Ազատություն և պատասխանատվություն

 

Իմ կարծիքով ազատությունը դա մարդու ներդաշնակությունն է, բայց ես կարծում եմ ամեն ինչը իր չափը ունի: Անպայման չի, որ ազատությունը կապել անվայել պահվածքի հետ: Մարդը ազատ պետք է լինի՝ հոգով ու մտքով; Շատ լավ է, որ մարդը ունի մտքի ազատություն՝ ով կարողանում է ազատ արտահայտել այս կամ այն հարցի շուրջ նրա կարծիքը: Ինչը վերաբերվում է պատասխանատվության, դա ըստ իս ավելի կարևոր բան է մարդու կյանքում, քանի որ պատասխանատվության բացակայության պատճառով մարդը կարող է իր կյանքը խորտակել, ոչոք նրան ոչինչ չի վստահի, իսկ երբ մարդուն չեն վստահում դա կոտրում է մարդուն ու այլևս մարդը հիասթափվում է ամեն ինչից ու ոչմի բան էլ չի ուզում անել, իսկ դա կարող է հանգեցնել խելագառության, երբ մարդը ոչմի զբաղմունք չունի:

Էմոներ, Գոթեր և սատանիստներ
 
Կարդալով մի քանի հոդվածներ այս ենթամշակույթների ներկայացուցիչների մասին հասկացա, որ հիմնականում դեռահասներ են լինում, կարծում եմ դրա պատճառը այն է, որ նրանք ուզում են  այդ կերպ  ինքնահաստատվել: Նրանք մեր նման չեն մտածում նրանց մտածելակերպը լիովին տարբերվում է մեր մտածելակերպից: Կարծում եմ նրանք ամեն ինչ սև ու սպիտակ են տեսնում, այդ իսկ պատճառով կարող է և փորձեն իրենց կյանքին վերջ տալ: Այս ենթամշակույքներից ամենավտանգավորները սատանիստներն են և մարդիկ պետք է, որքան հնարավոր է հեռու մնան իրենցից և չփորձեն միմյանց հետ նույնիսկ ինչ-որ բառ փոխանակեն կամ թեկուզ հեռաքրքրվեն իրենց ապրելակերպից, այլապես նրանց կյանքին վտանգ կարող է սպառնել: Ի տարբերություն սատանիսներին գոթերն ու էմոները համեմատաբար ավելի հանգիստ են և նույնիսկ ժամանակի ընթացքում կարող են թողնել իրենց միանա ոչ իրենց ենթամշակույթներին պատկանող ներկայացուցիչները: Ինչը վերաբերվում է նրանց հագուստին էմոները կրում են լայն տաբատներ, ուսապարկեր ու կեդեր, իսկ գոթերին  կարող ենք հանդիպել հիմնականում` սև տաբատներով, կրում են սև, երկար թիկնոցներ, իսկ խաչը պարանոցից կախում են շուռ տված: Գոթերի հավաքատեղին դա գերեզմաներն են որտեղ նրանք երաժշտություն են լսում կամ ինչ-որ հարցի շուրջ զրուցում են, բայց գերեզմանոցները նրանց միակ հավաքատեղին չե, նրանք նաև կարող են հանդպել <<Stop>> կոչվող ակումբում, ժամանակ առ ժամանակ էլ <<Ջինսնոց>> կոչվող վայրում: Ինչպես նշեցի գոթերը մարդու կյանքի համար վտանգավոր չեն, բայց նրանք կարող են հակացություններ ունենան շրջապատի ու նույնիսկ իրենց ընտանիքի անդամների հետ: Գոթերի մտածելակերպով դժվարությունը ավելի է ուժեղացնում մարդուն և նույնիսկ եթե նրանց խփես նրանք ետ պատասխան չեն տա (իհարկե դա բոլորին չէ վերաբերվում, կարող է ինչ-որ մեկը ավելի ագրեսիվ լինի):
Եզրակացություն` Դեռահասության տարիքում դեռահասները հանդիպում են ինքնահաստատվելու խնդրի հետ ու ամեն մեկը յուրովի է ընկալում դա, ոմանք իրենց ինքնահաստատվելը փորձում են հենց այս ենթամշակույթներին հետևելու կերպով անել դա ու երևի դա իրենց ավելի է գայթակղում այն պատճառով, որ նրանք ուշադրության կարիք էլ ունեն, իսկ մյուս մարդկանցից տարբերվելով ինքստինքյան նրանք ուշադրության են արժանանում: Ոմանք էլ այս խմբերին են միանում կյանքի դժվարություններին բախվելու պատճառով`մտածելով թե այս ենթամշակույթները կօգնեն իրենց: Բայց անգիտակցաբար խմբերին միանալով նրանք կարող են ավելի բարկանան կյանքից ու ընդհուպ մինչև իրենց կյանքին վերջ տան:  Կարծում եմ, նրանց այս ճանապարհից ետ կանգնեցնելու ամենալավ  տարբերակը ծնողների ուշադրությունն է, եթե նրանք դեռահասության տարիքում մի փոքր ավելի ուշադիր լինեն երեխաների նկատմամբ և փորձեն միասին ինչ-որ դժվարություն հախթահարել կամ գոնե ուղակի ճանապարհ ցույց տան` երեխան կյանքից հիասթափվելու փոխարեն կփորձի պայքարել կյանքի դժվարությունների դեմ ու ամեն ինչ անել, որ նա հաղթող դուրս գա այդ խնդրից:
Հոդվածի ընթացքում կարդացել եմ հետևյալ կայքերի ուսումնասիրությունները`