Տնային առաջադրանք
Կարծում եմ մեր երկիրը հետաքրքիր է իր պատմությունով: Օրինակ` մենք կարող ենք հետաքրքրություն առաջացնել զբոսաշրջիկների մոտ՝ հենց մեր առաջին Քրիստոնեական երկիրը լինելու փաստը: Բայց պետք է հաշվի առնել նաև այն փաստը, որ դա հիմնականում ավելի մեծահասակների մոտ հետաքրքրություն կառաջացնի: Այսինքն պետք է նաև այնպիսի բան մտածել, որ երիտասարդներին նույնպես հրապուրի Հայաստանը: Տեսեք, Հայաստանում հիմնականում Պարսկաստանից են գալիս, որովհետև այնտեղ նանց թույլ չեն տալիս թեթև հագնվել, խմել, գնալ ակումբ և այլն, իսկ Հայաստանում դա թույլատրվում է, առաջին հայացքից թվում է, թե լավ է, որ նրանք գալիս են Հայաստան, բայց եթե մենք նայենք մի այլ կողմից Հայաստանը դառնում է զբոսաշրջիկների համար մի այնպիսի երկիր որտեղ չկան օրենքներ և նրանք ինչ ուզեն կարող են իրենց թույլ տալ և անվայել պահվածք դրսևորել, այսինքն նրանք լուրջ չեն վերաբերվում երկրին և այսպես էլ Հայաստանը կդառնա ոչ թե լուռջ այլ ուղակի վայելքների երկիր ու արդեն ավելի քաղաքակիրթ երկրների զբոսաշրջիկները չեն ցանկանա գալ Հայաստան: Այսինքն այս փաստը հաշվի առնելով, պետք է հասկանալ, որ լինի ազատություն, բայց չափի մեջ: Կարծում եմ, Հայաստանում զբոսաշրջիկների այցը խթանելու համար կա մի քանի նախապայմններ, որոնցից մեկը անվտանգությունն է, ինչքան էլ երկրում լինի տեսարժան վայրեր տուրիստների համար ամենակարևորը իրենց անվտանգությունն է: Օրինակ հենց վերջերս Փարիզում կատարված իրար հաջորդող ահաբեկիչների հարձակումները մարդկանց վրա, այդ ժամանակ սպանվել էին նաև զբոսաշրջիկներ ու ինքստինքյան Փարիզը դարձավ ինչ-որ չափով վտանգավոր երկիր և կարծում եմ այդ ժամանակահատվածում այնտեղ խիստ նվածել է տուրիստների այցը: Նաև տուրիստների մոտ հետաքրքրություն առաջացնելու համար շատ կարևոր է երկրի ճիշտ գովազդը կամ ուղակի երկիրը ներկայացնելը: Պետք է նաև այնպես անել, որպեսզի Հայաստանում ինչ-որ նորություն լինի, որ այդպիսի բան կամ միայն Հայաստանում լինի կամ գոնե Հայաստանը լինի այդ մի քանի երկրների ցուցակում: Որովհետև, եթե մարդու մոտ հետարքրություն առաջանա տեսնելու ինչ-որ հետաքրքիր բան, նա ջանք չի խնայի գնալու և տեսնելու դա: Նաև երկիրը բարելավելու ձևերից մեկը դա ներդրումներն է, օրինակ Հայաստանում հիմանական ներդրումները կատարվում են `թեթև արդյունաբերության, ճշգրիտ ճարտարագիտության, ոսկերչության, էներգետիկայի, հանքարդյունաբերության և դեղագործության ոլորտներում, որոնցից ամենաշատ ներդրումներն կատարվում է հանքարդյունաբերության ոլորտում` 230.000.000միլիոն դրամ: Կարծում եմ ներդրողների թիվը Հայաստանում էլ ավելի շատացնելու համար համար պետք է մի քանի արտոնություններ տալ որոնցին են`
1. Հարկային և մաքսային արտոնություններ
2. մատչելի վարկեր
3.ցածր տոկոսադրույքներ
4.ազատ տնտեսական գոտիներում տրամադրվող արտոնություններ:
Նյութի աղբյուրը՝ blognews.am
Ինչ՞ է ուսումնասիրում տնտեսագիտության տնտեսակարգն:
Տնտեսագիտության տնտեսակարգն ուսումնասիրում է արտադրողական ուժերի զարգացման և վերնաշենքային հարաբերությունների փոխներգործության հետ դիալեկտիկական միասնության մեջ։
Տնտեսագիտությունը՝ հասարակական գիտությունների մաս:
Լինելով հասարակական գիտությունների մաս՝ տնտեսագիտությունը տեսականորեն արտահայտում է տարբեր դասակարգերի ու սոցիալ․ խմբերի նյութական շահերը, կատարում աշխարհայացքային և գաղափարական կարևոր դեր, կրում դասակարգային և կուսակցական բնույթ։ Տնտեսագիտությունը, և ամենից առաջ քաղաքատնտեսությունը, հասարակական գիտությունների ամբողջ համակարգի հիմքն է։
Իսկ ինչպե՞ս է զարգանում տնտեսագիտությունը:
Տնտեսագիտությունը զարգանում է գիտելիքների տարբերացման և ինտեգրացման ուղիով։
Օգտագործված աղբյուրներ՝