Այսօր կրթահամալիր էին այցելել Կենտրոնական բանկի կազմակերպած մրցույթի ներկայացուցիչները, որպեսզի մեզ հետ անցկացնեն ֆինանսական սեմինար, որին հաջորդեց ֆինանսներ թեմայով ինտելեկտուալ խաղը: Սեմինարի ընթացքում խոսեցինք՝ ավանդից, վարկերից, հակերություններից, բանկային քարտերից և ընդհանուր բանկային համակարգից, հնչեցին հարցեր, իսկ կազմակերպության ներկայացուցիչ՝Արաքս Մանուչարյանը տվեց բավարար պատասխաններ: Ինչպես նշեցի սեմինարից հետո սկսվեց խաղը: Խաղին մասնակցում էին 5 խմբեր և յուրաքանչյուր թիմ պետք է ունենար 5 մասնակից և թիմի անուն, մեր թիմի անունը՝ Ազգային ժողով էր: Խաղը կազմված էր 3 փուլից, յուրաքանչյուր փուլից հետո ներկայացվում էր այդ փուլի արդյունքները:  Խաղը տևեց մոտ 5 ժամ, բայց այնքան հետաքրքիր և ջերմ մթնոլորտ էր տիրում, որ չնկատվեց, թե ինչպես անցավ այդ ժամանակահատվածը: Մի փոքր խոսեմ խաղի ընթացքից, խաղի առաջին փուլում մենք մի փոքր հետ էինք մի քանի թիմերից, բայց մյուս փուլերում մենք առաջ անցանք: Խաղի վերջում ամփոփվեցին արդյունքները առաջին տեղում մենք էինք 158 միավորով, բայց քանի, որ «We can do it»-թիմը շատ քիչ միավորով էր մեզանից հետ, որոշվեց, որ երկու թիմերնել լինեն հաղթող: Ես շատ ուրախացա, որ բացի մեր թիմից նաև «We can do it» թիմը հաղթեց որովհետև չէի ցանկանա, որ նրանք մի քանի միավորի պատճառով տխրեին և իմ համար կաևորը արդար խաղն էր, որը կար: Վերջում պետք է բոլոր 5 թիմերի մասնակիցներից մեկը 2 խոսքով ներկայացներ, թե իր համար ինչն էր կարևոր այդ խաղում, որից հետո բոլոր թիմերի մասնակիցներով մարմարյա սրահում  պարատուն կազմակերպեցինք: Ահա թե ինչ ջերմ ու լավ մթնոլորտում անցավ մեր այսօրվա մրցույթը: Անկեղծ ուզում եմ շնորհակալություն հայտնել  կենտրոնական բանկին և ներկայացուցիչներին այս հետաքրքիր խաղի համար: