Այսօրվա վարպետության դասը

 

Այսօր կրթահամալիրում թատերական հմտությունների վերաբերյալ վարպետության դաս էր: Վարպետության դասին ներկա էին դասավանդողներ և սովորողներ: Սկզբում ներկայացանք և ներկայացրինք, թե երբեւէ կապ ունեցե՞լ ենք թատրոնի հետ, իսկ հետո սկսեցինք տարբեր վարժություններ անել, որպեսզի կտրվենք առօրյա գործերից: Դրան հաջորդեցին դերասանությունը վարժեցնելու խաղերն ու վարժությունները: Ասեմ, որ շատ հետաքրքիր անցավ, և այս ամենը շարունակական բնույթ է կրելու, որի պատճառով չեմ ցանկանում փակագծերը շատ բացել: Ուղղակի կասեմ, որ բոլորիդ խորհուրդ եմ տալիս մասնակցել, կարծում եմ՝ այս հմտությունները ձեզ կօգնեն ամբողջ կյանքում:

 

Ֆոտոշարք՝