Ազգային զարթոնք

 

1) Սահմանել «Ազգային զարթոնք» հասկացությունը և նրանից ածանցյալ հինգ հասկացություններ;

Ազգային զարթոնքը այն էր, երբ հայերը սկսեցին ճանաչել իրենց որպես հայ, իշխանություններից պահանջեցին պաշտպանել հայ ժողովրդի իրավունքները, դատապարտել թուրքերի կազմակերպած հայոց ցեղասպանությանը և հասնել նրա միջազգային ճանաչմանը:

 

– Ցեղասպանություն

Բնակչության առանձին խմբերի՝ ազգային փոքրամասնությունների՝ ժողովրդի ևն ոչնչացում՝ կոտորած՝ ռասայական, ազգայնական կամ կրոնական շարժառիթներով, գենոցիդ:

–  ցույց

Հասարակական-քաղաքական որոշ տրամադրությունների արտահայտությունը հանդիսացող մասսայական երթ:

– ազգ

Մարդկանց պատմականորեն առաջացած հանրություն, որ բնորոշվում է լեզվի, տերիտորիայի, տնտեսական կյանքի և մշակույթի մեջ դրսևորվող հոգեկան կերտվածքի ընդհանրությամբ:

– վիշտ

Ծանր կորստի՝ աղետի՝ անհաջողության ևն պատճառով առաջացող հոգեկան տառապանք:

– իշխանությւններ

Պետությունը կառավարելու իրավունք, քաղաքական տիրապետություն:

2) Թվարկել Խորհրդային Հայաստանի տնտեսական հաջողությունները և դրանցից ծագող մարտահրավերները 1945-1991թվականներին;

– 1948թ. ավարտվեց Ձորագետի հիդրոէլեկտրակայանի (հէկ) վերակառուցումը, Քանաքեռի հէկի վերջին ագրեգատի կառուցումը։

– 1946–1950-ական թթ. Հայաստանում կառուցվեցին Երևանի կաբելի, էլեկտրամեքենաշինական, ալյումինի, հիդրոտուրբինների, ավտովերանորոգման, Գյումրիի հեծանիվի, Սպիտակի շաքարի և այլ գործարաններ։

– 1950թ. հանրապետության արդյունաբերական արտադրանքը 1945թ. համեմատ աճեց շուրջ երեք անգամ։

– 1958թ. ԽՍՀՄ կառավարությունը որոշում ընդունեց քիմիական արդյունաբերության զարգացման մասին։

– 1960–1970-ական թթ. Հայաստանի ազգաբնակչության սոցիալական ապահովվածության մակարդակը, նախորդ ժամանակաշրջանների համեմատությամբ, որոշակի բարձրացավ։

-1960-1980–ական թվականներին հանրապետությունում կառուցվեցին 390-ից ավելի արդյունաբերական ձեռնարկություններ։

– 1990թ. Հայաստանի ազգաբնակչության գրեթե 1/3-ը բնակվում էր Երևանում։

3) Ապացուցել, որ 20-րդ դարի 60-ական թվականների ազգային զարթոնքն անխուսափելի էր:

20-րդ դարի 60-ական թվականներին ազգային զարթոնքն անխուսափելի էր, որովհետև հետ քայլ չէին կարող անել:

 

«Երրորդ աշխարհ»

1) Սահմանել «Երրորդ աշխարհ» հասկացությունը և նրանից ածանցյալ հինգ հասկացություններ;

«Երրորդ աշխարհն» ընդհանրաց­նող հասկացություն է, որ բնորոշում է հիմնականում այն երկրները, որոնք ապագաղութացման բովով են անցել վերջին երկու հարյուրամյակի ըն­թացքում։ Հետագայում այս հասկացությամբ էին բնորոշում երկբևեռ աշխարհի պայմաններում ինքնուրույն դիրքորոշում ունեցող երկրները։

 

– երկիր

Որևէ տեսակետից մի ամբողջություն կազմող տարածություն: Լեռնային՝ արևադարձային երկիր:

– գաղութ

Իմպերիալիստական պետության կողմից բռնատիրված և շահագործվող երկիր:

– նվաճել

Ռազմական ուժով տիրել՝ տիրապետել, բռնությամբ տիրել, զավթել:

– պատերազմ

Որևէ բան ոչնչացնելու՝ վերացնելու համար ծավալված բուռն՝ եռանդագին գործունեություն:

– պայքար

Որևէ բանի հասնելու՝ որևէ բան ձեռք բերելու համար ծավալված գործունեություն:

2) Թվարկել «Երրորդ աշխարհ»-ի պետությունների ընդհանրությունները և առանձնահատկությունների գլխավոր պատճառները;

Ընդհանրություն

– Երրորդ աշխարհի բոլոր երկրներին էլ հաջողվեց ստիպել ԽՍՀՄ –ին ու ԱՄՆ–ին` հա­մաշխարհային քաղաքականության մեջ ընկալելու իրենց այն դերում, որ նորանկախ երկրներն էին իրենց համար ընտրել:

– Նրանց դիրքորոշման հիմքում ընկած էր սառը պատերազմում չեզո­քություն պահպանելու հայեցակարգը։

Առանձնահատկություն

Երրորդ աշխարհը մերժում էր երկու մասի բաժանված աշխարհի երևույթը, որտեղ կշիռ ունեին միայն ԱՄՆ–ն ու ԽՍՀՄ–ը։