Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ

 

Նոյեմբերի 4-5-ը կրթահամալիրում անցկացվում էր ինտելեկտուալ մրցույթ, որին մասնակցում էին մեր կրթահամալիրը, Երևանի տարբեր դպրոցներից, և Գյումրիից եկած սովորողները: Մրցաշարը բաղկացած էր երեք փուլերից`

<<Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ>>, <<Բռեյն-Ռինգ>>, <<Էրուդիտ Կվարտետ>>:

Առաջին փուլում հաղթեց մեր կրթահամալիրի`<<Ապոլլոն>> թիմը:

Երկրորդ փուլում հաղթեցինք մեր նորաստեղծ խումբը`<<ՎամԷսա>> թիմը:

Ճիշտն ասած, երբ դեռ խաղը չեր սկսվել շատ էինք վախենում, որովհետև գիտեինք, որ մեր մրցակիցները նույնպես ուժեղ են և պատրաստված, իսկ մենք քիչ էինք պատրաստվել այդ մրցաշարին: Հուզմունքը էլ ավելի ուժեղացավ, երբ սկսվեց առաջին փուլը, որտեղ 11 թիմից պետք է անցնեին միայն 8 լավագույները: Ասեմ, որ մենք ևս կարողացանք մտնել այդ 8 լավագույն թմերի ցուցակի մեջ: Դեռ այդ խաղից հետո մենք շատ էինք ուրախացել, որովհետև դա  մեր համար արդեն հաղթանակ էր, երբ տեսնում էինք թե ինչ փորձառու թմերի հետ ենք մենք մրցել ու ինչ փորձառու թմերի հետ մենք դեռ պետք է շարունակենք մյուս փուլերում մրցել: Բայց մենք չեինք կարող, միայն դրանով բավարարվել ու երկրորդ`<<Բռեյն-Ռինգ>> փուլում մենք ճանաչվեցինք հաղթող: Իհարկե շատ ուրախացանք, իսկ մեր ուրախությունը կրկնապատվում էր նրանով, երբ տեսնում էինք թե ինչ ուժեղ թմերի ենք հաղթել: Հա մոռացա նշեմ քանի որ երեք փուլից 2 փուլը հաղթեց մեր կրթահամալիրի թմերը մեզ և <<Ապոլլոն>> թիմին հնարավորություն ընձեռվեց մասնակցել Գյումրիում գտնվող առաջնությանը: