղաքը լիքը սալդաթ է:
— Գլխեդ շատ մի դուրս տա, հազրվե’— հրահանգեց Հաճի աղան։
— Թուրք չկա, չկա, ղայֆադ խմե,— արագախոսեց ժիր կինը և դուրս գնաց: Այդ միջոցին Հաճի աղայի թոռը, Շողոն, մի կարմրաթուշ աղջիկ, դռուզ ձեռքերով ներս բերեց կաթով սուրճը։ Հաճի աղայի մեծ հարսը բերեց կապույտ փռոցը, փռեց մինդարի առջև, կարպետի վրա, առավ աղջկա ձեռքից սուրճը, որ դնի փռոցի վրա: Բայց Հաճի աղան մռութը կախ, հուզված և դժկամ՝ ձեռով արավ, որ սուրճը տանեն դուրս: Այս արդեն այնպես ազդեց հարսին ու աղջկան, որ նրանք խորտակված իրար նայեցին, կարծես երկրի հաստատությունը խախտվեց։ Հաճի աղան սուրճ չխմի՜… Մեծ հարսը ձեռքով արավ Շողոյին, որ դուրս գնա, ինքն էլ դուրս եկավ՝ ինչպես հիվանդի սենյակից, որ չանհանգտացնեն նրան։ Հաճի աղան գնաց, ծալապատիկ նստեց մինդարին և թթվեց։ Մտքերով շփոթված հայացքը գցեց իր տան սարք ու կարգին, կարծես օտարական լիներ։ Սենյակը խաղաղ էր։ Մինդարները, մութաքաները, խալիները իրենց տեղից այնպես հարազատ և դաշն խաղաղությամբ նայում էին Հաճի աղային, և այնպիսի մի հաստատության կար այդ առարկաների մեջ, որ կարծես ոչ մի զորության խախտել չէր կարող։ Տարօրինակ թվաց մի վայրկյան այն խռովությունը, որ ընկել էր իր սիրտը, և պատահաններում հանգիստ դրած այն ծաղկի փայտն թաղարները, որ հաճախ լվանալուց ճերմակել՝ փայլում էին կամ սենյակի երեք պատերի տակով փռած մինդարներն ու պատերին կպցրած երկար բարձերը անվրդով պատմում Էին խաղաղ հրավերքների, ուրախ հարսանիքների, անխռով օրերի մասին։ Եվ այդ բոլորը ահա այսօր անհաստատ բաներ էին: Այսօր իսկ կարող էին այդ ամենը լքվել… Դեռ տասը տարեկան հասակից իր հոր հետ ճամփորդելով «քրդերն ու թուրքերը», նրանց հետ առևտուր անելով՝ ահա վաթսուն տարի է տուն է շինում Հաճի աղան։ Եվ հիսուն տարի կանոնավոր ժամացույցի պես խաղաղ քչքչացել է նրա երջանիկ տունը և ահա այսօր պետք է քանդվեր։ Եվ ինչպես ջրում խեղդվողը հանկարծակի արագությամբ հիշում է իր անցած կյանքի մանրամասները, այնպես Հաճի աղան հիշեց իր անցյալը, ինչպես հանգիստ քուն դրեց և թաղեց հանգուցյալ հոր կողքին իր մորը, հիշեց 1877-ի պատերազմը, որ նրա համար անցավ իբրև իրեն չվերաբերող մի փոթորիկ…Միտքը բերեց, ինչպես երեսուն տարեկան երիտասարդ՝ իր կնոջը տարավ Երուսաղեմ… ինչպես այնուհետև ձմեռ, գարուն նրա տանը տոն էր ու հարսանիք, նրա կյանքը առևտուր էր, ապրանք ու հարստություն: Հետո որդիները եկան հասան, ամուսնացան, բեղմնավորվեցին։ Ամեն, ամեն ինչ եկավ իր կարգով ու եղավ, կարծես այդպես էլ պարտավոր էր լինելու, Հաճի աղան վանքի պես տան տեր դառավ, և այդ տունը այսօր քանդվում էր։ Ի՜ր տունը, հի՜ն տունը։ Արյունը գլուխը խփեց։ Ինչպե՞ս, իր ընտանիքը, հարստությունը, այդ նույնքան հիմնավոր բանը, որքան ինքը՝ աշխարհքի հարստությունը… Եվ Հաճի աղան, իբրև փորձված մարդ՝ իսկույն հարմարվեց կենսական իմաստության. որոշեց խիստ ու հրամայական մի կարգ` ազատել ամենակարևորը, իսկ եթե այդ չեղավ՝ կարևորագույնը։ Վճռեց ու դաժանացավ, ամեն ինչ անել, ամեն խստություն գործ դնել, անգթանալ, թեկուզ և ստորանալ, բայց փրկել այդ կարևորագույնը՝ իր տունը, իսկ եթե այդ չեղավ՝ իր անձը։ Կողքի «պզտի օդայում», թիթեղե փեճի վրա, հեռավոր զուռնայի պես ծվծվում և ղժժում էր գյուգյումը և սենյակի տաք ու չոր օդը բարեխառնում ախորժելի խոնավով։ Հենց այդ փոքրիկ սենյակում, անկողինների ծալքի տակ նստած էր մի տարեց կին։ Դա Հաճի աղայի անդամալույծ քույրն էր, Սրբունը, որ ամուսնու մահից հետո լվացք անելիս մի անգամ սաստիկ մրսեց, տիֆով հիվանդացավ և անդամալույծ եղավ. էլ չիմացվեց՝ տիֆի՞ց էր, թե արդեն տրամադիր էր։ Ականջներն էլ ծանր էին: Հաճի աղան իր անվան չուտեցրեց, որ իր հիվանդ քրոջը ուրիշները պահեն և իր վրա խոսեն, հիվանդին բերեց իր տուն և անկյուն տվեց։ Խեղճ կինը, ի բնե աշխատասեր և ինքնասեր, ուզելով մի բանով եղբորը վարձահատույց լինել` ընտանիքի կարն ու կարկատանը, ինչպես և գուլպան իր վրա առավ, ու թեև նրա համար սաստիկ դժվար էր այդ աշխատանքն էլ, բայց նա անմռունչ ու կամովին անում էր։ Գեր էր, ծանր և սաստիկ նեղությամբ նստած տեղում շարժվում էր և գետնաքաշ մի կերպ դուրս գնում։
Հաճու նստած տեղից երևում էին նրա ուռած մատները, որով նա ծնկան վրա փռած մի կտոր հարդարում, շուռումուռ էր տալիս, նորից հարդարում, չափում ինչ-որ մի կարկատանի համար։
Այդ մատներն սպիտակ էին, կարծես ջրով լիքը։ Եվ այնքան խաղաղ, առօրյա էր այդ մատների աշխատանքը, որ բոլորովին չէր բռնում օրվա խռովիչ դեպքերին։
Հաճին նայեց անդամալուծին, բայց չտեսավ նրան։ Նա սենյակի իրերն էր մտովի տեղավորում ֆուրգոնի մեջ և որոնում էր ամենապետքական իրերը։
Հետո մի տասը-քասն անգամ վեր կացավ պատուհանից դուրս նայեց՝ փողոցի շարժումներից մի բան գուշակելու համար։ Փողոցում շարժում չկար, կարծես ամեն ինչ խաղաղ ժամանակինը լիներ:
Բայց ահա մթնելու վրա էր, որ խառն ձայներ լսվեցին։ Հաճին վեր թռավ և շտապեց դեպի պատուհանը։ Մի քանի մարդիկ անցան պատուհանի տակով` խանութի ապրանք շալակած, որ տուն էին կրում։ Դրանց հետևից մի սահնակ՝ անտանելի ծանր բեռով, բոլորր կին ու երեխա, ետևից տղամարդիկ՝ ոտով: Հարևանենք էին։ Այդ աոաջի սահնակը այնպես ազդեց Հաճուն, ինչպես մի հիվանդի մահր, որ թեև աոաջուց սպասելի էր, բայց դեռ այնպես չէր ազդում։

 

 

(Ճակատագիր)  Fatum 
 
 

Վ․ Տերյան

Կախարդական մի շղթա կա երկնքում՝
Աներևույթ, որպես ցավը խոր հոգու.
Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն,
Օղակելով լույս աստղերը մեկ֊մեկու։

Մեղմ գիշերի գեղագանգուր երազում՝
Այն աստղերը, որպես մոմեր սրբազան,
Առկայծում են կարոտագին, երազուն՝
Հավերժաբար իրար կապված և բաժան։

Ես ու դու էլ շղթայված ենք իրարու.
Կարոտավառ երազում ենք միշտ իրար,
Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան և հեռու,
Աստղերի պես և՛ հարազատ, և՛ օտար…

 

 

Շշուկ ու Շշյուն

 

 

Աշնան մշուշում շշուկ ու շրշյուն,
— Բարդիներն են բաց պատուհանիս տակ,—
Դու ես, որ դարձյալ թախիծով հիշում,
Կանչում ես նորից կարոտով հստակ։
Անտես ու հուշիկ իմ շուրջը շրջում,
Եվ շշնջում ես, և անուշ շրշում,
Պայծառ տրտմությամբ ինձ ես անրջում
Ու գաղտնի սիրով սիրում ու հիշում։
Ամպերը ճերմակ երամով անցան
Թռչունների պես,— լուսեղե՜ն երազ,—
Դո՛ւ ես, որ դարձյալ ժպտացիր անձայն
Քո հեռու հեռվից, անհայտ ու անհաս։
Ջրերն են անվերջ միգում հեկեկում,
— Իմ սիրտն է լալիս կարոտով անհուն,—
Թվում է, որ դու տխրությամբ անքուն
Ինձ ես որոնում աղոտ աշխարհում։
Եվ ժպտում ես ինձ, ակնարկում քնքուշ
Ու գաղտնի սիրով սիրում ու հիշում,
Եվ շշնջում ես, և շրշում անուշ,
Անտես ու հուշիկ իմ շուրջը շրջում։
 
 
 
 
 
Աշնան Մեղեդի
 
 
 
Աշուն է, անձրև… Ստվերներն անձև
Դողում են դանդաղ… Պաղ, միապաղաղ
Անձրև՜ ու անձրև …
Սիրտըս տանջում Է ինչ-որ անուրախ
Անհանգստություն…
Սպասիր, լսիր, ես չեմ կամենում
Անցած լույսերից, անցած հույզերից
Տառապել կրկին.
Նայիր, ա՜խ, նայիր, ցավում է նորից
Իմ հիվանդ հոգին…
Անձրև է, աշուն… Ինչո՞ւ ես հիշում,
Հեռացած ընկեր, մոռացած ընկեր,
Ւնչո՞ւ ես հիշում.
Դու այնտեղ էիր, այն աղմկահեր
Կյանքի մշուշում…
Դու կյա՛նքն ես տեսել, դու կյա՛նքն ես հիշում —
Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լո՜ւյս…
Ես ցուրտ մշուշում.
Իմ հոգու համար չկա արշալույս —
Անձրև՜ է, աշո՜ւն…
 
 
 
 
 
 
Մխիթարյանի մահից հետո
 
 

Մխիթարյան միաբանություն

Մխիթարյան (սկզբնական շրջանում՝ Անտոնյան) միաբանությունը 1703–16 թթ-ին գործել է Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում, որը ենթակա էր Վենետիկի Հանրապետությանը: Միաբանությունը գործունեություն է ծավալել 2 ուղղությամբ՝ կրոնական-կաթոլիկական և հայագիտական-բանասիրական:

Կաթոլիկական գրականություն

Վատիկանի աջակցությունն ապահովելու նպատակով սկզբնական շրջանում թարգմանել ու հրատարակել են կաթոլիկական գրականություն: Զուգահեռաբար նախապատրաստել և տպագրել են հայագիտական աշխատություններ՝ հայ պատմիչների երկերի քննական բնագրեր, գրաբարի քերականությանը նվիրված ուսումնասիրություններ, արժեքավոր բառգրքեր, դասագրքեր, գեղարվեստական գրականություն:
1732 թ-ին Սբ Ղազարում միաբանները հիմնադրել են վարժարան, որի նպատակը միաբանության գործունեությունը շարունակող սերունդ պատրաստելն էր: Այնուհետև Մխիթարյան վարժարաններ են բացվել Պադուայում, Վենետիկում, Կոստանդնուպոլսում, Տրապիզոնում, Ախալցխայում և այլուր: 1992 թ-ից Վենետիկի Մխիթարյանների կրթահամալիր է գործում նաև Երևանում:

Վիեննայի Մխիթարյան միաբանությունը

1772 թ-ին միաբանների մի խումբ կանոնադրության փոփոխման շուրջ առաջացած վեճի պատճառով թողել է Վենետիկը և 1773 թ-ին հաստատվել Տրիեստում, իսկ 1811 թ-ին տեղափոխվել է Վիեննա: Նույն թվականին Ավստրիայի կառավարությունը պաշտոնապես ճանաչել է նրանց կարգավիճակը. ստեղծվել է Վիեննայի Մխիթարյան միաբանությունը: Նրանք իրենց գործունեությունն սկսել են կաթոլիկ կրոնաաստվածաբանական աշխատությունների հրատարակումով, սակայն աստիճանաբար սկսել են գրել հայագիտական, պատմագիտական, բանասիրական և լեզվաբանական երկեր:

Սբ Ղազարի մատենադարանը

Սբ Ղազարում Մխիթար Սեբաստացին սեփական գրադարանի հիմքի վրա ստեղծել է մատենադարան, որը հետագայում համալրվել է նվիրատվություններով և գնումներով: Վենետիկի մատենադարանի ներկայիս ձեռագիր ֆոնդը 5 հզ. միավոր է, տպագիր ֆոնդը՝ շուրջ 100 հզ.: Հայտնի է նաև Վիեննայի մատենադարանը, որտեղ պահվում է շուրջ 2600 գրչագիր մատյան:2000 թ-ի հուլիսի 10–21-ը Վենետիկի Սբ Ղազար Մայրավանքում տեղի է ունեցել Մխիթարյան միաբանության Վենետիկի և Վիեննայի ճյուղերի միացյալ ընդհանուր ժողով. համատեղ որոշմամբ նրանք միավորվել և ստեղծել են Մխիթարյան միացյալ միաբանությունը, որի կենտրոնատեղին Վենետիկի Սբ Ղազար Մայրավանքն է, իսկ Վիեննայի վանքը՝ առաջին գլխավոր մենաստանը:

Սբ Ղազար զբոսաշրջության կենտրոն

Մխիթարյան միաբանության հիմնադրումից ի վեր Սբ Ղազար են այցելել հազարավոր զբոսաշրջիկներ և գիտնականներ: Հանրաճանաչ այցելուներից են բանաստեղծ Ջորջ Բայրոնը, գրողներ Վալտեր Սկոտը, Ստենդալը, Ալֆրեդ դը Մյուսեն, Ժորժ Սանդը, հայագետ, լեզվաբան Հայնրիխ Պետերմանը, կոմպոզիտոր Ժակ Օֆենբախը, դերասանուհի Էլեոնորա Դուզեն և ուրիշներ:
Միաբանության անդամները սերտորեն համագործակցում են ՀՀ գիտնականների հետ, մասնակցում հայագիտական գիտաժողովների:

 

 

 

                                       Իմ փոքրիկ սիրտը ում նվիրեմ

 

 

Իմ սիրտը  շատ մեծ է և ուղիղ իմաստով և փոխաբերական:  Երբ մտածում եմ ինչքան  մարդ կա իմ սրտի մեջ, ինչպես են նրանք տեղավորվում, այդ  ժամանակ հասկանում եմ որ շատ մեծ է իմ սիրտը  :  Չնայաց իմ սիրտը գիտի թե ում տեղավորի , նա երբեք չի տեղավորում  ինձ համար վատ  ցանկացող և ստախոս մարդկանց , բայց դա արդեն կյանքում է : Բայց նաև իմ սրտի մեջ կա մի քաղաք  որը կոչվում է <<ընտանիք>> : Ես հաստատ կարող եմ ասել , որ իմ սրտում ամենա կարևոր տեղը դա իմ ընտանիքն է: Այդ ընտանիք անունով քաղաքում ապրում է  5 հոգի դա իմ հայրիկն  է, մայրիկը, 2 եղբայրներս և ես :  Ձեզ կթվա որ.

Հարազատներիս մոռացա.

Ասեմ , որ ոչ  ես չեմ մոռացել իմ մորաքրոչս , պապիկին, տատիկի, քեռիիս, քույրիկներիս  այսպես , որ թվարկեմ շատ կլինի ավելի լավ է 3 տառով ասաց և այլ:  Բայց ձեզ մոտ մի հարց ծագեց , որ ես չպատասխանեցի թէ ինչու նրանց չեի նշել ընտանիքի բաժնում : Ասեմ, որ իմ սրտում կան շատ քաղաքներ և ես սիրում եմ դասավորված լինեն ամեն մի հարազատ  իր քաղաքում: Նրանք ապրում են իմ <<հարազատներ>> քաղաքում: Ես նրանց  շատ եմ սիրում ուղակի իմ համար իմ սրում ամենա թանգը <<ընտանիք>> քաղաքն է:

Հիմա ձեր մտքով կանցնի.

-Իսկ քո ընկերները ?:

-Ինչպես նշեցի իմ սրտում դասավորված են : Իմ սրտում կա նաև <<ընկերներ>> քաղաքը : Այնտեղ  միայն ապրում  են իմ մտերիմ ընկերուհիները, ինչու ես չեմ գրել ուղակի ընկերուհիները, որովհետև ես չեմ սիրում ուղզակի ընկերուհի ունենալ, պետքէ  մի քանիսը լինի, բայց լավը : Նաև ասեմ , որ  այդ քաղաքում լինում է անցու դարձ , որովհետև սկզբում դու չես իմանում թե ում հետ ես շփվում , իսկ հետո հասկանում ես թե այսքան տարիները կամ նույիսկ ժամերը  ափսոս  էր  այդ մարդու հետ շփվելը:

Չեմ ուզում ինձ գովել, բայց ես շատ  մեծահոգի ,ընկերասեր և նվիրված մարդ եմ, իսկ երբ վատ ընկերուհիները շահագործում են, նրանք այդ քաղաքից դուրս են գալիս, ու այդ քաղաքում միշտ բարի և ընկերասեր մթնոլորտ է տիրում: